Պատմության այս օրը. հունվարի 11

Պատմություն 11.01.2020   10:00   351

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Շնորհակալության միջազգային օրը 

Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձրացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարելու սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:
Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

  • Հանրապետության օրը (Ալբանիա)
  • Երեխաների օրը Թաիլանդում
  • Դիմակահանդես Արգենտինայում

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Վախճանվեց հայազգի նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մաղաքյան)։
1993 - Եթեր հեռարձակվեց WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն:
1972 - Արևելյան Պակիստանի անունը դարձավ Բանգլադեշ։
1966 - Բացվեց Թբիլիսիի մետրոպոլիտենը, այն Անդրկովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում:
1963 - Լոս Անջելեսում բացվեց առաջին դիսկոտեկը, որը կոչվում էր Whisky-A-G-G։
1935 - Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը, նա առաջին կին օդաչուն էր, ում հաջողվեց դա անել:
1924 - Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։
1909 - Նյու Յորքում սկսվեց կանանց աշխարհում առաջին ավտոմրցարշավը:
1879 - Անգլիան պատերազմ հայտարարեց զուլուսներին, և սկսվեց անգլո-զուլուսական պատերազմը:
1803 - Մոնրոն և Լիվինգսթոնը ԱՄՆ-ից ծովային ճափորդության դուրս եկան դեպի Փարիզ՝ գնելու Նոր Օռլեանը, որի արդյունքում ձեռք բերեցին ողջ Լուիզանա նահանգը։
1787 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերեց Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները։
1693 - Երկրաշարժ Սիցիլիայում, ավելի քան 60 000 զոհ։
1569 - Պատմության մեջ վիճակախաղի առաջին հիշատակումը Անգլիայում։

ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Մատեո Ռենցի, Իտալիայի վարչապետ։
1972 - Ամանդա Փիթ, ամերիկացի դերասանուհի։
1947 - Նիկոլայ Ղազարյան, «Արարատ 73»-ի աստղերից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ։
1874 - Ռեյնհոլդ Գլիեր, խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ։
1864 - Հերի Գորդոն Սելֆրիջ, ձեռնարկատեր, Լոնդոնի ունիվերսալ խանութը ստեղծողը։
1755 - Ծնվել է քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից Ալեքսանդր Համիլթոնը՝ երկրի ֆինանսական համակարգի, Ֆեդերալիստական կուսակցության, առափնյա պաշտպանության ստորաբաժանման հիմնադիրը:

Որպես առաջին ֆինանսների քարտուղար, նա գրեց Ջորջ Վաշինգտոնի կառավարման տնտեսական քաղաքականության հիմնական մասը: Նա ղեկավարեց Դաշնային կառավարության կողմից նախաձեռնված նահանգների պարտքերի մարումը, առաջին ազգային բանկի հիմնադրումը, սակագների համակարգը և Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական առևտրային հարաբերությունները: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 11, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon