Պատմության այս օրը. հունվարի 28

Պատմություն 28.01.2020   09:30   369

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Հայկական զինված ուժերի օրը 
  • Անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրը 

Հունվարի 28-ն աշխարհում նշվում է որպես անհատական տվյալների պաշտպանության միջազգային օր (Data Protection Day)։

30 տարի առաջ՝ 1981թ.-ի հունվարի 28-ին, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդակցական վեհաժողովի 32-րդ նստաշրջանում ԵԽ անդամ պետությունների ստորագրման համար բացվեց Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովի ներքո գործող Կառավարման փորձագետների հանձնաժողովի կողմից մշակված «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման մասով անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան:

Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին իմանալու, թե իրենց վերաբերյալ ինչպիսի տվյալների շտեմարաններ կան, ինչի համար են դրանք ստեղծվել և ինչպիսի իրավունքներ ունեն իրենք դրանց նկատմամբ:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1985թ.-ի հունվարի 28-ին։

Մինչ օրս կոնվենցիան ստորագրել են ԵԽ անդամ 45 պետություններ, վավերացրել՝ 43-ը։ Կոնվենցիան առայժմ չեն ստորագրել Հայաստանի Հանրապետությունը և Սան Մարինոն։

Այսօր դժվար է պատկերացնել տնտեսության որևէ ճյուղ, որտեղ չեն պահվում անհատական տվյալներ: Ցանկացած կազմակերպություն կամ պետական մարմին կուտակում է տվյալներ իր աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների վերաբերյալ: Ուստի նման տեղեկությունների կորուստը, փոփոխությունը կամ ոչնչացումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այդ կազմակերպության համար: Անձի մասին տեղեկատվությունը դարձել է ամենամեծ գին ունեցող ապրանքներից մեկը:

  • Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր (Հայ Առաքելական Եկեղեցի)

Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին: Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց: 

Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ, նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ստեղծվեց Լիտոպեդիա հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը։
1992 - ՀՀ ԳԽ նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
1992 - Շուշիի մոտակայքում աղետի ենթարկվեց Ми-8 ուղղաթիռը։
1990 - Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, որում խստորեն քննադատվում էին Ադրբեջանում իրականացվող բռնությունները և կազմակերպված շրջափակումը:
1990 - Արարատի մարզի Երասխավան գյուղի վրա սկսվեց անակնկալ հարձակում:

  • Պաշտպանական ջոկատների համակարգումն իրակա­նացնում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, ջոկատներից մեկի հրամանատար Վազգեն Սարգսյանը Կոմի­տեի անունից նշանակվեց ընդհանուր հրամանատար:

1990 - Սկսեց հրատարակվել ՀՀՇ «Հայք» պաշտոնաթերթը:
1986 - Մեկնարկից 73 վայրկյան անց պայթեց ամերիկյան «Չելենջեր» տիեզերանավը։ Զոհվեցին 7 աստղագնացներ։

1985 - USA for Africa խումբը ձայնագրեց «We Are the World» բարեգործական երգը։

Հեղինակներն են Լայնոլ Ռիչին ու Մայքլ Ջեքսոնը։ Ձայնագրությանը մասնակցել են հայտնի աստղերն ու կենդանի լեգենդները՝ Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը, Ռեյ Չարլզը, Դայանա Ռոսը, Ուիլի Նելսոնը, Թինա Թյորները և այլոք։

1958 LEGO ընկերությունն արտոնագրում է Լեգո աղյուսները։
1921 Էյնշտեյնը հայտարարեց, որ հնարավոր է չափել տիեզերքը, որը ցնցեց ողջ գիտական աշխարհը։
1820 - Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործեցին Անտարկտիդա մայրցամաքը:
1820 Լայպցիգում հիմնադրվում է գերմանական ֆուտբոլային միությունը։
1807 Լոնդոնի Փալ Մալ փողոցը առաջինը դարձավ գազային լուսամփոփներով լուսավորվող փողոց։
1724 Պետրոս I-ի հրամանագրով հիմնադրվում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և Պետերբուրգի համալսարանը:
1495 - Հռոմի պապը Ֆրանսիայի Կառլ VIII արքային որպես գերի հանձնում է իր որդուն՝ Չեզարե Բորջիային:


ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Ծնվել է իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։

1957 - Նիկոլա Սարկոզի, 2007-2012 թթ. Ֆրանսիայի 23-րդ նախագահը
1940 - Կառլոս Սլիմ, մեքսիկացի գործարար
1905 - Լյութեր Ջորջ Սիմջյան, ամերիկահայ գյուտարար (վ. 1997)
1887Ծնվել է լեհ դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը։

Ռուբինշտեյնի նվագն առանձնանում էր ռոմանտիկական գծերով՝ բանաստեղծականությամբ, մեծ զգացմունքայնությամբ, վիրտուոզությամբ, նրբագեղությամբ։ Հյուրախաղերով համերգներ է տվել աշխարհի տարբեր երկրներում։ Գրել է «Իմ պատանեկության օրերը» հուշերը։ Նկարահանվել է նաև կինոյում։

1885Ծնվել է բանաստեղծ, հասարակական գործիչ Վահան Տերյանը:

Похожее изображение

ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին: 

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն,
Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

1853 - Ուիլյամ Բաթլեր Եյթս, իռլանդացի բանաստեղծ և դրամատուրգ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Արթուր Ռուբինշտեյն, Վահան Տերյան, Նիկոլա Սարկոզի, հունվարի 28, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon