Պատմության այս օրը. հունվարի 20

Պատմություն 20.01.2020   09:30   97

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Պինգվինների միջազգային օրը - Penguin Awareness Day
  • 1991 թվականի բարիկադների պաշտպանների հիշատակի օրը (Լատվիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1996 - Յասեր Արաֆաթն ընտրվեց Պաղեստինի ինքնավարության նախագահ։
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեց ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։
1992 - Airbus A320 օդանավը վթարի է ենթարկվում Սթրասբուրգի մոտ, զոհվում են 96 հոգուց 87-ը։
1990 - Խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։ 
1980 - ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը Մոսկվայի Օլիմպիադան բոյկոտելու մասին հայտարարություն արեց։
1975 - Հայկական գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ-ն) Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նստավայրում պայթյուն է իրականացրել՝ լիբանանահայերին երրորդ երկրներ արտագաղթելու հնարավորություն ընձեռնելու մոտիվով։
1958 - Լոնդոնում տեղադրվեցին մեքենաների արագությունը վերահսկող առաջին ռադարները: 
1944 - Մեծ Բրիտանիայի օդուժը 2300 տոննա ռումբ նետեց Բեռլինի վրա։
1936 - Էդվարդ VIII-ը դառնում է Միացյալ թագավորության թագավոր։
1934 - Տոկիոյում հիմնադրվում է Fujifilm լուսանկարչական ընկերությունը:
1933 - Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
1780
 - Հիմնադրվեց Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախը:
1752 - Իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլին գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենած կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարությունը:
1265 - Կոմս Լանկաստերը ժողովեց անգլիական առաջին խորհրդարանը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1952 - Իրինա Ալեգրովա, ռուս բեմային երգչուհի
1920 - Ծնվել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ։ Համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից Ֆեդերիկո Ֆելինին։

Картинки по запросу Federico Fellini.

Հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա պատվին է կոչվել Ռիմինիի օդանավակայանը։
Երբ Հռոմ մտան խորհրդային զորքերը, Ֆելինին իր ընկերոջ հետ փոքրիկ կրպակում զբաղվում էր հաղթանակողների զավեշտների առևտրով։ Մի անգամ նրանց մոտ մտավ Ռոբերտո Ռոսելինին։ Նա պատրաստվում էր կարճամետրաժ ֆիլմ նկարահանել հռոմեացի քահանայի՝ դոն Մորոզինիի մասին, որը գնդակահարվել էր գերմանացիների կողմից։ Ֆելինին ընդարձակեց թեման և Սերջո Ամիդեիի ու Ռոբերտո Ռոսելինիի հետ գրեց «Հռոմը բաց քաղաք է» (Rome, Open City) ֆիլմի սցենարը։ Այն մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմը հիմք դրեց նեոռեալիզմին։ Ֆեդերիկոն դարձավ հանրահայտ սցենարիստ։ Նա գրեց ևս մի քանի սցենարներ, որոնցից է Ռոբերտո Ռոսելինիի «Փայզա» (Paisan) ֆիլմի սցենարը։ Նաև Ֆելինին 1948 թ. նկարահանվեց Ռոբերտո Ռոսելինիի «Սեր» (L'amore) կինոնկարում։ 1950 թ. Ֆելինին Ալբերտո Լատուադայի հետ բեմադրում է իր առաջին ֆիլմը՝ «Վարյետեի լույսերը» (Variety Lights)։ 1952 թ. գրեց նոր ֆիլմի՝ «Սպիտակ շեյխ» (The White Sheik) սցենարը, որի ռեժիսորը պետք է լիներ Անտոնիոնին, բայց վերջինս հրաժարվեց նկարահանել այդ սցենարով։ Այդ պատճառով Ֆելինին ֆիլմն ինքը նկարահանեց։ Այս ֆիլմը հաջողություն չունեցավ, բայց հաջորդ երկուսը՝ «Մամայի բալիկները» (I Vitelloni) և «Սերը քաղաքում» (Love in the City), հասարակության և քննադատների կողմից ավելի ջերմ ընդունվեցին։ «I Vitelloni» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ 1953 թ. ստացավ «Արծաթե առյուծ» մրցանակը։ 1993 թ. հոկտեմբերի 31-ին Ֆեդերիկո Ֆելինին մահացավ Հռոմում։

1946 - Դեյվիդ Լինչ, ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր։
1919 - Սիլվա Կապուտիկյան, հայ գրող ու բանաստեղծուհի (մ. 2006)
1775 - Անդրե Մարի Ամպեր, ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս (մ. 1836)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 20, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon