Պատմության այս օրը. մարտի 13

Պատմություն 13.03.2020   09:30   174

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջզգային

  • Քնի համաշխարհային օրը (World Sleep Day) 

Քնի համաշխարհային օրը կազմակերպվում է 2008 թվականից Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի (անգլ.՝ World Association of Sleep Medicine), Քնի համաշխարհային օրվա միջազգային կոմիտեի (World Sleep Day Committee) նախաձեռնությամբ։ Նպատակը՝ առողջ և ճիշտ քնի քարոզումն է, հասարակության ուշադրության հրավիրումը քնի բժշկության, կրթության և սոցիալական հիմնահարցերի վրա, ինչպես նաև քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։

Քնի համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա մարտի ամբողջական երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը։ Քնի համաշխարհային օրվա կարգախոսները.

  • «Ամուր քնիր, առողջ ապրիր» (Sleep well, live fully awake)
  • «Ճանապարհից առաջ քնում ես, տեղ ես հասնում առանց խնդիրների» (Drive alert, arrive safe)
  • «Լավ քնիր, մնա առողջ» (Sleep Well, Stay Healthy)
  • «Լավ քնիր, առողջ մեծացիր» (Sleep Well, Grow Healthy)
  • «Ազատ շնչիր, լավ քնիր» (Breathe Easily, Sleep Well)
  • «Լավ քուն, առողջ ծերացում» (Good Sleep, Healthy Aging)
  • «Լավ քնիր, թեթև շնչիր, առողջությունդ պահպանիր» (Restful Sleep, Easy Breathing, Healthy Body!)
  • «Երբ քունն անսպառ երաժշտություն, առողջություն և ուրախություն է» (When sleep is sound, health and happiness abound)

  • Ուրբաթ 13-ը (կամ ձախորդության օրը)

13 թվի նկատմամբ սնահավատության պատճառով տարածված է առասպելը, ըստ որի այս օրը մարդը պետք է անընդհատ զգոն լինի, պատրաստ՝ ցանկացած ձախորդությունների: Բժշկության մեջ այս նշանների առկայությունը կհամարվի ֆոբիա (խանգարում), և ժամանակին հոգեբաններն ու հոգեթերապևտներն այն անվանում էին պարասկավեդեկատրիաֆոբիա (վախ՝ ուրբաթ 13 օրվա նկատմամբ։  «Պարասկավեդեկատրիաֆոբիա» բառը ներմուծել է դոկտոր Դոնալդ Դոսին, ով իր հիվանդներին ասում էր. «Երբ կսովորեք ճիշտ արտասանել այս բառը, ուրեմն բուժվելու եք»):

Ինքնին Ուրբաթը շաբաթական իրադարձություն է և հատկապես ուրախալի է բնակչության մեծամասնության համար, քանի որ ավանդաբար դա աշխատանքային շաբաթվա ավարտն է, իսկ առջևում հանգստյան օրերն են: Սակայն, ըստ քրիստոնեական կրոնի, ուրբաթ օրը Հիսուսը խաչվեց: Շաբաթվա նույն օրը Եվան Ադամին տվեց մի խնձոր բարու և չարի իմացության ծառից, որից հետո երկուսն էլ արտաքսվեցին Եդեմի պարտեզից: 

  • Դժոխային խառնուրդ. Ուրբաթ + 13

Եթե ​​դուք թերթում ենք պատմության էջերը, տեսնում ենք, որ իսկապես 13-ի ուրբաթ օրը աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարատեսակ աղետներ և աղմկահարույց իրադարձություններ (և լավ, և վատ): Այսպես, 1907-ի դեկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը խորտակվեց ժամանակի ամենախոշոր` յոթկայմանի «Թոմաս Լաուրսոն» նավերից մեկը: Այդ պատճառով է, որ շատ նավաստիներ որևէ առիթ են փնտրում այդ օրը ծով դուրս չգալու համար: Եվ, ընդհակառակը, Քրիստափոր Կոլումբոսը հենց 13-ի ուրբաթ օրն է սկսել իր հայտնի ճանապարհորդությունը դեպի այն ժամանակ դեռ անհայտ Ամերիկայի ափերը: Այս օրվանից ոչ միայն վախենում են նավաստիները, այլև վիրաբույժները, որոնք չեղյալ են հայտարարում և հնարավորության դեպքում տեղափոխում են վիրահատության օրերը։ Նորապսակները փորձում են այս օրը շրջանցել հարսանեկան արարողությունից, իսկ գործարարները հետաձգում են կարևոր հանդիպումներն ու գործարքներ: Այս «անեծքից» հեռու չեն նաև համակարգչային օհերատորները»: Այս օրը նրանք համարում են «Սև ուրբաթ», քանի որ մեծանում է վիրուսային հարձակման ռիսկը: Նման վիրուսների ծրագրավորողները հենց այդ օրը լուսաբացին էին ծրագրում իրանց գրոհները:


Ազգային

  • Մայրերի օրը (Վրաստան)
  • Փղերի օրը (Թաիլանդ)
  • Պլուտոնի օրը (ԱՄՆ, Իլինոյս)
  • Հեղափոխության օրը (Գրենադա)
  • Բուրգզոննդեգ - կրակի փառատոն (Լյուքսենբուրգ)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Տեղի ունեցավ DARPA Grand Challenge ռոբոտների առաջին մրցույթը։
2004 - Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվեց իր հրաժեշտի համերգը։
1989 - Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնեցին Համաշխարհային սարդոստայնը` (WWW)։
1961 - 79-ամյա Պաբլո Պիկասոն ամուսնանում է 37-ամյա մոդել Ժակլին Ռոկի հետ։
1925 - Թենիսի նահանգում ընդունվում է «Կապիկի օրենքը», որն արգելում է ԱՄՆ-ի դպրոցներում Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը:
1921 - Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարեց իր անկախությունը Չինաստանից։
1908 - Վարարեց Գետառ գետը՝ մեծ վնասներ հասցնելով Երևանում։
1894 - Փարիզյան գիշերային ակումբում տեղի է ունենում պրոֆեսիոնալ մերկապարի (ստրիպտիզի) առաջին ցուցադրությունը։
1881 - Ալեքսանդր II կայսեր սպանությունը: Ալեքսանդր III-ի գահակալությունը:
1797 - Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի ունեցավ «Մեդեա» օպերայի առաջնախաղը։
1781- Ուիլիամ Հերշելը հայտնաբերեց Ուրան մոլորակը։
1639 - ԱՄՆ-ի Քեմբրիջի քոլեջը Հարվարդ է վերանվանվում:


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Կայա Սկոդելարիո, բրիտանացի դերասանուհի
1974 - Մարտա Յանդովա, գերմանական Դի Հեփի ռոք-խմբի երգչուհի
1967 - Անդրես Էսկոբար, կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբար

Նրա մահվան պատճառ դարձել է ինքնագոլը։

1956 - Արկադի Մելիք-Սարգսյան, բեմադրող-նկարիչ
1955 - Բրունո Կոնտի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1957 - Հակոբ Հակոբյան, ազատամարտիկ, պետական գործիչ, ձեռնարկատեր
1938 - Ֆրիդոն Ասլանյան, գեղանկարիչ
1913 - Պարույր Ջոթյան, հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (մ. 1954)
1913 - Սերգեյ Միխալկով, ռուս գրող
1900 - Յորգոս Սեֆերիս, հույն պոետ, Նոբելյան մրցանակակիր 
1897 - Եղիշե Չարենց, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ 

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

1838 - Ռաֆաելո Ջովանիոլի, իտալացի գրող 

Հայտնի է «Սպարտակ» վեպով։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 13, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon