Պատմության այս օրը. հունվարի 17

Պատմություն 17.01.2020   09:30   463

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Երեխաների հայտնագործույթունների օր (Kid Inventors’ Day):

Գիտեք արդյոք, թե ինչն է միավորում ջրային դահուկները, մորթյա ականջակալները, փայտիկով մրգային պաղպաղակը և Բրայլյան շրիֆտը: Այս բոլոր առարկաները հայտնագործել են երեխաները; Ամեն տարի մոտ 500 հազար երեխաներ և պատանիներ հայտնագործում են տարբեր տիպի համակարգչային խաղեր, ստեղծում են ռոբոտներ և տեխնիկական տարբեր միջոցներ:

Հունվարի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների հայտնագործույթունների օր (Kid Inventors’ Day): Հատկանշանական է, որ որպես նման տոնի օր ընտրվել է նշանավոր քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը: Լողալու համար նախատեսված թիակները, որոնք հագնում էին թևերի վրա, Բեն Ֆրանկլինը հայտնագործել է 12 տարեկանում: 1718 թվականին 12-ամյա Բենջամինը լողափ է գնում ձկան լողակներ հիշեցնող երկու տարօրինակ իրերով: Չնայած, որ ընկերները նրան ծաղրում են, Բենջամինն այդ օրը նրանցից զգալիորեն արագ է լողում: Այդպես ի հայտ են եկել լողաթևերը: 15 տարեկանում Բենջամինը ևս մեկ օգտակար իր է տվել աշխարհին` ճոճաթոռը: Սովորական աթոռին նա փայտի տաշած, կոր կտորներ է ամրացրել: Ֆրանկլինի հայտնագործությունների պատվին էլ մանկական հայտնագործությունների օրը նշվում է նրա ծննդյան օրը:

1824 թվականին ֆրանսիացի կոշկակարի 15-ամյա որդի Լուի Բրայլը հորինել է կույրերի տառատեսակը, որը նրա անունով կոչվել է Բրայլի տառատեսակ: Մեկ տարեկան հասակում Լուին ընկել է հոր կոշկի դանակի վրա, որի արդյունքում 5 տարեկան հասակում ամբողջովին կորցրել է տեսողությունը: Սակայն Լուին սովորել է կարդալ սեփական գրերի օգնությամբ, և դրանցից օգտվում են առայսօր:

Ամերիկացի Ֆրենկ Էսպերսոնը նույնիսկ չէր էլ ենթադրում, որ ձմռանը փողոցում մոռացած լիմոնադը նրան կօգնի միլիոնատեր դառնալ: Առավոտյան լիմոնադը սառույցի էր վերածվել, իսկ Էսպերսոնին կոչում են «մրգային սառույցի» բաղադրատոմսի հեղինակ: Ֆրենկը դրա մասին, սակայն, հիշել է միայն 18 տարի անց`1923 թվականին, երբ սառեցված լիմոնադի փոքրիկ արտադրամաս է բացել: 1928 թվականին նա վաճառել է պատենտը և սկսել է ամսական կլորիկ գումար է ստանալ:

Առաջին թրթուրավոր ձյունագնացը 1922 թվականին հավաքել է 15-ամյա կանադացի Ժոզեֆ Արման Բոմբարդյեն` իր հոր հին «Ֆորդ»-ից:

Ամերիկացի դեռահաս Բեննի Բենսոնը 1926 թվականին իր նկարն ուղարկել է Ալյասկայի պետական դրոշի համար հայտարարված մրցույթին: Հենց նրա էսքիզն էլ ճանաչվել է լավագույնը և հաստատվել է որպես ԱՄՆ Ալյասկա նահանգի պաշտոնական դրոշ:

1930 թվականին 16-ամյա Ջոն Նիսսենն ստեղծել է մի անսովոր իր` երկաթե կարկասի վրա ռետինե կլանիչների օգնությամբ զինվորական բրեզենտ է քաշել: Դա դարձել է սպորտային ցատկահարթակի նախատիպը: Շուտով ցատկահարթակները սկսել են տեղադրվել սկաուտական ճամբարներով, որտեղ դրանք մեծ հիացմունք են առաջացրել:

Իսկ անգլիացի Սեմ Հյութոնը հայտնագործության համար պատենտ ստացել է դեռ 5 տարեկան հասակում: Սեմը ստեղծել է երկու կցորդներով ավել` մեծ և փոքր աղբը հավաքելու համար:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքեց Նյիրագոնգո հրաբուխը, զոհվեց 147 մարդ։
1995 - Ճապոնական Կոբե քաղաքում պատահած հզոր երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 6434 մարդ։
1991 - Պարսկական ծոցում տեղակայված միջազգային ուժերը սկսեցին «Փոթորիկ անապատում» օպերացիան։
1982  - Պայթյուն Փարիզում ֆրանսիական Union of Banks of Paris բանկի առջև։

  • Նույն օրը վնասազարծվեծ «Քրեդիտ Լիոն» բանկի մոտ տեղադրված ռումբը։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

1966 - Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար բախվեցին իսպանական KC-135 տանկերը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ գտնվում էր ջերմամիջուկային ռումբ:
1939 - Սկսվեց համամիութենական մարդահամարը, որի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմեց 1.282.000 մարդ, որից 1.062.000 եղել է հայ, 130.900՝ ադրբեջանցի, 51.400՝ ռուս, 20.500՝ քուրդ և այլն: Երևանի բնակչության թիվը կազմեց 200.031 մարդ:
1930 - Երևանում բացվեց գրողների տունը:
1921
 - Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատարված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:
1917 - Միացյալ նահանգները Վիրջինյան կղզիների դիմաց Դանիային վճարում են $ 25 միլիոն։
1913 - Ռայմոն Պուանկարեն ընտրվում ե Ֆրանսիայի նախագահ 
1773 - Ջեյմս Կուկը հատեց Հարավային բևեռը: 
1377 - Հռոմի պապի նստավայրը դառնում է Վատիկանը: 
395 - Հռոմեական կայսրությունից բաժանվեց Բյուզանդական կայսրությունը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Միշել Օբամա, ԱՄՆ առաջին տիկին
1962 - Ջիմ Քերրի, կանադացի կատակերգակ դերասան
1961 - Մայա Չիբուրդանիձե, վրացի շախմատիստուհի
1942 - Մուհամեդ Ալի, ամերիկացի բռնցքամարտիկ
1933 - Դալիդա, երգչուհի (մ. 1987)
1924 - Ռաֆայել Նանուշյան, հայ գծանկարիչ
1921 - Սեպուհ Թումյան, հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ
1917 - Իսահակ Ալավերդյան, հայ արձակագիր, թատերագետ, թարգմանիչ
1899 - Ծնվել է ամերիկացի գանգստեր Ալֆոնս Գեբրիել Ալ Կապոնեն, ով կահույքային բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է հակաոգելից օրենք։

Բացի այդ Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեություններին՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։

Կապոնեի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Դրանցից առավել նշանավոր են Հովարդ Հոուքսի 1932 թ. նկարահանված «Սպիով դեմքը» (Ալ Կապոնեի դերում Պոլ Մունի) և Բրայան դե Պալմայի 1987 թ. նկարահանված «Անձեռմխելիները» (Ալ Կապոնեի դերում՝ Ռոբերտ Դե Նիրո, դերերում՝ Շոն Քոնների, Քևին Քոսթներ)։

1894 - Տիգրան Հախումյան, հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ (վ. 1973)
1863 - Կոնստանտին Ստանիսլավսկի, ռուս դերասան, ռեժիսոր (մ. 1938)
1820 - Էնն Բրոնտե, անգլիացի գրող և պոետ
1791 - Անտուան Ժան Սեն-Մարտեն, ֆրանսիացի հայագետ
1706 - Ծնվել է քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն Բենջամին Ֆրանկլինը։

ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 17


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon