Պատմության այս օրը. հունվարի 14

Պատմություն 14.01.2020   09:30   172

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Հին Նոր տարի (Միջազգային տոն)
  • Հովհաննես Կարապետի ծննդյան տոն (Հայ Առաքելական եկեղեցի)

Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ս. Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Ս. Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:

Ս. Հովհաննես Մկրտիչը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա Ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Սուրբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Հովհաննես Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի նրան, ով կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: (Ղուկ. 1:45):

  • Հեղափոխության օր և երիտասարդություն Թունիսում
  • Լոհրի Հնդկաստանում 2020 թվական (արձակուրդներ Հնդկաստանում)

Այս տոնի ժամանակ խարույկներ են վառում են որպես խիստ ձմեռվա ավարտի խորհրդանիշ: Խարույկը կապված է Ագնի (Agni - կրակ) Աստծո հետ: Խարույկի շուրջը տեղի է ունենում պարիկրամա  (parikrama). խարույկի շուրջ պտտվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ և կրկնում է. «Բարեկեցություն արի, կարիք հեռացիր»: Պարիկրամայից հետո բաժանվում է պարսադ՝ Աստծուն առաջարկվող սնունդ և նվերներ:

  • Թռչող օձերի միջազգային փառատոնը Հնդկաստանում (Kite International Festival)

Հնդկաստանում Թռչող օձերի միջազգային միջազգային փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ հունվարի 14-ին: Այն անցկացվում է Հնդկաստանի արևմտյան շրջանի Ահմեդաբադ քաղաքում, որը Գուջարաթ նահանգի ամենամեծ քաղաքն է:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Աշխարհի վերջն ազդարարող ժամացույցը մեկ րոպե հետ տրվեց:
2005 - Huygens տիեզերական զոնդը վայրէջք կատարեց Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:
2004 - Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը։
1972 - Գահ բարձրացավ Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը:
1900 - Հռոմում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը։
1832 - Բացվեց Երևանի գավառական դպրոցը։

Երևանի գավառական դպրոցը հիմնադրվել է ցարական կառավարության որոշման և Կայսր Նիկոլայ I -ի հրամանի համաձայն և Երևանի կոմս Գեներալ-Ֆեդմարշալ Պասկևիչի միջնորդությամբ: Հիմնադրվել է որպես ռուսական տարրական դպրոց՝ հետագայում դառնալով միջնակարգ: Դպրոցի տնօրենը նշանակվում է Ռուսաստանից: 1843թ.-ին դպրոցի 6-րդ տնօրեն է նշանակվում Խ. Աբովյանը: Աշխատում է մինչ անհետանալը` 1843թ. ապրիլի 2-ը:
Դպրոցի շենքը Գայի անվան սպայի տունն էր: Գավառական դպրոցի հիմքի վրա 1868թ. բացվում է լրիվ տարրական չորսդասյա դպրոց (պրոգիմնազիա): 1881թ. չորսդասյա հիմքի վրա դպրոցը դառնում է տարրական դասական գիմնազիա, որի շրջանավարտներն իրավունք ունեին ընդունվել բուհ:
Գիմնազիան ուներ գիշերօթիկ, նախապատրաստական դասարան և գործում էր հաստատված կանոնադրության համաձայն: Գիմնազիայում դասավանդել են նաև հայեր: Դասավանդվում էր լատիներեն, հունարեն, իսկ հայերի համար նաև հայերեն: 1913թ. գիմնազիան ուներ 707 սան: Ուսումը վճարովի էր, և միայն 10% էին կազմում աշխատավորական խավի երեխաները: 1918թ. գիմնազիան վերանվանվում է Հայկական դասական գիմնազիա: 1920թ. Խորհրդային Հայաստանում արմատապես փոխվում է 2-րդ աստիճանի դպրոցի հիմքը, և դպրոցը կոչվում է 2-րդ աստիճանի համար 2 դպրոց:
1925թ. Երևանի քաղխորհրդի որոշմամբ դպրոցը ճանաչվում է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում Խ. Աբովյանի անվան: Դպրոցի տնօրեններ են եղել պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյանը, գրականագետ, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը, Միհրան Մանուկյանը, Սամվել Խաչատրյանը, Արմենակ Վարդապետյանը, Մելիթոս Կարապետյանը:

1953-1963թթ. տնօրինել է վաստակավոր ուսուցիչ Գեղեց Տիտանյանը: Նրա օրոք բարձրանում է դպրոցի դերն  ու հեղինակությունը, նրան հաջորդում է Հ. Գասպարյանը: 60-ական թվականներին դպրոցում բացվում են անգլերեն թեքումով դասարաններ, որոնց շնորհիվ աճում է աշակերտների թիվը:
1970-80-ական թվականներին դպրոցում ակնառու է դառնում մաթեմատիկայի բարձր դրվածքը, դպրոցն ստանում է ֆիզմաթ թեքում, ինչի շնորհիվ կրկին աճում է աշակերտների թիվը՝ հասնելով 700-1000-ի: Տնօրենն էր վաստակավոր ուսուցիչ Գուրգեն Մկրտչյանը, շարունակողը`   Սարգիս Հովսեփյանը (1986-1999թթ.):

1814 - Նորվեգիան Դանիային զիջեց Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները։
1700 - Պետրոս I-ը ռուս ազնվականներին հրամայեց հին երկար հագուստի փոխարեն կրել կարճաթև եվրոպական հագուստներ:
1506 - Հայտնաբերվել է Լաոկունի և նրա որդիների արձանը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1969 - Դեյվ Գրոլ, ամերիկացի ռոք երաժիշտ, «Foo Fighters»- ի հիմնադիրը։
1967 - Զաք Ուայլդ, ամերիկացի ռոք երաժիշտ, վիրտուոզ կիթառահար, երգահան:
1966 - Մարկո Հիետալա, ֆիննական ռոք երաժիշտ, բաս նվագող և վոկալիստ:
1963 - Սթիվեն Էնդրյու Սոդերբերգ, ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր և խմբագիր:
1941 - Ֆեյ Դանաուեյ, ամերիկացի դերասանուհի
1930 - Էդգար Հովհաննիսյան, հայ երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962 թ.), ՀԽՍՀ (1972 թ.) և ԽՍՀՄ (1986 թ.) ժողովրդական արտիստ։
1925 - Յուկիո Միշիմա (ծն. 1970), ճապոնացի գրող և դրամատուրգ:
1920 - Լյուկ-Պետեր Քրոմբե (դ. 2005), բելգիացի նկարիչ:
1919 - Ջուլիո Անդրեոտի (ծն. 2013), իտալացի քաղաքական գործիչ, երեք անգամ Իտալիայի վարչապետ:
1896 - Դոն Դոս Պասոս (ծն. 1970), ամերիկացի գրող:
1891 - Օսիպ Մանդելշտամ, ռուս բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ, էսսեիստ, քննադատ, գրականագետ:
1883 - Նինա Ռիչի (ծն. 1970), ֆրանսիացի նորաձևության դիզայներ, Nina Ricci բարձր նորաձևության տան տան հիմնադիր:
1875 - Ալբերտ Շվիտցեր (մահ. 1965), գերմանացի աստվածաբան և բժիշկ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1952):
1873 - Վանո Խոջաբեկյան, թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ
մ.թ.ա. 83 - Մարկոս Անտոնիոս, (մ. մ.թ.ա. 30)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 14


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon