Պատմության այս օրը. հունվարի 27

Պատմություն 27.01.2020   09:30   519

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Հոլոքոստի զոհերի հիշատակի օր (ՄԱԿ)
  • Արևային սուրճի օրը Իսլանդիայում
  • Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից անհանգստացնել է կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրահանգվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչև մահ:

Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին: Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատը: Այդպիսի վկաներ են Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք նահատակված Եվգենիոսն ու Մակարիոսը, Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք նահատակված Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը: Տոներ կարգելով ի հիշատակ այդ նահատակների, Եկեղեցին ուսուցանում է հավատացյալներին հավատարիմ մնալ Քրիստոսին նույնիսկ ամենադժվարին պայմաններում:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Բրազիլիայի Սանտա-Մարիա քաղաքի գիշերային ակումբի հրդեհից զոհվում է 241 մարդ։
1996 - Գերմանիան առաջին անգամ նշեց Հոլոքոստի միջազգային օրը։
1981 - Երկու պայթյուն Միլանում գտնվող շվեյցարական «Սուիս Էյր» գրասենյակի և շվեյցարական տեղեկատվական գրասենյակի առջև։

  • Երկու անցորդ վիրավորվում է, պատճառվում է նյութական վնաս։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։

1973 - 78-ամյա Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայում գնդակահարում է երկու թուրք դիվանագետների՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և հյուպատոս Բահադըր Դեմիրին։

  • Այդ գործողությամբ հայկական նորագույն զինյալ պայքարի սկիզբը դրվեց։ Յանիկյանը հոգևոր հայրը դարձավ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի։

1973 - Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը:
1967 - Միջազգային պայմանագիր կնքվեց տիեզերքի մասին, ըստ որի տիեզերքը մարդկության ձեռքբերումն է և արգելվում է միջուկային զենք տեղադրել այնտեղ։
1967 - Փորձարկման ընթացքում աղետի ենթարկվեց «Ապոլոն 1»-ը, զոհվեցին 3 աստղագնեցներ։
1966 - Գերմանիան առաջինն է նշում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը:
1945 - Ազատ արձակվեցին Օսվենցիմ (Լեհաստան) համակենտրոնացման ճամբարի գերիները։
1944 - Դադարեցվեց Լենինգրադի 900-օրյա բլոկադան:
1918 - Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
1880 - Թոմաս Էդիսոնն ստանում է շիկացման լամպի արտոնագիրը։
1820 - Ֆադեյ Բելինսհաուզենի և Միխայիլ Լազարևի ղեկավարած արշավախումբը հայտնագործեց Անտարկտիդան։
1302 - Դանտե Ալիգերին վտարվեց Ֆլորենցիայից։


ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Բրիջիթ Ֆոնդա, ամերիկացի դերասանուհի։
1957 - Յանիկ Հերս, բրիտանական  «Iron Maiden» հեվի-մետալ խմբի կիթառահար։
1944 - Նիք Մեյսոն, բրիտանացի երաժիշտ։
1939 - Ծնվել է երգահան Տիգրան Մանսուրյանը։ Նա գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ է: 

Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու:  (Հրանտ Մաթևոսյանը Տիգրան Մանսուրյանի մասին)

Տիգրան Մանսուրյանի մեջբերումներից

  • Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ:
  • Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
  • Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել:

1936 - Բարի Բերիշ, ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։
1928 - Սոս Սոսյան, հայ դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ
1919 - Ռոս Բաղդասարյան, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան (մահ. 1972 թ.)
1899 - Արարատ Ղարիբյան, հայ լեզվաբան (վ․ 1977)
1832 - Ծնվել է անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսան Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակ Լուիս Քերոլը։

Картинки по запросу Lewis Carroll

Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող...

Քերոլի վիպակ-հեքիաթները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղով, ուսումնասիրողները գտնում են դրանց մեջ բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլիախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո։

1808 - Ծնվել է գերմանացի փիլիսոփա, պատմաբան Դեվիդ Ֆրիդրիխ Շտրաուսը։
1756 - Ծնվել է գերմանացի երգահան, երաժիշտ-վիրտուոզ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Մոցարտ, հունվարի 27, Պատմության այս օրը, Շտրաուս, Տիգրան Մանսուրյան


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon