Պատմության այս օրը. հունվարի 29

Պատմություն 29.01.2020   09:30   180

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրն է

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրը (International Mobilization Day against Nuclear War) ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման օրը, որի հիմնական նպատակն է միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցման, աշխարհի երկրների միջուկային զինանոցի կրճատման և աստիճանական ոչնչացման ու միջուկային պատերազմի սպառնալիքի վերացման կոչը:

Դելիի հռչակագիրն ընդունվել է 1985 թվականի հունվարի 29-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում՝ մի քանի երկրների՝ Հնդկաստանի, Հունաստանի, Մեքսիկայի, Արգենտինայի, Տանզանիայի և Շվեդիայի նախագահների ու վարչապետների խորհրդակցության ժամանակ, որոնք դարձել են փաստաթուղթը ստորագրած առաջին երկրները: Միջուկային զենքից և բռնությունից ազատ աշխարհի սկզբունքների մասին այս հռչակագրի ընդունման պահից էլ սկսվում է այսօրվա տոնի պատմությունը:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ միջուկային պայթյունների հետևանքները՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ ամբողջ մոլորակի համար աղետալի են: Ճառագայթման բարձր դոզաները հանգեցնում են մարդկանց շրջանում քաղցկեղային հիվանդությունների աճի, նորածինների պաթոլոգիաների, գենետիկ մուտացիաների: Իսկ խոշորամասշտաբ միջուկային պատերազմի հեևանքով տեղի կունենա կլիմայական աղետ, և անգամ դժվար է պատկերացնել, որ Երկրի վրա ինչ-որ տեղ գոնե մարդկային որևէ հանրույթ ողջ կմնա:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Բաքուն համաձայնվում է Նախիջևանով բացել Երևան գնացող երկաթգիծը՝ Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքները թողնելու դիմաց, սակայն Հայաստանը հրաժարվում է։
2002 - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գործածում է «Չարիքի առանցք» արտահայտությունը նկատի ունենալով՝ Իրաքին, Իրանին ևՀյուսիսային Կորեային:
2001 - Ֆրանսիայի նախագահը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը:
2000 - Լաս Վեգասի կազինոներից մեկում մատուցողուհի Սինտիա Ջեյնը շահեց 35 մլն դոլար (ամենախոշոր շահումը խաղային ավտոմատով)։ 
1997 - Նյու Յորքի դատարանը դատապարպեց քրեական աշխարհի հայնի դեմքերից Վյաչեսլավ Իվանկովին՝ Յապոնչիկին 7 տարի 9 ամիս ազատազրկման։ 
1992 - Ստեղծվեց «Ռոսատոմ» ընկերությունը, Ռուսաստանի միջուկային համալիրի կարգավորող մարմինը: 
1992 - ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ստորագրեց առևտրի ազատականացման հրամանագիրը։
1964 - Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկում են IX Ձմեռային Օլիմպիական խաղերը
1960 - Ստեղծվեց առաջին արհեստական երիկամը։
1927 - Անգլիայի առաջին անգամ հայտնվեց լոգասենյակով հյուրանոց։
1923 - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը։
1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ կրծքի քաղցկեղի բուժման նպատակով օգտագործում է ռադիոակտիվ ճառագայթումը:
1886 - Կառլ Բենցը գրանցել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենայի արտոնագիրը:
1874 - Ծնվել է նավթաարդյունաբերող Ջոն Ռոքֆելեր կրտսերը։
1861 -
Կանզասը վավերացնում է ԱՄՆ սահմանադրությունը և դառնում է միության 34-րդ նահանգը
1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնում Ռուսաստանին և Պրուսիային:
1635 - Կարդինալ Ռիշելիեն հիմնադրեց Ֆրանսիական ակադեմիան:


ԾՆՎԵԼ ԵՆ

1960 - Տիգրան Սարգսյան, ՀՀ 12-րդ վարչապետ
1954 - Ծնվել է հանրահայտ ամերիկացի դերասանուհի և հաղորդավար Օփրա Ուինֆրին։

Похожее изображение

Արեք մի բան, ինչն, ըստ Ձեզ, չեք կարող անել: Պարտվեք: Մեկ անգամ էլ փորձեք, և Ձեզ մոտ ավելի լավ կստացվի: Միակ մարդիկ, ովքեր երբեք չեն պարտվում, նրանք են, ովքեր ձգտում են ավելիին:

2007 թվականին «Ֆորբս» ամսագիրն անվանել է նրան ամենաազդեցիկ կին, իսկ 2009-ին ամենաազդեցիկ անձնավորություն շոու բիզնեսում։ Օփրայի կարողությունը գնահատվում է մոտավորապես 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն ավել է, քան շոու բիզնեսում աշխատող ցանկացած այլ կնոջ մոտ։

1951 - Գեղամ Գրիգորյան, օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար
1947 - Ծնվել է Uriah Heep խմբի վոկալիստ Դեվիդ Բայրոնը։

1932 - Հրաչյա Անդրեասյան, ռազմական գործիչ, ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (մ. 1999)
1879 - Ծնվել է հասարակական, պետական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան)։
1866 - Ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը։
1860 - Ծնվել է ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովը։

Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և մտքերը։

1843 - Վիլյամ Մակկինլի, ԱՄՆ 25-րդ նախագահ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 29, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon