Պատմության այս օրը. հունվարի 21

Պատմություն 21.01.2020   09:30   97

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Գրկախառնության միջազգային օրը

Հունվարի 21-ին նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին, այնուհետև արագորեն տարածվել ամբողջ աշխարհում:

Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթի: Չնայած տոնն այնքան էլ հին չէ, սակայն դրա հեղինակին նշելը դժվար է. հայտնի չէ, թե ով է հունվարի 21-ն այդպիսի տոն հռչակել և ինչու է ընտրվել հենց այդ օրը:

Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվում են՝ առանց ինտիմ ենթատեքստի: Վերջին տարիներին հունվարի 21-ին նաև տարբեր ֆլեշմոբեր են անցկացվում: Շատերը հավատում են, որ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգևոր ջերմություն են փոխանցում միմյանց:

  • Ասպիրանտների միջազգային օրը
  • Տատիկների օրը (Լեհաստան)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Եվրապառլամենտի որոշումը, որում ընդգծվում էր Ադրբեջանից բռնի տեղահանված ավելի քան 300.000 հայերի ողբերգական վիճակի մասին։
1992 -  «1992 թ. հունվարի 21-ին մի արտառոց դեպք կատարվեց Հայաստանում:

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով զինվորները ձերբակալեցին 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովին ու նետեցին նկուղը: Նա այնտեղ մնաց 24 ժամ: Դուրս գալուց անմիջապես հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու: Ռուս գեներալ ձերբակալելու համար մեծ համարձակություն էր պետք, իսկ հետևանքների մասին կարելի էր միայն կռահել: Բայց Վազգենն այդ քայլին դիմելու համար ծանրակշիռ հիմքեր ուներ: Նա տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը: Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հեռացնելն էր: Ահա հենց այս հետին մտադրության համար էլ Վազգենը որոշեց ինքնադատաստան տեսնել: Հավելենք միայն, որ ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց»: Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից:

1976 - British Airways ընկերության Կոնկորդ գերձայնային օդանավը կատարում է իր առաջին թռիչքը Լոնդոն-Բահրեյն երթուղով։
1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվում է 435 աշխատող
1954 - Ջուր իջեցվեց աշխարհում առաջին ատոմային սուզանավը: 
1921 - Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը: Հայաստանի ազգաբնակչության համար սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
1899 - Օփել ընկերությունն արտադրում է իր առաջին ավտոմեքենան։
1793 - Ֆրանսիական մեծ հեղափոխությունը. դատարանի որոշմամբ գիլյոտինի միջոցով մահապատժի ենթարկվեց Լյուդովիկոս XVI-ը, ով մեղադրվում էր ազգի ազատության և պետության անվտանգության դեմ դավադրության համար։

ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ծնվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
1967 - Արտաշես Մինասյան,
շախմատի գրոսմայստեր
1960 - Դմիտրի Խառատյան, ռուսաստանցի դերասան
1941 -  Ծնվել է իտալացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինիգոն
1938 - Ֆելիքս Դանիելյան, 
հայ կենդանաբան
1878 - Վահան Թեքեյան, հայ բանաստեղծ (վ. 1945)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 21


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon