Պատմության այս օրը. հունվարի 2

Պատմություն 02.01.2020   09:30   206

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐ 
  • Խաղաղության համար աղոթքի համաշխարհային օրը կաթոլիկների մոտ
  • Անկախության օրը (Հաիթի՝ 1804, Սուդան՝ 1956, Կամերուն՝ 1960, Սլովակիա՝ 1993)
  • Ազատագրության օրը (Կուբա՝ 1959)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1998 - Նոր Ռուբլի դրամական արժույթը ընդունվեց Ռուսաստանում։

1992 - Գների ազատականացմամբ Ռուսաստանում սկսվեցին արմատական վերափոխումներ տնտեսությունում։

1992 - Ընդդիմությունը իշանությունից հեռացրեց վրաց նախագահ Զվիադ Գամսախուրդիային։

1967 - Ռոնալդ Ռեյգանն ընտրվեց Կալիֆորնիայի գուբերնատոր։

1961 - Կուբան խզեց դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:

1959 - ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանքը՝ «Լունա-1»։

1956 - Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում ստեղծվեցին կանոնավոր բանակի առաջին ջոկատները՝ բունդեսվերան։

1943 - Գերմանական զորքերը սկսեցին նահանջել Կովկասից։

1843 - Առաջին անգամ բեմադրվեց գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան։

1839 - Լուի Դագերը կատարեց Լուսնի առաջին լուսանկարը։

1788 - Ջորջիան դարձավ ԱՄՆ-ի 4-րդ նահանգը։

1757 - Միավորված Թագավորությունը գրավում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1952 - Ծնվել է հայդուկապետ Շահեն Մեղրյանը։

1834 - Ֆրիդրիխ Լուիս Դոբերման - դոբերման-պինչեր շան տեսակի ստեղծողը։

1920 - Այզեկ Ազիմով -  ամերիկյան ֆանտաստ գրող, կենսաքիմիկոս։

1912 - Ռենատո Գուտուզո - իտալացի նկարիչ, հասարա­կական գործիչ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 2, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon