Հետաքրքրաշարժ օրացույց. հունվարի 18

Պատմություն 18.01.2021   10:00   522

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Եկեղեցական

  • Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորների հիշատակության օր *
  • Կաթոլիկություն - Սուրբ Մարգարիտայի հիշատակը
  • Ուղղափառ - Մկրտության ճրագալույց *

Ժողովրդական

  • Սլավոնական- Ինտրա *

Ազգային

  • ԱՄՆ - Միչիգան նահանգի ազգային օրը (National Michigan Day)
  • ԱՄՆ - Հանրագիտարանի ազգային օրը (National Thesaurus Day) *
  • ԱՄՆ - Վինի Թուխի օրը (Winnie The Pooh Day) *
  • ԱՄՆ - Նվեր քարտն օգտագործելու ազգային օրը (National Use Your Gift Card Day) *
  • ԱՄՆ - Պեկինյան բադի ազգային օրը (Peking Duck Day) *
  • ԱՄՆ - Գուրմանների համար սուրճի ազգային օրը (National Gourmet Coffee Day) *
  • Թաիլանդ - Թագավորական զինված ուժերի օրը (Royal Thai Armed Forces Day)
  • Թունիս - Հեղափոխության օրը (Revolution Day)
  • Պերու - Լիմայի հիմնադրման օրը (Foundation Day of Lima) *
  • Ռուսաստան - Մանկական հեռուստատեսության ծննդյան օրը
  • Ռուսաստանը - Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարության օրը
  • Ռուսաստան - Տոնին սպասման օրը *
  • Ռուսաստան - Փարոս վառելու օրը *

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Վիքիպեդիան մեկ օրով արգելափակեց իր անգլիալեզու կայքը՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ում քննարկվող ցանցահենության մասին օրենքի դեմ։
1966 - Ինդիրա Գանդին` Ջավահարլալ Ներուի աղջիկը, դառնում է Հնդկաստանի վարչապետ։
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուրսկի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակումը:
1919 - Սկսվեց Փարիզյան խաղաղության կոնֆերանսը, որի ժամանակ ստորագրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:
1901 - Գրող Էռնեստ ֆոն Վոլցոգելը բացեց բեռլինյան առաջին կաբարեն։
1886 - Թողարկվեց առաջին ավտոմոբիլը։
1778 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հայտնաբերեց Հավայան կղզիները:
1535 - Իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնեց Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:

  • Այն Սան Պաուլոյից, Մեխիկոյից, Բուենոս Այրեսից ու Ռիո դե Ժանեյրոյից հետո Լատինական Ամերիկայի մեծությամբ 5-րդ քաղաքն է։ Լիման անվանում են Արքաների քաղաք (La Ciudad de los Reyes)։ 1535 թվականին քաղաքը հիմնելուց հետո իսպանացի նվաճող Ֆրանցիսկո Պիսարոն այն չափից դուրս անշուք համարեց։ Նա ենթադրել անգամ չէր կարող, որ քաղաքը Պերուի քաղաքական ու ռազմական մայրաքաղաքը կդառնա ու 40 արքաների կառավարում կտեսնի, իսկ 1821 թվականին կդառնա անկախ Պերուի մայրաքաղաքը։ 1991-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լիման մարդկության մշակութային ժառանգություն է հայտարարել, քանի որ քաղաքը կարողացել է պահպանել իր գաղութային շրջանի ողջ ճարտարապետությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2001 - Ֆրանսիայի սենատը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։
1993 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ուղերձ է հղում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.

  • «Պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության վերականգնման համար մղած Ձեր խիզախ ու վճռական պայքարի սկզբնավորումից ի վեր ես մշտապես ողջունել եւ աջակցել եմ Ձեր գործունեությանը»:

1992 - Հիմնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
1990 - ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին» Հռչակագիրը:
1990 - Հայ-ադրբեջանական զինված բախումների սկիզբը:

  • Արարատի շրջանի Երասխ գյուղի մատույցներում հայկական աշխարհազորայինները եռօրյա մարտերում ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին ադրբեջանական ելուզակներին:

1830 - Սուլթան Մահմուդի հրովարտակով և ֆրանսիական, անգլիական և ռուսական դեսպանների միջամտությամբ Թուրքիայի կաթոլիկ հայերը ստեղծեցին Պատրիարքարան և վարչական կազմակերպություն:


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Նաչո Ֆերնանդես, իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան
1978 - Բոգդան Լոբոնց, ռումինացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1971 - Խոսեպ Գվարդիոլա, իսպանացի ֆուտբոլային մարզիչ
1955 - Ֆեռնանդո Տրուեբա, իսպանացի կինոռեժիսոր
1955 - Քևին Քոսթներ, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ 

  • Քևին Մայքլ Քոսթները հանդիսատեսին հայտնի է «Ջրաշխարհ», «Թիկնապահը», «Ճպուռը», «Գայլերի հետ պարողը» և այլ ֆիլմերից։ Քևինը երկու անգամ արժանացել է Օսկար, երեք անգամ Ոսկե գլոբուս, մեկ Էմմի մրցանակի և 3 անգամ առաջադրվել է BAFTA մրցանակի համար։ 2013 թվականին նա արժանացել է Սեզար կինոմրցանակի։
  • Քոսթների նշանակալից կերպարներն են Էլիոթ Նեսը «Անձռնմխելիները», Քրեշ Դեյվիսը «Դարհեմյան ցուլը», Ռեյ Կինսելլան «Նրա երազանքների դաշտը», լեյտենանտ Ջոն Դամբարը «Պարեր գայլերի հետ», Ջիմ Գարիսոնը «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալլասում», Ռոբին Հուդը «Ռոբին Հուդ. գողերի արքայազն», Ֆրենկ Ֆարմերը «Թիկնապահը» և Ջոնաթան Քենթը «Պողպատե մարդը» ֆիլմերում։
  • Քևինը Ուիլյամ Անս Հեթֆիլդին «Հեթֆիլդներն ու ՄակՔոյերները» մինի սերիալում մարմնավորելու համար արժանացել է Էմմի մրցանակի և Կինոդերասանների գիլդիայի մրցանակի «մինի սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան» անվանակարգում։

1925 - Ժիլ Դելյոզ, ֆրանսիացի փիլիսոփա (մ. 1995)
1904 - Քերի Գրանտ, ամերիկացի դերասան (մ. 1986)
1882 - Ալան Միլն, անգլիացի գրող Վինի Թուխի մասին պատմությունների հեղինակ 

  • Միլնն ստեղծել է իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի համար։ Մինչ Վինի Թուխի մասին գրքի հրատարակությունը Միլնն արդեն բավականին հայտնի դրամատուրգ էր, սակայն Միլնը հայտնի է առաջին հերթին Վինի Թուխի մասին իր ստեղծագործություններով։

1689 - Շառլ Լուի դը Մոնտեսքյո, ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա 

Մոնտեսքյոն համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան է և քաղաքական մտածող։ Սերում է արիստոկրատական ընտանքից և հետևաբար ստացել է փայլուն կրթություն։ 1714 թվականին նա դառնում է Բորդոյի պառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։ Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը։

  • Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է:
  • Օրենքները սարդոստայն են. մեծ ճանճերը կարողանում են այն ճեղքելով անցնել, իսկ մանրերը` խրվում են:
  • Մարդկանց ճնշող մեծամասնությունն ավելի շուտ ունակ է մեծ, քան բարի գործերի:
  • Անձի ազատությունն ու քաղաքացու ազատությունը ոչ միշտ են համընկնում:
  • Մեզ երջանիկ դարձնող բաների մեծ մասը ողջամիտ չեն:
  • Պետք է շատ սովորել` գոնե մի չնչին բան իմանալու համար:
  • Օրենքների խստությունը խանգարում է դրանց կատարմանը:
  • Ծաղրը խոսք է հոգուտ ուղեղի և ընդդեմ սրտի:
  • Հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հիմար տեսք ունենալ և խելացի լինել:
  • Եթե եռանկյունիներն իրենց համար Աստված ստեղծեին, այն երեք կողմ կունենար:

ՀԱՅԵՐ

1954 - Թովմաս Պողոսյան, բանահավաք, մանկավարժ
1935 - Փարավոն Ադամյան, վիրաբույժ-ուռուցքաբան
1906 - Աշոտ Սաթյան, երաժշտագետ (մ. 1958)
1899 - Վահրամ Թերզիբաշյան, հայ թատերագետ, գրականագետ (մ. 1964)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 18

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon