Պատմության այս օրը. հունվարի 25

Պատմություն 25.01.2020   10:30   167

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Ուսանողի միջազգային օրը
  • Նոր տարին 2020-ի լուսնային օրացույցով
  • Ռոբերտ Բյորնսի ծննդյան օրը (Միացյալ թագավորություն) 
  • Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր (Հայ Առաքելական եկեղեցի)

Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:

Ս. Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացմամբ: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ. Պոլսի 381 թվականի տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:

Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ։
2004 - Մարսի վրա վայրէջք կատարեց 2-րդ ամերիկյան մարսագնացը՝ «Օպորտյունիտին»։
2000 - Վալենսիայում ցուցադրվեց աշխարհի ամենաերկար սրբիչը՝ 9.4x14.46 մ՝ 67 կգ քաշով։
1949 - Առաջին անգամ կայացավ ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությունը:
1938 - Արեգակի բարձր ակտիվության պատճառով հյուսիսափայլը դիտեցին նաև Արևմտյան Եվրոպայում։
1924
 - Տեղի ունեցավ առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա):
1922 - Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։
1919Նյու Յորքում բացվեց աշխարհի ամենամեծ հյուրանոցը՝ 2200 համար ունեցող «Փենսիլվանիան»։
1914 -  Սիմեիզում Գրիգորի Նեույմինը հայտնաբերեց աստերոիդ-780-ը, որը կոչվեց Արմենիա։

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,113961 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,8114 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,4165 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2007,1 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,179364 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 19,08° անկյուն։

Աստերոիդը Արմենիա է անվանվել ի պատիվ հայկական պետության, կամ ավելի ճիշտ՝ արևմտյան Ասիայում, Սև ծովի հարավ-արևելքում և Կասպից ծովի հարավ-արևմուտքում գտնվում էր Անիի թագավորությանը, որը նախկինում կոչվել է Մեծ Հայք։

1905 - Հարավային Աֆրիկայում հայտնաբերվեց ամենամեծ 3106 կարատանոց ադամանդը՝ «Կուլինինան»։
1858 - Առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ հարսանեկան քայլերգը։

1835 - Տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը։
1554 - Բրազիլիայում Սուրբ Պաուլի օրը հիմնադրվում է Սան Պաուլու քաղաքը։
1533 - Անգլիայի արքա Հենրիխ 8-րդը գաղտնի ամուսնանում է Աննա Բոլեյնի հետ, որի համար էլ հետո հեռացվում է եկեղեցուց։
1479 - Ավարտվում է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը
41 - Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակում է կայսր։

ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ծնվել է ամերիկացի R&B ոճի հայտնի երգչուհի և երգահան, 15 «Գրեմիի» դափնեկիր Ալիշա Քիզը։

1980 - Ծնվել է իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա» ակումբի խաղացող Չավի Էռնանդեսը։

1950 - Գուրգեն Խանջյան, հայ արձակագիր, դրամատուրգ։
1946 - Ծնվել է հայկական ծագումով ռուս երգահան Վյաչեսլավ Դոբրինինը։
1942 - Էյսեբիո,
պորտուգալացի ֆուտբոլիստ, (վ. 2014)։
1938 - Ծնվել է ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին։ 2010 թվականին ВЦИО́М-ի հարցումների արդյունքում Վիսոցկին «20-րդ դարի կուռքերի» ցանկում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ Յուրի Գագարինից հետո։

1928 - Էդուարդ Շևարդնաձե, վրացի քաղաքական գործիչ։
1910 - Գալուստ Խանենց, պարսկահայ գրող (վ. 1998)։
1901 - Սուրեն Չարեկյան, հայ դիրիժոր, մանկավարժ։
1891 - Աշոտ Տեր-Մկրտչյան, հայ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ (վ. 1959)։
1886 - Վիլհելմ Ֆուրտվենգլեր, գերմանացի դիրիժոր, երգահան (վ. 1954)։
1882 - Ծնվել է անգլիացի կին գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ Վիրջինիա Վուլֆը։ Նրա հայտնի գործերն են՝ «Ծովով հեռացում», «Միսիս Դելլոուեյ», «Փարոսի վրա», «Օրլանդո» վեպերը։
1874 - Ծնվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Սոմերսեթ Մոեմը։ Նրա հայտնի գործերն են՝ «Ստրկություն մարդկային», «Լուսին և վեցպենսանոց», «Թատրոն» վեպերը, «Անձրև» պատմվածքը։
1759 - Ռոբերտ Բըրնս, բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ (վ. 1796)։
1736 - Ժոզեֆ Լուի Լագրանժ, ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ (մ. 1813 թ.)։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Վիրջինիա Վուլֆ, Վլադիմիր Վիսոցկի, հունվարի 25, Չավի Էռնանդես, Պատմության այս օրը, Սոմերսեթ Մոեմ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon