Պատմության այս օրը. մարտի 1


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրեցին ընդդիմության խաղաղ հանրահավաքը։

  • Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։

2006 - Jordanhill railway station-ը դառնում է Անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:
2005 - ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը անչափահասների նկատմամբ մահապատժի կիրառումը սահմանադրությանը հակասող է հայտարարում։
2002 - Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինում է եվրոն:
1998 - «Տիտանիկը» դառնում է աշխարհում 1 միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմը:
1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1995 - Մոսկվայում տան շքամուտքում սպանվեց հեռուստահաղորդավար Վլադ Լիստևը։
1992 -  Բոսնիա և Հերցեգովինան անկախ են հայտարարում Հարավսլավիայից։
1966 - Սովետական «Վեներա-3» միջմոլորակային կայանն առաջին անգամ հասնում է Վեներայի մակերևույթին։
1978 - Չարլի Չապլինի մասունքները գողացան Շվեյցարիայի գերեզմանատնից։
1976 - Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց ճանապարհային երթևեկության նոր կանոններին, ըստ որի անվտանգության գոտի կրելը դարձավ պարտադիր։
1954 - ԱՄՆ-ում տեղի ունեցավ ջրածնային ռումբի պայթյունը:
1947 - Արժույթի միջազգային հիմնադրամն սկսում է իր ֆինանսական գործառույթները:
1936 - Ավարտվում է Հուվերի ամբարտակի շինարարությունը:
1919 - Կորեայում սկսվում է Ճապոնիայի տիրապետության դեմ ուղղված Մարտի 1-ի շարժումը:
1896 - Ֆրանսիացի ֆիզիկոս Անտուան Բեկերելը հայտնաբերում է ռադիոակտիվությունը։
1873 - Ռեմինգտոնը սկսեց գրամեքենայի արտադրությունը:
1867 -  Նեբրասկան դառնում է ԱՄՆ 37-րդ նահանգը։
1872 - ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին ազգային պարկը՝ Յելոուսթոունը։
1857 - Վարագա վանքում բացվեց Ժառանգավորաց վարժարանը:
1815 - Նապոլեոնը Էլբայում տասը ամիս տևած աքսորից վերադառնում է Ֆրանսիա։
1811 - Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին կոտորում է մամլուքների առաջնորդներին
1810 - Ալեքսանդր կայսեր հրամանագրով Աբխազիան միացվում է Ռուսաստանին։
1803 -  Օհայոն դառնում է ԱՄՆ 17-րդ նահանգը
1565 - Ռիո դե Ժանեյրոյի հիմնադրումը։
1555 - Նոստրադամուսը հրապարակեց իր գուշակությունների գիրքը:
1382 - Փարիզում զանգվածային ծեծի ենթարկեցին հարկահավաքներին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar