Հետաքրքրաշարժ օրացույց, հունվարի 10

Պատմություն 10.01.2021   10:00   396

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Ազգերի Լիգայի օր (Ազգերի Լիգայի օր) *
  • Ինքնատիպ մարդկանց օր (Peculiar People Day) National Peculiar People Day *

Եկեղեցական

  • Կաթոլիկ - Տիրոջ մկրտությունը (Baptism of the Lord) *
  • Կաթոլիկ - Հռոմի Պապի Ագվաթոն տոնը (Feast of Pope Agatho) *
  • Կաթոլիկ - Սուրբ Գրիգոր Նիսի տոնը (Saint of Saint Gregory of Nyssa) *
  • Ուղղափառ - 20.000 նահատակների հիշատակի օր, նիկոդեմիայում տուժած

Ազգային

  • ԱՄՆ - Սենյակային բույսերի համար երախտագիտության ազգային օրը (National Houseplant Appreciation Day) *
  • ԱՄՆ - էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման ազգային օրը (National Cut Your Energy Costs Day) *
  • ԱՄՆ - Դառը շոկոլադի ազգային օրը (National Bittersweet Chocolate Day) *
  • ԱՄՆ - «Ռոքֆելլեր» ոստրեի ազգային օրը (National Oysters Rockefeller Day) *
  • ԱՄՆ - Արծիվների փրկության ազգային օրը (National Save the Eagles Day) *
  • ԱՄՆ - Կիրակնօրյա ընթրիքի ազգային օրը (National Sunday Supper Day) *
  • ԱՄՆ - Մետրոյու անտաբատ երթևեկելու օրը (No Pants Subway Ride Day) *
  • Բահամյան կղզիներ - Մեծամասնության կառավարման օրը (majority Rule Day) *
  • Բանգլադեշ - Մուջիբուր Ռահմանի վերադարձի օրը *
  • Բենին - Վուդուի փառատոնը (Vodoun Festival) *
  • Ճապոնիա - 110 համարի օրը *
  • Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի ինժեներ-մեխանիկի օրը
  • Ռուսաստան - Պինգվինների պարի ուսուցման օրը *
  • Ֆոլքլենդյան կղզիներ - Մարգարետ Թետչերի օրը (Margaret Thatcher Day) *

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս): 5 օր անց Wikipedia-ն ինքնուրույն կայք է դառնում:
1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը փոփոխություն կատարեց Խորհրդային Հայաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածում։

  • Ըստ նոր փոփոխության, ՀԽՍՀ տարածքում հանրապետության շահերին առնչվող ԽՍՀՄ օրենքները գործում են միայն Գերագույն խորհրդի վավերացումից հետո։

1967 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ «Արուս»-ը:
1946 - Տեղի ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առաջին նիստը։
1943 - Սովետական զորքերը սկսեցին Ստալինգրադի հարձակումը։
1920 - Սկսեց գործել Ազգերի լիգան, որի՝ պատմության մեջ առաջին նիստում վավերացվեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ազդարարող Վերսալյան պայմանագիրը:
1919 - Ուժի մեջ մտավ Վերսալի խաղաղության պայմանագիրը, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
1916 - Սկսվեց Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրեց թուրքական 3-րդ բանակը. III բանակ (Օսմանյան կայսրություն)։
1863 - Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։
մ.թ.ա. 49 - Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։

  • Մ.թ.ա. 49-ի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարը հակառակ օրենքի (իբրև պրոկոնսուլ նա իրավունք ուներ զորք առաջնորդել միայն Իտալիայի սահմաններից դուրս) մեկ լեգեոնով անցել է Ռուբիկոնը (գետ Ապենինյան թերակղզում։ Ռիմինի քաղաքից հյուսիս թափվում է Ադրիատիկ ծովը)`ասելով. «Վիճակը նետված է» («Alea jacta est»), մտել Իտալիա և սկզբնավորել քաղաքացիական պատերազմ (մ.թ.ա. 49 - 45)։ Այստեղից էլ առաջացել է «անցնել Ռուբիկոնը» թևավոր արտահայտությունը, որը նշանակում է վճռական, կարևոր, անդարձ որոշում կայացնել։

ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Խորեն Հովհաննիսյան, հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ
1945 - Սըր Ռոդ Սթյուարթ, բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ
1938 - Դոնալդ Կնուտ, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ
1928 - Անդրեյ Ամատունի, հայ ֆիզիկոս-տեսաբան
1871 - Նիկողայոս Ադոնց, հայ պատմաբան, բանասեր
1846 - Սերովբե Տերվիշյան, հայ լեզվաբան, հնդեվրոպաբան
1283 - Օշին Ա (վ. 1320), Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր (1308-1320)։

  • Օշին Ա-ն Հեթում Բ–ի եղբայրն է։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։
  • Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։
  • Օշին Ա -ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։
  • Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 10


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon