Պատմության այս օրը. մարտի 15

Պատմություն 15.03.2020   09:30   252

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջզգային

  • Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը (World Consumer Rights Day)

Այն պաշտոնապես տոնում են 1962 թ. մարտի 15-ից: Այդ օրը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ելույթ ունենալով Կոնգրեսում, մարդկության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հաստատեց քաղաքացու՝ որպես սպառողի իրավունքը: Սպառողի իրավունքն ամրագրվեց «Սպառողների իրավունքների մասին» բիլում: Սպառողների իրավունքը ներառում է անվտանգության իրավունքը, ընտրության իրավունքը, տեղեկատվություն ստանալու իրավունքը, դատարանում լսվելու իրավունքը: Ավելի ուշ այս իրավունքի բովանդակությունը համալրվեց միջազգային հանրության կողմից ընդունված 4 տարրերով՝ վնասի փոխատուցում ստանալու իրավունք, սպառողական կրթություն ստանալու իրավունք, հիմնական պահանջների բավարարման իրավունք, առողջ շրջակա միջավայրի իրավունք:

  • Փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրը

Ամեն տարի աշխարհի շատ երկրներում մարտի 15-ին նշվում է փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրը։ Այն սահմանվել է Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի (IFAW) կողմից։ Գրենլանդական փոկի ձագուկներն արդեն տասնամյակներ որսորդության թիրախ են, քանի որ լավ մորթի ունեն։ Հենց փոքրիկ փոկերի գեղեցիկ մորթու պահանջարկն է մարդկանց դրդում ոչնչացնել այդ գեղեցիկ կենդանիներին, ոչ թե կենսական անհրաժեշտությունը։ Գրենլանդական փոկերը բնակվում են Ատլանտիկայում, Սպիտակ, Բարենցի, Գրենլանդիայի ծովերում։ 11 ամիս էգ փոկը կրում է իր ձագուկին, իսկ գարնանը հասուն փոկերը մի քանի շաբաթով ծովիդ դուրս են գալիս և սառույցի վրա ձագուկներ ունենում։

  • Քնի համաշխարհային օրը (World Sleep Day)

Առաջին անգամ Քնի համաշխարհային օրը նշվել է 2008-ի մարտի 14-ին, և այդ օրվանից ամեն տարի տոնը նշվում է մարտի երկրորդ լիարժեք շաբաթվա ուրբաթ օրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ քնի և առողջության խնդիրներին վերաբերող նախագծի շրջանակներում: Քնի համաշխարհային օրն անցկացվում են տարբեր կոնֆերանսներ և սեմինարներ` նվիրված քնի խնդիրներին և դրա խախտումների ազդեցությանը մարդու վրա: Նորմալ քնելու համար պետք է հետևել ներքոնշյալ սկզբունքներին` շարունակական անքնությամբ չզբաղվել, քնից առաջ ալկոհոլային խմիչք չկիրառել, ճաշել քնից 4 ժամ առաջ:

Քունն օրգանիզմի գոյության յուրահատում ձև է, ոչ պակաս բարդ, քան ցերեկն արթուն մնալը: Քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը և «իրեն կարգի բերում»: Դա է պատճառը, որ առողջ մարդն արթնանում է թարմության ու ուժերի հորդման զգացողությամբ: Միջինը յուրաքանչյուր մարդ իր կյանքի 1/3-ն անցկացնում է քնած: Քնի ժամանակ ուղեղի ակտիվությունը հասնում է նվազագույնի: Բժիշկները վատ քունը համարում են կաթվածների, հիպերտոնիկ և այլ տեսակի լուրջ հիվանդությունների առաջին քայլը: Գիտնականների համոզմամբ՝ շատ քնելը ևս բացասական ազդեցություն կարող է ունենալ, ինչպես անքնությունը: Հասուն մարդը պետք է օրվա մեջ քնի 6-ից 8 ժամ: Կանանց խորհուրդ է տրվում մեկ ժամ ավելացնել այդ նորմային, քանի որ նրանք ավելի զգացմունքային են, հետևաբար հանգստին պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն: Երեխաները պետք է քնեն օրական 10 ժամից ոչ քիչ:


Հայաստան

  • Տնտեսի կիրակի (Հայ Առաքելական Եկեղեցի)

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:


Ազգային

  • Ֆալյաս (Իսպանիա, Վալենսիա)
  • Սահմանադրության օրը (Բելոռուս)
  • Հեղափոխության օրը (Հունգարիա)
  • Հարուստ տարվա օրը (Ճապոնիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Երուսաղեմում բացվեց Հոլոքոստի պատմության նոր թանգարան:
1938 - Սաուդյան Արաբիայում նավթի հայտնաբերումը:
1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը։
1921 - Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանում Սողոմոնի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասաց. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, նրա հետ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով կտաներ իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը` ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»: «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,- սա էր Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասխանը: Դատական նիստը տևում է երկու օր: Արդյունքում Սողոմոնն արդարացվում է: 

1906 - Գրանցվեց «Ռոլս Ռոյս» ընկերությունը։
1892 - Ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրեց առաջին շարժասանդուղքը:
1892
 - Հիմնադրվեց անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:
1880 - Լույս տեսավ «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թ․ ապրիլի 7-ը):
նՔ44 - սպանվեց Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Ջաբարի Փարքեր, ամերիկացի բասկետբոլիստ, հարձակվող
1993 - Պոլ Պոգբա, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1975 - Վեսելին Տոպալով, բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր (1992), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն (2005)
1968 - Սաբրինա, իտալացի երգչուհի
1959 - Ռուբեն Դիշդիշյան, ճարտարապետ, «Централ Партнершип» մասնատեր
1955 - Սերգեյ Մանուկյան, ռուսահայ ջազ և սոուլ վոկալիստ, երգահան և երաժիշտ
1935 - Լեոնիդ Ենգիբարյան, կրկեսի, էստրադայի և կինոյի դերասան Լեոնիդ Ենգիբարյան

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի և նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ...

1924 - Գեորգի Ասատուրյան, ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ
1919 - Ջորջ Ավագյան, ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից
1918 - Զարուհի Դոլուխանյան, հայ երգչուհի, մեցցո-սոպրանո
1884 - Վերդի, հայ աշուղագետ
1851 - Ուիլյամ Միտչել Ռամզի, շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ (վ. 1939)։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 15


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon