Պատմության այս օրը. հունվարի 22

Պատմություն 22.01.2020   10:00   281

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Պապիկների օրը (Լեհաստան)

Տարօրինակ կլիներ, եթե տոնեինք տատիկների օրը և չհիշեինք պապիկերի մասին… Հետևաբար, հունվարի 21-ին Լեհաստանում տատիկների օրվա տոնակատարությունից հետո մեծ ու փոքր թոռնիկերը շնորհավորում են իրենց պապիկներին՝ նրանց տոնի առթիվ:

Հունվարի 22-ին Լեհաստանում նշվում է Պապիկերի օրը (Dzień Dziadka):

Մեզանից յուրաքանչյուրը ուրախությամբ, և երբեմն էլ `տխրությամբ, հիշում է պապի կամ տատի հետ անցկացրած հիանալի օրերը: Ի վերջո, նրանք էին, ովքեր զարդարում էին մեր մանկությունը ջերմությամբ, սիրով, խնամքով, քնքշությամբ և, իհարկե, խորհուրդներով ու աջակցությամբ, երբ դա անհրաժեշտ էր:

  • Միավորման օրը (Ուկրաինա)
  • Թորաբլոութ (Իսլանդիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1974 - Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ
2006 - Էվո Մորալեսը դառնում է Բոլիվիայի առաջին բնիկ ծագումով նախագահը։
1983 - Նռնակներով հարձակում Փարիզում «Թըրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի վրա՝ նյութական վնասներ պատճառելով։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն «Նահատակներ Գառնիկ Վահրատեանի և Մինաս Սիմոնեանի անուան Անձնասպանական Խմբակ»-ի անունով ստանձնում «Շապին Գարահիսար» մկրտված այս գործողության պատասխանատվությունը, որի ընթացքում ձերբակալվում է ազատամարտիկ Աբրահամ Թովմասեանը։
  • 1983 Հուլիսի 7-ին դատարանը նրան դատապարտում է 30 ամսվա ազատազրկման։ Աբրահամն ազատ է արձակվում 1985-ի Հունվարի 8-ին։
  • Նույն օրը Փարիզի Օրլի օդանավակայանում «Թըրքիշ Էյրլայնս» գործակալության գրասենյակի առջև տեղադրված ռումբը չեզոքացվում է։ Ռումբի զետեղումը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին։

1905 -  «Արյունոտ կիրակին» Սանկտ-Պետերբուրգում։

ԾՆՎԵԼ ԵՆ

1922 - Սուրեն Աղաբաբյան, հայ գրականագետ (մ. 1986)։
1921 - Առնո Բաբաջանյան, հայ կոմպոզիտոր (մ. 1983)
1898 - Սերգեյ Էյզենշտեյն, սովետական կինոռեժիսոր (մ. 1948).
1876 - Հայկ Բադիկյան, ամերիկահայ քանդակագործ (մ. 1950)։
1788 - Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ (մ. 1824)
1561 - Ֆրենսիս Բեկոն, անգլիացի փիլիսոփա, պատմաբան (մ. 1626).

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 22, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon