Պատմության այս օրը. հունվարի 10

Պատմություն 10.01.2020   09:30   333

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • 110 համարի օրը (Ճապոնիա)

    Հունվարի 10-ին Ճապոնիան ոչ պաշտոնապես նշում է 110 համարի օրը։ Սա ոստիկանություն ահազանգելու համարն է:

    Այս համարով տարեկան կատարվում է 9 ահազանգ։ Հաշվարկվել է, որ մոտ երեքուկես վայրկյանը մեկ զանգ է գալիս, այլ կարպ ասած Ճապոնիայի յուրաքանչյուր 14-րդ բնակիչը հավաքում է այս համարը, հայտնում դեպքի մասին, հուսալով ոստիկանության պաշտպանությունն ու օգնությունը:

    110 համարը Ճապոնիայում սկսել է գործել 1948-ից, առաջինը 8 խոշոր քաղաքներում`Տոկիո, Օսակա, Կիոտո, Կոբե, Յոկոհամա, Կավասակի, Նագոյա և Ֆուկուոկա: Սկզբում երկու թիվ կար ՝ 110 և 1110, բայց 1954 թվականի հուլիսի 1-ից ոստիկանության նոր օրենքի ներդրման արդյունքում մեկ թիվ ընդունվեց համընդհանուր՝ 110:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս): 5 օր անց Wikipedia-ն ինքնուրույն կայք է դառնում:
1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը փոփոխություն կատարեց Խորհրդային Հայաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածում։

  • Ըստ նոր փոփոխության, ՀԽՍՀ տարածքում հանրապետության շահերին առնչվող ԽՍՀՄ օրենքները գործում են միայն Գերագույն խորհրդի վավերացումից հետո։

1967 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ «Արուս»-ը:
1946 - Տեղի ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առաջին նիստը։
1943 - Սովետական զորքերը սկսեցին Ստալինգրադի հարձակումը։
1920 - Սկսեց գործել Ազգերի լիգան, որի՝ պատմության մեջ առաջին նիստում վավերացվեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ազդարարող Վերսալյան պայմանագիրը:
1919 - Ուժի մեջ մտավ Վերսալի խաղաղության պայմանագիրը, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
1916 - Սկսվեց Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրեց թուրքական 3-րդ բանակը. III բանակ (Օսմանյան կայսրություն)։
1863 - Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։
մ.թ.ա. 49 - Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։

Картинки по запросу река рубикон кесар

  • Մ.թ.ա. 49-ի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարը հակառակ օրենքի (իբրև պրոկոնսուլ նա իրավունք ուներ զորք առաջնորդել միայն Իտալիայի սահմաններից դուրս) մեկ լեգեոնով անցել է Ռուբիկոնը (գետ Ապենինյան թերակղզում։ Ռիմինի քաղաքից հյուսիս թափվում է Ադրիատիկ ծովը)`ասելով. «Վիճակը նետված է» («Alea jacta est»), մտել Իտալիա և սկզբնավորել քաղաքացիական պատերազմ (մ.թ.ա. 49 - 45)։ Այստեղից էլ առաջացել է «անցնել Ռուբիկոնը» թևավոր արտահայտությունը, որը նշանակում է վճռական, կարևոր, անդարձ որոշում կայացնել։

ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Ծնվել է հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը։

1945 - Սըր Ռոդ Սթյուարթ, բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ
1938 - Դոնալդ Կնուտ, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ
1928 - Անդրեյ Ամատունի, հայ ֆիզիկոս-տեսաբան
1871 - Նիկողայոս Ադոնց, հայ պատմաբան, բանասեր
1846 - Սերովբե Տերվիշյան, հայ լեզվաբան, հնդեվրոպաբան
1283 - Օշին Ա (վ. 1320), Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր (1308-1320)։

  • Օշին Ա-ն Հեթում Բ–ի եղբայրն է։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։
  • Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։
  • Օշին Ա -ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։
  • Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 10


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon