Պատմության այս օրը. մարտի 11


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:
2011 - Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժին հաջորդում է ցունամին և Ֆուքուշիմայի ատոմակայանի վթարը:
2010 - Չիլիում Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ։
2005 - Գարի Կասպարովը հայտարարեց, որ հեռանում է պրոֆեսիոնալ շախմատից:

  • Հենց այդ օրը Կասպարովն արդեն իսկ հաղթած պարտիան վերջին պահին զիջեց բուլղարացի շախմատիստ Վասելին Տոպալովին`այդ պահին մնացող լավագույն շախմատիստին: Կասպարովը նաև հայտարարեց, որ շախմատից հետո զբաղվելու է քաղաքականությամբ:

1990 - Պատրիսիո Էլվինը դառնում է Չիլիում ժողովրդավարականորեն ընտրված առաջին նախագահը:
1983 - Պակիստանն իրականացնում է միջուկային զենքի հաջող փորձարկում:
1979 - Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը:
1970 - Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրաբերում է Բարսելոնի թանգարանին:
1931 - ԽՍՀՄ-ում արգելեց Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։
1929 - Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
1923 - Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
1888 -
ԱՄՆ-ի արևելյան ծովեզրին ձնաբքից մահանում է 400 մարդ
1878 - Ֆրանսիական ակադեմիայի նիստին տեղի ունեցավ Թոմաս Էդիսոնի ձայնագրիչի ցուցադրումը:
1869 - Ֆրանսիացի նատուրալիստը Չինաստանում որպես նվեր ստացավ անհայտ կենդանու` պանդայի մաշկը:
1867 - Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը Փարիզում:
1851 - Վենետիկում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը:
1836 - Նիկոլայ 1-ինը վավերացրեց Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը:
1824 - ԱՄՆ-ում ստեղծվեց Հնդկացիների հարցերով Բյուրո:
1302 - Ըստ Վիլյամ Շեքսպիրի՝ այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանդրեքի օրն է։
106 - Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացավ թուղթ։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar