Հետաքրքրաշարժ օրացույց. մարտի 10

Պատմություն 10.03.2021   09:30   648

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պարիկի միջազգային օրը (International Wig Day) *
  • Կամավորների միջազգային օրը (International Bagpipe Day) *
  • Զարմանքի միջազգային օրը (International Day of Awesomeness) *
  • Մարիո օրը (Mario Day) *

Կրոնական

  • Առաքելական (Հայաստան) - Միջին (Միջինք) *
  • Կաթոլիկություն - Սուրբ Անաստասիայի հիշատակը
  • Հինդուիզմ - Հոլի՝ գարնանային և վառ գույների տոն *
  • Հրեական - Փուրիմ *
  • Ուղղափառություն - Սուրբ Տարասիայի հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին կանանց և աղջիկներին իրազեկելու ազգային օրը (National Women and Girls HIV / AIDS Awareness Day) *
  • ԱՄՆ - Հարրիետ Թաբմենի օրը (Harriet Tubman Day) *
  • ԱՄՆ - Հեռախոսի ազգային օրը (National Landline Telephone Day) *
  • ԱՄՆ - Հապալասով պոպովերի ազգային օրը (National Blueberry Popover Day) *
  • ԱՄՆ  - Ճաշը փաթեթավորելու ազգային օրը (National Pack Your Lunch Day) *
  • ԱՄՆ - «Ռանչո» աղցանների համար կուտակետու ազգային օրը (National Ranch Dressing Day) *
  • ԱՄՆ - Տանը գրասենյակ կազմակերպելու օրը (Organize Your Home Office Day) *
  • ԱՄՆ - Կարիչը լիցքավորելու օրը (Fill Our Staplers Day) *
  • ԱՄՆ - Դիետոլոգի օրը (Registered Dietitian Day) *
  • Բուլղարիա - Բուլղարիայի հրեաների փրկության և Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը (Holocaust Remembrance Day) *
  • Լաոս - Ուսուցչի օրը 
  • Լեհաստան - Տղամարդկանց միջազգային օրը (Men’s Day) 
  • Կորեա - Աշխատանքի օրը
  • Հին Հռոմ - Վեներայի տոնը
  • Հունաստան - Ճարտարագետների օրը  (Engineer’s Day)
  • Մեծ Բրիտանիա - Չծխելու օրը (No Smoking Day) *
  • Մյանմար - Չոր սեզոնի մեկնարկի օրը *
  • Պակիստան - Դուլհանդի (Dulhandi)
  • Ռուսաստան - Արխիվների օրը *
  • Ռուսաստան - Պատճառահետևանքային կապերի խախտման օրը *
  • Ռուսաստան - Տարաս-կումաշնիկ, Անքուն Տարասիոս *
  • Ռուսաստան - Ամպե փղիկների օրը *
  • Տիբեթ - Տիբեթյան ապստամբության օրը (Tibetan Uprising Day) *
  • Ուկրաինա - Հողագործի օրը (День хлібороба) 

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Մոսկվայի կինոյի տանը ձվեր նետեցին Նիկիտա Միխալկովի վրա։
1982 - «Մոլորակների շքերթն» այս անգամ, հակառակ անհամար նախապաշարմունքների, անցավ առանց կատակլիզմների։
1977 - Աստղագետները հայտնաբերում են Ուրանի օղակները։
1970 - Իսրայելում ներգաղթը խրախուսելու համար Քնեսեթը որոշում կայացրեց հրեա համարել ոչ միայն հրեա մորից ծնվածներին, այլև ցանկացած ոչ հրեային, ով ընդունել է հուդայականությունը։
1969 - Ջեյմս Էրլ Ռեյը սեփական ծննդյան օրը դատապարտվել է 99 տարվա ազատազրկման Մարտին Լյութեր Քինգի սպանության համար:

  • Հիշեցնենք, որ Լյութեր Քինգը ամենահայտնի աֆրոամերիկացին է, ով ԱՄՆ-ում առաջինն սկսեց պայքարել սևամորթների իրավունքների համար:

1960 - Կանադայի հնդկացիները ձայնի իրավունք ստացան։
1953 - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
1945 - ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100․000 մարդ։
1910 - Չինաստանում արգելվեց ստրկությունը:
1905 - Լոնդոնում հիմնադրվեց «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։
1889 - Էլմոն Սթրոուջերը արտոնագրեց առաջին ավտոմատ հեռախոսակայանը:
1862 - Ամերիկայի դաշնային կառավարությունը առաջին անգամ իր երկրում շրջանառության մեջ մտցրեց թղթադրամ։
1812
 - Ջ. Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի առաջին երկու գլուխների հրապարակումը:
1804 - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։
1801 - Բրիտանիայում սկսեց առաջին մարդահամարը։
1535 - Իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2016 - Ղարաբաղը հաղորդում է դիվերսիոն ներթափանցման նոր փորձի մասին: Հայկական կողմի տվյալներով, ադրբեջանցի զինվորներից երկուսը զոհվել էին, մի քանիսը`վիրավորվել: Բաքուն չէր հաստատում։

  • Ստեփանակերտը պնդում էր, թե հակառակորդը մեկ գիշերվա ընթացքում արձակել է ավելի քան 5500 կրակոց, հաուբից տիպի հրանոթներ կիրառել ոչ միայն հայկական դիրքերի, այլև`առաջնագծից բավականին խորությամբ գտնվող որոշ տարածքների ուղղությամբ: «Նման նախահարձակ գործողություններից կատարվելիք հետևությունը մեկն է՝ հակառակորդը որդեգրել է հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով», - հայտարարում էր Ստեփանակերտը:
  • Շաբաթներ անց մեկնարկեց ապրիլյան հնգօրյա պատերազմը:

1980 - ASALA. Երկու պայթյուն Հռոմի Պիացցա Դելլա Ռեպուբլիկա հրապարակում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության և Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Կա երկու զոհ, տասնյակ վիրավորներ։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»-ն։

1925 - Մահացավ Քրիս Ֆեներջյանը, ով մասնակցել էր Սուլթանի մահափորձին:
1924 - Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
1735 - Նադիր շահի և ռուսների միջև Գանձակում ձեռք է բերվում համաձայնություն, ըստ որի ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից:


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Էմիլի Օսմենթ (Emily Osment), ամերիկացի դերասան և երգչուհի
1988 - Իվան Ռակիտիչ, խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1987 - Էմելի Սանդե, շոտլանդական ռեկորդակիր արտիստուհի և երգահան 
1982 - Քվոմե Բրաուն (Kwame Brown), ամերիկացի բասկետբոլիստ
1977 - Ռոբին Թիք, ամերիկա-կանադացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր և դերասան 
1976 - Հայֆա Ուեհբե, լիբանանցի երգչուհի
1973 - Եվա Հերցիգովա, չեխ սուպերմոդել
1963 - Ռիք Ռուբին (Rick Rubin), ամերիկացի ձեռնարկատեր
1959 - Սմբատ Այվազյան, պետական գործիչ, ազատամարտիկ (մ. 2014)

  • «Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանում «թավշյա» հեղափոխություն է լինելու կամ «եռագույն» հեղափոխություն է լինելու. ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դատավարությունների հեղափոխություն է լինելու: Մենք էլ մեր բաժին հեղափոխությունը անելու ենք դատարաններում, դատական նիստերի ժամանակ, դատարանների միջոցով». Սմբատ Այվազյան Հուլիս 28, 2008թ.

1958 - Շերոն Սթոուն, ամերիկացի կինոաստղ 

  • Խաղացել է ընդհանուր թվով 70-ից ավելի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին «Հիմնական բնազդ» ֆիլմն է։ «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է։

1957 - Ուսամա Բեն Լադեն, սաուդյան շեյխ, «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից, (սպ. 2011 թ.)։

  • Հայտնի է 2001 թ. սեպտեմբեր 11-ին Նյու Յորքում իրականացված հարձակումների (9-11) և բազմազան այլ ահաբեկչական գործողությունների կասկածյալ։

1949 - Ագոպ Մելքոնյան, բուլղար ֆանտաստ գրող հայկական ծագմամբ
1947 - Հեղինե Հովհաննիսյան, ազատամարտիկ

1940 - Չաք Նորիս (Chuck Norris), ամերիկացի կինոդերասան և մարտարվեստների վարպետ 
1936 - Մարտին Պետրոսյան, ՀՀ վաստակավոր նկարիչ (1976)
1936 - Զեպպ Բլատեր, ՖԻՖԱ-ի 8-րդ նախագահը
1935 - Խորեն Պալյան, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, գրաբարի մասնագէտ
1926 - Արամ Քաթանյան, ժողովրդական արտիստ, դիրիժոր

1920 - Բորիս Վիան (Boris Vian), ֆրանսիացի պոետ և դրամատուրգ (մ. 1959)
1904 - Լևոն Խոջա-Էյնաթով, հայ խորհրդային երգահան (մ. 1954)
1879 - Յակով Վասերման, գերմանացի գրող
1832 - Տիգրան Տետեյան, հրատարակիչ, խմբագիր
1772 - Ֆրիդրիխ Շլեգել (Karl Wilhelm Friedrich Schlegel) գերմանացի բանաստեղծ (մ. 1829)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 10, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon