Պատմության այս օրը. մարտի 12

Պատմություն 12.03.2020   09:30   173

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջզգային

  • Այսօր երիկամի համաշխարհային օրն է (World Kidney Day)

Երիկամի համաշխարհային օրը կոչ է անում բոլորին հոգ տանել իրենց երիկամների մասին և ստուգել, ​​թե արդյոք նրանք երիկամների հիվանդության վտանգի տակ են: Կանխարգելումը և վաղ հայտնաբերումը կարևոր են: 

  • Կիբեր գրաքննության համաշխարհային օր (World Day Against Cyber Censorship)

Ազգային

  • Անտառատնկումների օրը (Չինաստան)
  • Աղջիկ սկաուտների օրը (ԱՄՆ)
  • Օ-միդեոտուրիմացուրի՝ ջրհորից ջուր հանելու հնագույն տոն (Ճապոնիա)
  • Բարեփոխման օրը (Գաբոն)
  • Համագործակցության օրը (Կանադա)
  • Երիտասարդության օրը (Զամբիա)
  • Անկախության օրը, Հանրապետության օրը (Մավրիկիոս )

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար տեղի ունեցավ։
1999 - Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին  անդամակցեցին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան:
1994 - Հայկական զինված ուժերը ազատագրեցին Սրխավենդը:
1981
 - Թեհրանում ԱՍԱԼԱ-ի գրոհայինների խումբը հարձակվեց թուրքական դեսպանատան վրա։

Սպանվեցին 2 պահապան։ Գրոհայիններից 2-ը բռնվեցին և մահապատժի ենթարկվեցին։

1974 - «Մարս 6» կայանը վայրէջք է կատարում Մարսի վրա և Երկիր հաղորդում մոլորակի մթնոլորտի մասին առաջին տեղեկությունները։
1969 - Փոլ Մաքքարթնին ամուսնացավ Լինդա Իսթմենի հետ։

Իսկ նույն օրը Ջորջ և Պատի Հարիսոնները ձերբակալվում են թմրանյութեր պահելու մեղադրանքով։

1968 - Մավրիկիոսը ձեռք բերեց անկախություն, իսկ 1992 թ. նույն օրը դարձավ հանրապետություն։
1959 - Տեղի ունեցան Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
1954 - Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնեց Ղազախստան`մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը:
1922 - Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը։
1918 Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դառնում է Ռուսաստանի մայրաքաղաք։
1918 - Թուրքական բանակը գրավում է Կարինը։
1913
 - Կանբերան՝ Ավստրալիայի մայրաքաղաք:
1899 - Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ հոկեյի միջազգային մրցաշարը, որին առաջին անգամ մասնակցում էին ռուս հոկեյիստները:

Ռուսաստանը ներկայացնում էր հոկեյի «Սպորտ» թիմը: Ի դեպ, մինչ այս մրցումների մեկնարկը Ռուսաստանում առաջին քայլերն էին անում հոկեյը որպես մարզաձև զարգացնելու համար: Պետերբուրգյան մրցաշարի ընթացքում առաջին անգամ սառցադաշտ դուրս եկած ռուս հոկեյիստները 4:4 հաշվով խաղացին Անգլիայի հոկեյի հավաքականի հետ։

1846 - Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամյան թատրոն»:
1519 - Իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտավ ներկայիս Մեքսիկայի տարածք։
1229 - Խաչակիրները գրավում են Երուսաղեմը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1953 - Իրինա Պոնարովսկայա, երգչուհի
1952 - Դավիթ Ազարյան, ջազ երգահան
1946 - Լայզա Մինելի, ամերիկացի դերասանուհի, երգչուհի 

«Կաբարե» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։

1944 - Բորիս Խաչատուրով, օդաչու-հրամանատար
1938 - Վլադիմիր Մսրյան, թատրոնի և կինոյի հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ 
1928 - Էդվարդ Օլբի, ամերիկացի դրամատուրգ
1922 - Ջեք Քերուաք, ամերիկացի գրող, Բիթ սերնդի նշանավոր ներկայացուցիչ 

Նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է «Ճանապարհին» վեպը։

1917 - Վարդան Հասրաթյան, ինժեներ-շինարար
1900 - Վաղարշակ Արզումանյան, Էկվիլիբրիստ, հայ կրկեսի հիմնադիր
1898 - Արամ Երեմյան, գրականագետ, արվեստաբան
1863 - Վլադիմիր Վերնադսկի, ռուս գիտնական (մ. 1945 թ.)
1854 - Մարգար Առուստամյան, համաճարակագետ
1824 - Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆ, գերմանացի ֆիզիկոս (մ. 1887 թ.)
1710 - Թոմաս Արն, անգլիացի կոմպոզիտոր (մ. 1778 թ.)
1685 - Ջորջ Բերկլի, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 12


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon