Պատմության այս օրը. հունվարի 3

Պատմություն 03.01.2020   09:30   397

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐ 
  • Կոկտեյլի ձողիկի ծննդյան օրը

Հունվարի 3-ին նշում են արտասովոր տոն՝ Կոկտեյլների ձողիկի ծննդյան օրը (Drinking Straw Day)։ Ձողիկը խողովակի տեսքով հարմարանք է, որով կարելի է խմել ըմպելիքները։ Ի սկզբանե, կոկտեյլների ձողիկները պատրաստում էին ծղոտից, ավելի ճիշտ հատիկավոր կուլտուրաների սնամեջ ցողուններից:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Ջորջ Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին:
1991 - Արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»:
1985 - Պայթյուն ֆրանսիական մամլո գործակալության Բեյրութի գրասենյակի առջև պատճառելով նյութական վնասներ։

  • Գործողությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին։

1978 - Պայթեցվում է Բրյուսելում Թուրքիայի տուրիստական գրասենյակը։ Նույն օրը պայթում է Լոնդոնի Հարինկե թաղամասում գտնվող թրքական բանկը։ Զոհեր չկան։ Երկու պայթյունն էլ նյութական վնասներ են պատճառում։

  • Գործողությունների նպատակն է ներշնչել բոլորին, որ թրքական բանկում կամ տուրիստական ընկերությունում գտնվելը անվտանգ չէ։ Նման գործողություններից Թուրքիան կրում է ահռելի դրամական վնաս։
  • Գործողությունների պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) ազդեցության ոլորտում գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

1977 - Սթիվեն Ջոբսը և Ստեֆան Վոզնյակը ստեղծեցին Apple համակարգիչը:

  • Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը 1977-ի հունվարի 3-ին դարձան Apple ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։
  • Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։

1967 - Բանտում վախճանվեց Ջեկ Ռուբին՝ Ջոն Քենեդու ենթադրյալ սպանողը։

1959 - Ալյասկան մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով 49-րդ նահանգը։

1932 - Հոնդուրասում ռազմական դրություն հայտարարվեց, որպեսզի դադարեցվի բանան վաճառողների խռովությունը, որ կազմակերպվել էր United Fruit Company-ի կողմից։

1924 - Եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանը հայտնաբերելուց 2 տարի անց բրիտանական արշավախումբը՝ Հովարդ Քարտերի ղեկավարությամբ գտավ դամբարանի գլխավոր գանձարանը՝ փարավոնի քարե սարկոֆագը։ Երբ փետրվարին բացեցին սարկոֆագը, պարզվեց ներսում նրա մումիայի ոսկե դագաղն է։

1921 - Թուրքիան խաղաղություն հաստատեց Հայաս­տա­նի հետ։

1906 - Ջախջախվեց Կրասնոյարսկի հանրապետությունը։

1888 - Վաշինգտոնում ամերիկացի ձեռնարկատեր Մարվին Սթոունը արտոնագրեց կոկտեյլի ձողիկը։ Մինչ այդ այն պատրաստվում էր թղթից։

1871 - Հենրի Բրեդլին պատենտավորեց մարգարինը։

1870 - ԱՄՆ-ում սկսվեց Բրուքլինյան կամուրջի շինարարությունը։

1851 - Ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը:

1815 - Ավստրիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գաղտնի դաշինք ստեղծեցին Պրուսիայի և Ռուսաստանի դեմ։

1638 - Ամստերդամում բացվեց Հոլանդիայի հիմնական թատրոնը։

1491 - Юристу Петру Равенскому, магистру канонического права, была выдана привилегия на издание его сочинения «Феникс». Древнейший из известных нам документов авторского права.

1431 - Բուրգունդյան հերցոգը 10.000 ֆրանկով անգլիական թագավորի անունից գործող եպիսկոպոս Կոշոնին վաճառեց դավաճանության արդյունքում բռնված Ժաննա դը Արկին։

ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Մատեուշ Բարտել, լեհ շախմատիստ, գրոսմայստեր:

1974 - Հովհաննես Դանիելյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր։

1969 - Միխայել Շումախեր, գերմանացի ֆորմուլա մեկ սպորտաձևի վարորդ։

1956 - Մել Գիբսոն, ամերիկացի դերասան։

1924 - Ստեփան Ալաջաջյան, հայ գրող։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հեղինակային իրավունք, Պատմության այս օրը, հունվարի 3


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon