Հետաքրքրաշարժ օրացույց. հունվարի 3

Պատմություն 03.01.2021   10:00   608

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Մտքի և մարմնի առողջության միջազգային օրը (International Mind-Body Wellness Day) *
  • Ջ.Ռ.Ռ. Տոլկինի օրը (JRR Tolkien Day) *
  • Կոկտեյլների ձողիկի ծննդյան օրը (Drinking Straw Day) *
  • Memento Mori-ի օրը (Remember You Die Day) *

Հոգևոր

  • Կաթոլիկ -  Հիսուսի Սուրբ անվան տոնը (Feast of the Holy Name of Jesus)
  • Կաթոլիկ - Հիսուսի Սուրբ ընտանիքի տոնը (Feast of the Holy Name of Jesus) *
  • Կաթոլիկ - Սուրբ Ժենևա Փարիզեցու տոնը (Feast of Saint Genevieve) *
  • Ուղղափառ - Օլգա իշխանուհու հիշատակի օրը

Ազգային

  • ԱՄՆ - Ալյասկայի պետականության օրը (Alaska Statehood Day)
  • ԱՄՆ - Կոնգրեսին նամակ գրելու ազգային օրը (National Write to Congress Day)
  • ԱՄՆ - Բալով շոկոլադի ազգային օրը (National Chocolate Covered Cherry Day) *
  • ԱՄՆ - Երազների փառատոն (Festival of Sleep Day) *
  • ԱՄՆ - Ռոք-ն-ռոլի կանանց օրը (Women Rock! Day) *
  • ԱՄՆ - Նվաստացման օրը (Humiliation Day) *
  • Բուրկինա Ֆասո - Ժողովրդական ապստամբության օրը (Popular Uprising Day)
  • Բելառուս - Բանկային և ֆինանսական աշխատողների օրը
  • Էստոնիա - Ազատագրական պատերազմի մարտիկների հիշատակի օրը
  • Ինդոնեզիա - Կրոնի հարցերի նախարարության օրը (Ministry of Religious Affairs Day)
  • Հայաստան - Ծննդյան տոներ
  • Ճապոնիա - Տամասեսերի փառատոն (Tamaseseri Festival)
  • Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
  • Ռուսաստան - Բենգալյան կայծերի և հիրլյանդային լույսերի օրը

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Ջորջ Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին:
1977 - Սթիվեն Ջոբսը և Ստեֆան Վոզնյակը ստեղծեցին Apple համակարգիչը:

  • Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը 1977-ի հունվարի 3-ին դարձան Apple ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։
  • Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։

1967 - Բանտում վախճանվեց Ջեկ Ռուբին՝ Ջոն Քենեդու ենթադրյալ սպանողը։
1959 - Ալյասկան մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով 49-րդ նահանգը։
1932 - Հոնդուրասում ռազմական դրություն հայտարարվեց, որպեսզի դադարեցվի բանան վաճառողների խռովությունը, որ կազմակերպվել էր United Fruit Company-ի կողմից։
1924 - Եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանը հայտնաբերելուց 2 տարի անց բրիտանական արշավախումբը՝ Հովարդ Քարտերի ղեկավարությամբ գտավ դամբարանի գլխավոր գանձարանը՝ փարավոնի քարե սարկոֆագը։

  • Երբ փետրվարին բացեցին սարկոֆագը, պարզվեց ներսում նրա մումիայի ոսկե դագաղն է։

1906 - Ջախջախվեց Կրասնոյարսկի հանրապետությունը։
1888 - Վաշինգտոնում ամերիկացի ձեռնարկատեր Մարվին Սթոունը արտոնագրեց կոկտեյլի ձողիկը։ Մինչ այդ այն պատրաստվում էր թղթից։
1871 - Հենրի Բրեդլին պատենտավորեց մարգարինը։
1870
 - ԱՄՆ-ում սկսվեց Բրուքլինյան կամուրջի շինարարությունը։
1851 - Ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը:
1815 - Ավստրիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գաղտնի դաշինք ստեղծեցին Պրուսիայի և Ռուսաստանի դեմ։
1638 - Ամստերդամում բացվեց Հոլանդիայի հիմնական թատրոնը։
1491 - Կանոնական իրավունքի մագիստրոս Իրավաբան Պյոտր Ռավենսկուն արտոնություն տրվեց նրա «Ֆենիքս» ստեղծագործությունը հրատարակելու համար։

  • Հեղինակային իրավունքի հնագույն փաստաթուղթը:

1431 - Բուրգունդյան հերցոգը 10.000 ֆրանկով անգլիական թագավորի անունից գործող եպիսկոպոս Կոշոնին վաճառեց դավաճանության արդյունքում բռնված Ժաննա դը Արկին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2015 - Ստեփանակերտը հաղորդեց`բանակը երկու զինվոր է կորցրել շփման գծում տեղի ունեցած երկու դիվերսիոն փորձերի ժամանակ:

  • Ադրբեջանը հերքել էր, պնդելով, թե տեղի է ունեցել հակամարտություն և փոխհրաձգություն` «հայկական զինված խմբավորումների ներսում»:

1993 - Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները համատեղ հայտարարություն են տարածում Ղարաբաղի հարցով։

  • Ելցինն ու Բուշը խորը մտահոգություն էին հայտնել չդադարող ողբերգության կապակցությամբ`անմարդկային որակելով խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շրջափակումը,պատանդներ վերցնելն ու գերիների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը: «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վճռականորեն հորդորում են անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, կտրուկ շրջադարձ անել դեպի խնդրի քաղաքական կարգավորում»,֊ասված էր համատեղ հայտարարությունում:

1991 - Արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»:
1985 - ASALA. Պայթյուն ֆրանսիական մամլո գործակալության Բեյրութի գրասենյակի առջև պատճառելով նյութական վնասներ։

  • Գործողությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

1978 ASALA. Պայթեցվում է Բրյուսելում Թուրքիայի տուրիստական գրասենյակը։ Նույն օրը պայթում է Լոնդոնի Հարինկե թաղամասում գտնվող թրքական բանկը։ Զոհեր չկան։ Երկու պայթյունն էլ նյութական վնասներ են պատճառում։

  • Գործողությունների նպատակն է ներշնչել բոլորին, որ թրքական բանկում կամ տուրիստական ընկերությունում գտնվելը անվտանգ չէ։ Նման գործողություններից Թուրքիան կրում է ահռելի դրամական վնաս։
  • Գործողությունների պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) ազդեցության ոլորտում գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

1921 - Թուրքիան խաղաղություն հաստատեց Հայաս­տա­նի հետ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Մատեուշ Բարտել, լեհ շախմատիստ, գրոսմայստեր
1974 - Հովհաննես Դանիելյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր։
1969 - Միխայել Շումախեր, գերմանացի ֆորմուլա մեկ սպորտաձևի վարորդ
1956 - Մել Գիբսոն, ամերիկացի դերասան
1924 - Ստեփան Ալաջաջյան, հայ գրող
1911 - Գուրգեն Անտոնյան, հայ գրականագետ
1886 - Հայկ Գյուլիքեվխյան, հայ գրականագետ, փիլիսոփա
1803 - Մեսրոպ Թաղիադյան, գրող

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հեղինակային իրավունք, Պատմության այս օրը, հունվարի 3

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon