Պատմության այս օրը. հունվարի 31

Պատմություն 31.01.2020   09:30   173

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Ոսկերչի միջազգային օրը

Ամբողջ աշխարհում հունվարի 31-ը նշվում է որպես Ոսկերչի միջազգային օր: Ոսկերչի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է, մարդիկ միշտ էլ սիրել են զարդարվել: Առաջին զարդերը տարբեր նյութերից են եղել, օրինակ՝ խխունջներից պատրաստված հուլունքներ, ժանիքներից պատրաստված վզնոցներ, մանրաքարերից պատրաստված զարդեր: Ամենահարուստ  և ճոխ զարդերը ցեղի առաջնորդն է կրել: Ոսկերչական արվեստի հայրենիք է համարվում Հին Հունաստանը, որտեղ առաջինն են թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր ի հայտ եկել: Հին և արդի վարպետների ստեղծագործություններն ապշեցնում են գեղեցկությամբ և նրբագեղությամբ:

  • Անկախության օրը (Նաուրու)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Մեխիկոյի Pemex Executive Tower երկնաքերում տեղի ունեցած պայթյունից զոհվում է 33 մարդ։
2010 - «Ավատարը» դառնում է ամբողջ աշխարհում երկու միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի գումար հավաքած առաջին ֆիլմը։
2000 - Կալիֆորնիայում Alaska Airlines ընկերության McDonnell Douglas MD-80 ինքնաթիռն ընկնում է Խաղաղ օվկիանոս, զոհվում է 88 մարդ։ 
2000 - Աբիջանի (Կոտ դ'Իվուար) միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվում քենիական A310 էյրբասը, զոհվում է 169 մարդ։
1990 - Մոսկվայում բացվում է Խորհրդային միության առաջին ՄաքԴոնալդսը։
1968 - Աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն, հռչակեց իր անկախությունը։
1953 - Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 2551 մարդ է զոհվում։
1924 - Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը։
1893 - Գրանցվեց «Coca-Cola» ապրանքանիշը։

«Coca-Cola»-ն տարիների ընթացքում դարձել է լեգենդար ապրանքանիշ: Այս ըմպելիքի ծնունդը կապվում է 1886 թվականի մարտի հետ, երբ Ջոն Պեմբերտոնը փորձում էր գտնել նոր ցավազրկող միջոց: Վերցնելով շաքարային օշարակը և կոֆեինը, ավելացնելով դրանց նաև հեղուկ, նա ստացավ շագանակագույն քաղցր հյութ: Դեղատուն այս հյութը ներմուծվեց որպես նյարդային համակարգի խանգարումների դեմ կիրառվող դեղամիջոց, որի համար դրա հեղինակը արտոնագիր ստացավ 1893 թվականի հունվարի 31-ին: Դեղատան ցանկացած այցելու, ավտոմատի մեջ գցելով 5 ցենտ, կարող էր ստանալ բուժիչ հյութի մեկ բաժակ: Շարունակելով փորձեր կատարել հյութի հետ, նա դրան ավելացրեց նաև գազեր: Պեմբերտոնի ընկերոջ՝ Ռոբինսոնի թեթև ձեռքով ըմպելիքը ստացավ «Coca-Cola» անվանումը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ծնվել է ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։

Եղել է ’N Sync խմբի անդամ։ 9 «Գրեմիի» ու 4 «Էմիի» մրցանակակիր է։ Ողջ աշխարհում շուրջ 18 միլիոն սոլո-ալբոմ է վաճառել։ Նկարահանվել է նաև ֆիլմերում։

1956Ծնվել է բրիտանացի ռոք երաժիշտ, Sex Pistols փանք խմբի մենակատար ու երգերի հեղինակ Ջոն Լայդոնը։

Ըստ Allmusic-ի՝ Ջոն Լայդոնը Sex Pistols «ուղեղն է եղել» ու պատմության մեջ է մտել որպես «ամենաազդեցիկ ու հարգված կատարողներից մեկը»։ BBC-ի 2002 թվականի կազմած «100 մեծագույն բրիտանացիների» ցանկում նա 87-րդն է։

1935 - Կենձաբուրո Օէ, ճապոնացի գրող, արձակագիր։
1931 - Էմիլ Գաբրիելյան, բժիշկ, դեղաբան (մ. 2010):
1931 - Ռաֆայել Աթոյան, նկարիչ (մ. 2014):
1911 - Ծնվել է բուլղարացի պայծառատես, գուշակ Վանգան։

Բուլղարացի կույր պայծառատես Վանգան (բուլղ. Ванга) ծնվել է 1911թ. հունվարի 31-ին, վախճանվել 1996թ. 11 օգոստոսի-ին

Ծննդյան անունը՝ Վանգելիյա Պանևա Դիմիտրովա (Вангелия Пандева Димитрова), ամուսնությունից հետո` Վանգելիա Գուշերովա (Вангелия Гущерова)

Վանգան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի, Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում: Կյանքի վերջին 20 տարիներին մարգարեն այցելուներին ընդունել է Ռուպիտեում: Վանգայի հետևորդներն ասում են, որ նա ունեցել է գերբնական ձիրք: 

Վանգան ծնվել է Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, այնուհետև հաջորդաբար եղել է Բուլղարիայի թագավորության, Հարավսլավիայի թագավորության,այնուհետև նորից Բուլղարիայի,Սոցիալիստական Հարավսլավիայի դաշնային հանրապետություն, իսկ այժմ`Մակեդոնիայի Հանրապետության կազմում: Այս շրջանի երկրորդ անգամ բուլղարացիների կողմից գրավումից հետո (1941-1944թթ) Վանգան տեղափոխվում է Պետրիչ (այն ժամանակ և հիմա գտնվում է Բուլղարիայում): Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ: Տեղի ավանդույթների համաձայն` երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել: Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ` դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել: Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա (Andromaha (Andromache)) անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը` Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող»` դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր:

1860 - Ատրպետ, հայ գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ (մ. 1937)։
1797 Ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտության մեջ ռոմանտիզմի հիմնադիր Ֆրանց Շուբերտը։

Նա 600 վոկալային կոմպոզիցիաների, 9 սիմֆոնիայի, մեծ թվով կամերային ու դաշնամուրային սոլո ստեղծագործությունների հեղինակ է։

1715 - Կլոդ Ադրիան Հելվեցիուս, ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ (մ. 1771)։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 31


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon