Պատմության այս օրը. մարտի 11

Պատմություն 11.03.2020   09:30   181

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Ազգային

  • Համերաշխության օրը (Կանադա,  Ջիբլարթար, Սվազիլենդ)
  • Անկախության վերականգնման օրը (Լիտվա)
  • Երիտասարդության օրը (Զամբիա)
  • Թմրավերահսկողության աշխատակիցների օրը (Ռուսաստան

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:
2011 - Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժին հաջորդում է ցունամին և Ֆուքուշիմայի ատոմակայանի վթարը:
2010 - Չիլիում Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ։
2005 - Գարի Կասպարովը հայտարարեց, որ հեռանում է պրոֆեսիոնալ շախմատից:

Հենց այդ օրը Կասպարովն արդեն իսկ հաղթած պարտիան վերջին պահին զիջեց բուլղարացի շախմատիստ Վասելին Տոպալովին`այդ պահին մնացող լավագույն շախմատիստին: Կասպարովը նաև հայտարարեց, որ շախմատից հետո զբաղվելու է քաղաքականությամբ:

1992 - Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի շրջան:
1990 - Պատրիսիո Էլվինը դառնում է Չիլիում ժողովրդավարականորեն ընտրված առաջին նախագահը:
1983 - Պակիստանն իրականացնում է միջուկային զենքի հաջող փորձարկում:
1979 - Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը:
1978 - Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը:
1970 - Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրաբերում է Բարսելոնի թանգարանին:
1955 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում:
1931 - ԽՍՀՄ-ում արգելեց Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։
1929 - Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
1923 - Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
1888 -
ԱՄՆ-ի արևելյան ծովեզրին ձնաբքից մահանում է 400 մարդ
1878 - Ֆրանսիական ակադեմիայի նիստին տեղի ունեցավ Թոմաս Էդիսոնի ձայնագրիչի ցուցադրումը:
1869 - Ֆրանսիացի նատուրալիստը Չինաստանում որպես նվեր ստացավ անհայտ կենդանու` պանդայի մաշկը:
1867 - Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը Փարիզում:
1851 - Վենետիկում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը:
1836 - Նիկոլայ 1-ինը վավերացրեց Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը:
1824 - ԱՄՆ-ում ստեղծվեց Հնդկացիների հարցերով Բյուրո:
1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
1302 - Ըստ Վիլյամ Շեքսպիրի՝ այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանդրեքի օրն է։
106 - Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացավ թուղթ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Էնթոնի Դեյվիս (Anthony Davis) ամերիկացի բասկետբոլիստ
1989 - Անտոն Ելչին, ռուս-ամերիկյան դերասան (մ. 2016)
1978 - Դիդյե Դրոգբա, կոտ դ'Իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
1955 - Նինա Հագեն, գերմանուհի երգչուհի, փանկ-ռոք երաժիշտ, երգերի հեղինակ
1952 - Դուգլաս Ադամս, անգլոամերիկյան գրող և դրամատուրգ 
1933 - Սանդրա Միլո, իտալացի դերասանուհի, հեռուստահաղորդավար 
1931 - Ռուպերտ Մերդոկ, ամերիկացի մեդիամագնատ 
1930 - Ռուզան Քյուրքչյան, հայ քանդակագործ
1921 - Աստոր Պիացոլա, արգենտինացի կոմպոզիտոր (մ. 1992)
1920 - Նիկոլաս Բլոմբերգեն (Nicolaas Bloembergen) հոլանդացի ֆիզիկոս
1909 - Կոնստանտին Խուդաբաշյան, ճարտարապետ
1906 - Զինո Դավիդոֆֆ, շվեյցարական աշխարհահռչակ ֆիրմայի ստեղծող 
1900 - Ստեփան Գինոսյան, խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ
1837 - Տիգրան Չուխաճյան, նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր 
1865 - Փանոս Թերլեմեզյան, հայ ժողովրդական նկարիչ
1811 - Ուրբեն Լե Վերյե (Urbain Le Verrier), ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ (մ. 1877)։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 11


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon