Հետաքրքրաշարժ օրացույց. մարտի 16

Պատմություն 16.03.2021   09:30   562

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը (World Day of Social Work) *
  • Պանդայի օրը (Panda Day) *
  • Ամեն ինչ ճիշտ անելու օրը (Everything you Do is Right Day) *
  • Առանց սելֆիի օրը  (No Selfies Day) *
  • Սուրբ Ուրհոյի օրը (Saint Urho ' s Day) *

Կրոնական

  • Զրադաշտականություն - «Սգո և լացի օրերի» պահք *
  • Կաթոլիկություն - Սուրբ Աբանի հիշատակը
  • Կաթոլիկություն - Հերիբերթ Քյոլնսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Եվտրոպիայի, Կլեոնիկի և Վասիլիսկի նահատակների հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Տեղեկատվության ազատության օրը (Freedom of Information Day) *
  • ԱՄՆ - Սև մամուլի օրը (Black Press Day) *
  • ԱՄՆ - Շրթունքների խնամքի օրը (Lips Appreciation Day) *
  • ԱՄՆ - Արտիճուկային սրտերի ազգային օրը (National Artichoke Hearts Day) *
  • ԱՄՆ - Թունավորման կանխարգելման ազգային շաբաթ (National Poison Prevention Week) *
  • Գերմանիա - Հերիբերտ ֆոն Քյոլնի հիշատակը (Heribert von Köln) *
  • Լատվիա - Լատիշ լեգեոներների հիշատակը (Remembrance Day of the Latvian Legionnaires) *
  • Լիտվա - Գրքի մաքսանենգների օրը (Book Smugglers Day) *
  • Ղազախստան - Հանրապետական գվարդիայի օրը (Республикалық ұлан күні) *
  • Մեծ Բրիտանիա - Հաշմանդամների համար բաց մուտքերի օրը (Disabled Access Day) *
  • Ռուսաստան - Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումների կազմավորման օրը *
  • Ռուսաստան - Եվտրոպիևյան օր *
  • Ռուսաստան - Ինքնաբուխության օրը *
  • Ռուսաստան - Գունավոր մատիտների օրը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 - Հիվանդանոցում մահացավ 2016 թ. ՊՊԾ գունդը գրաված ոստիկանական կուռ շրջափակման մեջ գտնվող զինված ապստամբներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը, ում ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ։ 

  • Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը չներեց նրան, տանջամահ արեց և վրեժխնդիր եղավ նրանց:
  • Ի պատիվ Արթուր Սարգսյանի, նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 9-ը ժողովուրդը հայտարարեց Հաց Բերողի օր։

1995 - ՌԴ և ՀՀ նախագահները ստորագրեցին պայմանագիր ՀՀ տարածքում ռուսական ռազմականբազայի վերաբերյալ:
1988 - Իրաքի բանակը քիմիական զենք կիրառեց քրդական Խալաբջա քաղաքում, որի հետևանքով զոհվեցին մոտ 5000 քրդեր։
1968 - Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրում է 100 միլիոներորդ ինքնաշարժը:
1962 - Նիկիտա Խրուշչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը միջմայրցամաքային հրթիռի է տիրապետում։
1958 - Ford Motors Company-ն արտադրում է 50 միլիոներորդ ինքնաշարժը:
1949 - Բացվեց Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը:
1935 - Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը` ֆաշիստական գերմանիայի բանակը:
1926 - Ռոբերտ Հովարդը աշխարհում առաջին անգամ հեղուկ վառելիքի վրա հրթիռ գործարկեց:
1921 - Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց պայմանագիր (Մոսկվայի պայմանագիրը):

  • Նախիջևանը և Արցախը առանց Հայաստանի միջամտության և առանց հիմնավորման մտան Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: Փաստացի Հայաստանը բաժանվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև։

1921 - Անգլիան և Թուրքիան փոխանակեցին պատերազմի բանտարկյալներին և որոշ թուրք բռնակալների, որոնք պատասխանատու էին հայկական կոտորածի համար:

  • Մալթայում պահվող Օսմանյան թուրքերը ազատ արձակվեցին:

1917 - Թիֆլիսում հայ կադետների կողմից ստեղծվեց լիբերալ-բուրժուական հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ):
1831
- Լույս տեսավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը:
1828 - Սկսվեց պարսկահայության գաղթը Արևելյան Հայաստան:

  • Գեներալ Լազարևի ղեկավարությամբ հայրենիքի ճանապարհը բացեց հայերի 40 հազարանոց քարավանը:

1521 - Պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանն իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում հասավ մինչև Ֆիլիպիններ:

  • Այս հայտնագործությունից մոտ 2 ամիս անց նա սպանվեց տեղաբնակների հետ ընդհարման ժամանակ:

37 - Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Բլեյք Գրիֆին, ամերիկացի բասկետբոլիստ
1989 - Թեո Ուոլկոտ, անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող
1981 - Մահեր Զեյն, լիբանանցի ծագումով շվեդ երգիչ
1964 - Գոռ Վերբինսկի, ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ
1949 - Վիկտոր Գարբեր, կանադացի դերասան և երգիչ
1941 - Բերնարդո Բերտոլուչի, իտալացի ռեժիսոր, դրամատուրգ

  • Բերտոլուչիի հայտնի ֆիլմերն են «Կոմֆորմիստը», «Վերջին տանգոն Փարիզում», «Երազողները», «Քսաներորդ դար», «Վերջին կայսրը»։ «Վերջին կայսրը» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։

1936 - Ռեյմոնդ Դամադյան, հայազգի գյուտարար, տոմոգրաֆիայի ստեղծողներից
1923 - Ստեփան Մացոյան, քիմիկոս
1913 - Էդուարդ Աղայան, բանասեր, լեզվաբան
1906 - Թամարա խանում, ուզբեկստանցի հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր (մ. 1991)
1878 - Ալեքսանդր Թամանյան, ճարտարապետ
1866 - Ներսես Մելիք-Թանգյան, արքեպիսկոպոս, բանասեր

1859 - Ալեքսանդր Պոպով, ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար
1849 - Կարլ Բրուգման, գերմանացի լեզվաբան և հնդեվրոպագետ
1839 - Սյուլի Պրյուդոմ, ֆրանսիացի բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր (մ. 1907)
1845 - Նորայր Բյուզանդ, բանասեր 
1789 - Գեորգ Օհմ, գերմանացի ֆիզիկոս 

  • Նրա պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը։

1751 - Ջեյմս Մեդիսոն, ԱՄՆ 4-րդ նախագահը (մ. 1836)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 16, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon