Պատմության այս օրը. մարտի 10

Պատմություն 10.03.2020   09:30   364

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Ազգային

  • Աշխատանքի օրը (Հարավային Կորեա)
  • Մայրերի օրը (Մեծ Բրիտանիա)
  • Հողագործի օրը (Ուկրաինա)
  • Արխիվների օրը (Ռուսաստան)
  • Չոր սեզոնի սկիզբը (Մյանմա)
  • Ուսուցչի օրը (Լաոս)
  • Տիբեթի ապստամբության օր (Տիբեթի անկախության կողմնակիցներ)
  • Պիրում (հրեական)
  • Հոլի - գարնան և վառ գույների տոնը (հինդուիզմ)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Մոսկվայի կինոյի տանը ձվեր նետեցին Նիկիտա Միխալկովի վրա։
1982 - «Մոլորակների շքերթն» այս անգամ, հակառակ անհամար նախապաշարմունքների, անցավ առանց կատակլիզմների
1980 - Երկու պայթյուն Հռոմի Պիացցա Դելլա Ռեպուբլիկա հրապարակում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության և Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Կա երկու զոհ, տասնյակ վիրավորներ։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակի (ASALA) «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»-ն։

1977 - Աստղագետները հայտնաբերում են Ուրանի օղակները։
1970 - Իսրայելում ներգաղթը խրախուսելու համար Քնեսեթը որոշում կայացրեց հրեա համարել ոչ միայն հրեա մորից ծնվածներին, այլև ցանկացած ոչ հրեային, ով ընդունել է հուդայականությունը։
1969 - Ջեյմս Էրլ Ռեյը սեփական ծննդյան օրը դատապարտվել է 99 տարվա ազատազրկման Մարտին Լյութեր Քինգի սպանության համար:

  • Հիշեցնենք, որ Լյութեր Քինգը ամենահայտնի աֆրոամերիկացին է, ով ԱՄՆ-ում առաջինն սկսեց պայքարել սևամորթների իրավունքների համար:

1960 - Կանադայի հնդկացիները ձայնի իրավունք ստացան։
1953 - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
1945 - ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100․000 մարդ։
1925 - Մահացավ Քրիս Ֆեներջյանը, ով մասնակցել էր Սուլթանի մահափորձին:
1924 - Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
1910 - Չինաստանում արգելվեց ստրկությունը:
1905 - Լոնդոնում հիմնադրվեց «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։
1889 - Էլմոն Սթրոուջերը արտոնագրեց առաջին ավտոմատ հեռախոսակայանը:
1862 - Ամերիկայի դաշնային կառավարությունը առաջին անգամ իր երկրում շրջանառության մեջ մտցրեց թղթադրամ։
1812
 - Ջ. Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի առաջին երկու գլուխների հրապարակումը:
1804 - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։
1801 - Բրիտանիայում սկսեց առաջին մարդահամարը։
1735 - Նադիր շահի և ռուսների միջև Գանձակում ձեռք է բերվում համաձայնություն, ըստ որի ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից:
1535 - Իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Էմիլի Օսմենթ (Emily Osment), ամերիկացի դերասան և երգչուհի
1988 - Իվան Ռակիտիչ, խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1987 - Էմելի Սանդե, շոտլանդական ռեկորդակիր արտիստուհի և երգահան 
1982 - Քվոմե Բրաուն (Kwame Brown), ամերիկացի բասկետբոլիստ
1977 - Ռոբին Թիք, ամերիկա-կանադացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր և դերասան 
1976 - Հայֆա Ուեհբե, լիբանանցի երգչուհի
1973 - Եվա Հերցիգովա, չեխ սուպերմոդել
1963 - Ռիք Ռուբին (Rick Rubin), ամերիկացի ձեռնարկատեր
1959 - Սմբատ Այվազյան, պետական գործիչ, ազատամարտիկ (մ. 2014)

«Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանում «թավշյա» հեղափոխություն է լինելու կամ «եռագույն» հեղափոխություն է լինելու. ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դատավարությունների հեղափոխություն է լինելու: Մենք էլ մեր բաժին հեղափոխությունը անելու ենք դատարաններում, դատական նիստերի ժամանակ, դատարանների միջոցով». Սմբատ Այվազյան Հուլիս 28, 2008թ.

1958 - Շերոն Սթոուն, ամերիկացի կինոաստղ 

Խաղացել է ընդհանուր թվով 70-ից ավելի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին «Հիմնական բնազդ» ֆիլմն է։ «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է։

1957 - Ուսամա Բեն Լադեն, սաուդյան շեյխ,  «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից, (սպ. 2011 թ.)։

Հայտնի է 2001 թ. սեպտեմբեր 11-ին Նյու Յորքում իրականացված հարձակումների (9-11) և բազմազան այլ ահաբեկչական գործողությունների կասկածյալ։

1949 - Ագոպ Մելքոնյան, բուլղար ֆանտաստ գրող հայկական ծագմամբ
1947 - Հեղինե Հովհաննիսյան, ազատամարտիկ
1940 - Չաք Նորիս (Chuck Norris), ամերիկացի կինոդերասան և մարտարվեստների վարպետ 
1936 - Մարտին Պետրոսյան, ՀՀ վաստակավոր նկարիչ (1976)
1936 - Զեպպ Բլատեր, ՖԻՖԱ-ի 8-րդ նախագահը
1935 - Խորեն Պալյան, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, գրաբարի մասնագէտ
1926 - Արամ Քաթանյան, ժողովրդական արտիստ, դիրիժոր
1920 - Բորիս Վիան (Boris Vian), ֆրանսիացի պոետ և դրամատուրգ (մ. 1959)
1904 - Լևոն Խոջա-Էյնաթով, հայ խորհրդային երգահան (մ. 1954)
1879 - Յակով Վասերման, գերմանացի գրող
1832 - Տիգրան Տետեյան, հրատարակիչ, խմբագիր
1772 - Ֆրիդրիխ Շլեգել (Karl Wilhelm Friedrich Schlegel) գերմանացի բանաստեղծ (մ. 1829)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 10, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon