Պատմության այս օրը. մարտի 14

Պատմություն 14.03.2020   09:30   135

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջզգային

  • Գետերի միջազգային օրը (International Day for Rivers)

Մարտի 14-ին շատ երկրներում նշում են Գետերի միջազգային օրը, որն ավելի վաղ կոչվում էր Գետերի, ջրերի և կյանքի համար պայքարի միջազգային օր: Առաջին տարվա ընթացքում 10 հազարից ավել մարդ մասնակցում էր տարբեր ցույցերի և ակցիաների՝ պահանջելով մաքուր պահել գետերը:

Ինչպես նշել է Համաշխարհային ջրային ֆորումի ծրագրերից մեկի ղեկավար Ջեյմս Պիտոկը, Նոր Օռլեանի փոթորիկը վառ օրինակ է մեր մարդկությանը, որ Միսիսիպին պայքարում է իր էկոհամակարգի համար: Աշխարհի 177 խոշորագույն գետերից (1000 կմ երկարություն) միայն 1/3-ը չունի ամբարտակներ կամ այլ հիմնական կառույցներ: 21 խոշորագույն գետի հոսք ազատ է: Չկարգավորված են մնում միայն 43 գետի խոշոր ներհոսքերը: Գետերի վրա ամբարտակների կառուցումը շատ վտանգավոր է և սպառնում է մեր մոլորակի բնությանը: Ըստ Համաշխարհային ջրային ֆորումի՝ յուրաքանչյուր չորրորդ գետ կկարգավորվի 15 տարվա ընթացքում: 

  • Պի թվի օրը՝ մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոնը (International π Day)

Մարտի 14-ին մաթեմատիկոսները նշում են «Պի» թվի միջազգային օրը (International π Day): Այն գրվում է 3,14, այստեղից էլ հետևում է, թե ինչու է հենց այս օրը նշվում տոնը՝ երրորդ ամսի 14-րդ օրը։

Տոնի մեկնարկն ունի նույնիսկ կոնկրետ ժամ, րոպե և վայրկյան՝ 1 ժամ 59 րոպե 26 վայրկյան, ինչը համընկնում է «Պի»-ի առաջին թվերի հետ, գրում է CNN-ը: Այս ոչ պաշտոնական տոնը 1987-ին հորինել է ֆիզիկոս Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոյից:

Այս օրը շատերը կարկանդակ (Pi (e) նշանակում է կարկանդակ) են ուտում: Այս տոնի սիրահարները նույնիսկ զգեստավորվում են Ալբերտ Էյնշտեյնի պես, ում ծննդյան օրը համընկել է Պի թվի օրվա հետ: 

Համարվում է, որ այս թիվը բացահայտվել է բաբելոնական մոգերի կողմից: Նրանք օգտագործել են այն Բաբելոնյան աշտարակի շինարարության ժամանակ: Սակայն «Պի»-ի նշանակության ոչ ստույգ հաշվարկը հանգեցրել է ողջ նախագծի տապալմանը: «Պի»-ի տոնը համընկնում է աշխարհի ամենաականավոր ֆիզիկոսներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ:


Հայաստան

  • Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը:

Ս. Հովհաննես Օձնեցին, ում մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձուն գյուղի մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:

Միմյանց հետ կապված են Ս. Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Ս. Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Ս. Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Ս. Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը:


Ազգային

  • Սահմանադրության օրը (Անդորրա)
  • Կամավորի օրը (Ուկրաինա)
  • Մայրենի լեզվի օրը (Էստոնիա)
  • Սպիտակ օր (Ճապոնիա)

Տղամարդիկ կանանց սպիտակ շոկոլադ են հյուրասիրում՝ ի պատասխան Վալենտինի օրվա ստացած նվերների։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Եղենափայտ հեղափոխություն Լիբանանում։

Հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են անում Բեյրութում ընդդեմ Սիրիայի ռազմական ներկայությանը Լիբանանում և կառավարության դեմ։

1995 - Առաջին ռուս-ամերիկյան անձնակազմը ուղևորվում է «Միր» միջմոլորակային կայան։
1994 - Թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը:
1990 - ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների III արտահերթ համագումարը ԽՍՀՄ նախագահ ընտրեց Միխայիլ Գորբաչովին, ով դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։
1979 - Պեկինը և Տոկիոն դարձան եղբայրական քաղաքներ։
1978 - Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը Լիտանի գործողությունում։
1978 - Ստեղծվեց «Սևան» ազգային պարկը:
1958 - ԱՄՆ-ում հիմնադրվեց «Գրեմմի» մրցանակաբաշխությունը:
1956 - Ամերիկյան Ampex ընկերությունը ցուցադրեց պատմության մեջ առաջին տեսամագնիտոֆոնը:
1933 - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։
1930 - Օքսֆորդի 11-ամյա աշակերտուհի Վենեցիա Բյորնին առաջարկում է հայտնաբերված 9-րդ մոլորակի անունը դնել Պլուտոն։

Քվեարկության ժամանակ այս անունը ստացավ բոլոր ձայները և մայիսի 1-ին մոլորակի Պլուտոն անունը պաշտոնապես հայտարարվեց։

1923 - Գերմանիայում արգելվում է կոմկուսը:
1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։
1900 - ԱՄՆ-ում օրինականացվեց «ոսկե ստանդարտը»:
1839 - Անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը:
1808 - Ֆրանց Իոսիֆ Գալլը ներկայացրեց «Նյարդային համակարգի հետազոտության ընդհանրապես և ուղեղինը մասնավորապես» գիրքը:
1794 - Ամերիկացի Էլի Ուիթնին ստացավ բամբակյա մանրաթելը մաքրելու մեքենայի արտոնագիրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Նիկոլյա Անելկա, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1976 - Դենիել Գիլլիս, կանադացի դերասան
1972 - Արամ Պետրոսյան, կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ
1954 - Էնրիկո Ապրիամով, հայ ռազմական գործիչ
1938 - Իսիդորո Դիաս, մեքսիկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1933 - Քուինսի Ջոնս, ամերիկացի երաժշտական պրոդյուսեր 

Նա 27 «Գրեմիի» մրցանակակիր է։ 

1933 - Սըր Մայքլ Քեյն, բրիտանացի դերասան 

Նա խաղացել է 150-ից ավելի ֆիլմերում։ Արժանացել է երկու «Օսկարի» և երեք «Ոսկե գլոբուսի»։

1932 - Նաինա Ելցինա, ՌԴ էքս-առաջին տիկին
1924 - Սովետ Աղոյան, կինոյի և թատրոնի նկարիչ
1928 - Ֆրենկ Բորման, ամերիկացի աստղագնաց
1920 - Նատալիա Սահակյանց, հայ դերասանուհի
1879 - Ալբերտ Էյնշտեյն, գերմանացի տեսական ֆիզիկոս 
1804 - Յոհան Շտրաուս, ավստրիացի երգահան 
1709 - Գաբրիել Բոննո դը Մաբլի, ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 14, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon