Պատմության այս օրը. հունվարի 1

Պատմություն 01.01.2020   09:30   251

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐ 
  • Խաղաղության համար աղոթքի համաշխարհային օրը կաթոլիկների մոտ
  • Անկախության օրը (Հաիթի՝ 1804, Սուդան՝ 1956, Կամերուն՝ 1960, Սլովակիա՝ 1993)
  • Ազատագրության օրը (Կուբա՝ 1959)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 - Անտոնիո Գուտերեշը ստանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

2015 - Լիտվան պաշտոնապես ընդունեց եվրոն որպես դրամական միավոր։

2014 - Լատվիան պաշտոնապես ընդունեց եվրոն որպես դրամական միավոր։

2011 - Էստոնիան պաշտոնապես ընդունեց եվրոն որպես դրամական միավոր և դարձավ Եվրագոտու 17-րդ անդամը։

2009 - Սլովակիան մտավ եվրոյի գոտի։

2009 - Նորվեգիայում ուժի մեջ մտավ միասեռ ամուսնության օրենքը։

2008 - Մալթան և Կիպրոսը մտան եվրոյի գոտի։

2007 - Սլովենիան մտավ եվրոյի գոտի։

2002 - Եվրոն ընդունվեց կանխիկ գործառույթներում։

1999 - Ընդունվեց Եվրո դրամական արժույթը՝ անկանխիկ գործառույթներում։

1997 - Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման Մինսկի խմբում Ֆինլանդիային փոխարինում է Ֆրանսիան։

1995 - Ռուսական զորքերը գրավում են Գրոզնին։

1993 - Չեխոսլովակիան կիսվեց երկու երկրների՝ Չեխիայի և Սլովակիայի։

1993 - Սկսեց հեռարձակվել Եվրոնյուզ հեռուստաալիքը։

1984 - Բրունեի Դարուսալամը անկախացավ։

1982 - Պերուացի Խավիեր Պերես դե Կուելյարը դարձավ առաջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լատինական Ամերիկայից։

1970 - Սկսվեց Unix-ի դարաշրջանը։

1969 - Տեղի ունեցավ «Դե սպասիր» մուլտֆիլմի 1-ին թողարկման պրեմիերան։

1961 - ԽՍՀՄ-ում կատարվեց դրամական ռեֆորմ 10 ռուբլին դարձավ 1 ռուբլի (մինչև մարտի 31-ը)։

1959 - Կուբայում տեղի ունեցավ հեղափո­խու­թյու­ն։

1956 - Սուդանն անկախացավ։

1947 - ԽՍՀՄ-ում ամանորյա տոնն առաջին անգամ նշվեցին որպես ոչ աշխատանքային օր։

1946 - Ճապոնիայի կայսր Խիրոխիտոն հրաժարվեց իր աստվածային կարգավիճակից:

1942 - ՄԱԿ-ի հռչակագիրը ընդունվեց 26 երկրների կողմից։

1935 - Թուրքիայում վերացվեցին տիտղոսները և ներմուծվեցին ազգանունները։

1932 - Գործարկվեց Գորկու անվան ավտոգործարանը (ԳԱԶ

1912 - Նանկինում հռչակվեց Չինաստանի հանրապետությունը։

1909 - Մեծ Բրիտանիայում վճարվեցին առաջին կենսաթոշակները։

1887 - Տպագրվեց Շերլոկ Հոլմսի մասին առաջին գիրքը։

1873 - Ճապոնիայում ընդունվեց գրիգորյան օրացույցը։

1863 - ԱՄՆ-ում Աբրահամ Լինքոլնը հրապարակեց ստրուկների ազատման մանիֆեստը։

1804 - Հայիթիում ավարտվեցՖրանսիական իշխանությունը։ Այն դարձավ առաջին սևամորթ անկախ երկիրը և երկրորդ անկախ երկիրը Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ-ից հետո։

1801 - Իռլանդիան և Մեծ Բրիտանիան միավորվեցին՝ ստեղծելով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն։

1801 - Աստղագետ Ջուզեպե Պիացին հայտնաբերեց Ցերերա առաջին աստղակերպը (2006 թվականին որակավորվեց որպես գաճաճ մոլորակ)։

1797 - Ալբանի քաղաքը դարձավ Նյու Յորք նահանգի մայրաքաղաքը։

1788 - Սկսեց լույս տեսնել անգլիական «Թայմս» ամսագիրը։

1502 - Ռիո դե Ժանեյրոյի ներկայիս տարածքում առաջին անգամ հայտնաբերվեց Բրազիլիան։

193 - Հռոմի Ծերակույտը Կոմոդոսից հետո Հռոմի կայսր ընտրեց Պերտինաքսին։

ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Դավիթ Նալբանդյան - ար­­գեն­տինահայ թե­նի­սիստ։

1953 - Դերենիկ Դումանյան, ՀՀ առողջապահության նախարար (2012-2014), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

1950 - Ռուբեն Հախվերդյան, հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ:

1945 - Լևոն Մալխասյան, հայ ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2013):

1939 - Միշել Մերսյե, ֆրանսիացի դերասանուհի։

1939 - Յուրի Մկրտումյան, հայ ազգագրագետ, դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան:

1938 - Ալեքսանդր Մելիք-Փաշայան (բժիշկ),հայ զինվորական բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ:

1927 - Ռաֆայել Մանգասարյան, հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

1927 - Վեռնոն Սմիթ, ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր:

1920 - Ժակ Դուվալյան, ֆրանսահայ երգիչ:

1919 - Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, ամերիկացի գրող, ով առավելապես հայտնի է «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպով։

1908 - Արամ Նալբանդյան, ականավոր քիմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Պետական մրցանակի դափնեկիր:

1907 - Ժան Գառզու - ֆրանսիահայ նկարիչ։

1886 - Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան) - հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր։

1866 - Սիմոն Վեբեր - գեր­մա­նա­ցի արևելագետ, հա­յա­գետ։

1842 - Շանդոր Պետեֆի, հունգարացի բանաստեղծ, հեղափոխական դեմոկրատ:

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 1


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon