Պատմության այս օրը. մարտի 17

Պատմություն 17.03.2020   09:30   202

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սոցիալական աշխատողի համաշխարհային օրը

Ամեն տարի մարտի 3-րդ երեքշաբթի օրը նշվում է սոցիալական աշխատողների համաշխարհային օրը, բայց միայն մեկ օրով չեն սահմանափակվում: Գարնան առաջին ամիսն ամբողջությամբ նվիրված կլինի բնակչության կյանքի որակը բարձրացնողներին: 

Ազգային

  • Սուրբ Պատրիկի օրը (Իռլանդիա)
  • Մուայթայ (թաիլանդական բռնցքամարտ) բռնցքամարտիկի օրը (Թաիլանդ)
  • Էվակուացիայի օրը (ԱՄՆ)

1776 թ. անգլիական զորքերը էվակուացվում են Բոստոնից


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1980 - Անգլիայի խորհրդարանը քվեարկեց մոսկովյան օլիմպիադան բոյկոտելու կողմ։
1973 - Բացվեց Լոնդոնի կամուրջը:
1963 - Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից մահացավ մոտ 10 000 մարդ:
1962 - Վաղուց ի վեր այգու վերածված Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն:

  • Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները` Թումանյանը, Աղայանը, Մուրացանը, Ջիվանին, Ախվերդյանը, Օգանեզաշվիլին և 34 այլ սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի` Փարիզից բերված աճյունը:

1960 - Ճապոնիայում վաճառքի հանվեցին առաջին ֆլոմաստերները:

  • Հայաստանում ֆլոմաստերները հայտնվեցին միայն յոթանասունականների վերջերին: Գերմանացիները և ամերիկացիները պնդում են, որ իրենք առաջինն են վաճառքի հանել ֆլոմաստերները:

1950 - ԱՄՆ-ում հայտարարվեց Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին:
1931 - Նևադայում թույլատրվեցին մոլախաղերը։
1899 - Աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Ֆեբեն:
1898
 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
1861 - Ստեղծվեց Իտալիայի Թագավորությունը:
1845 - Սթիվեն Փերին պատենտավորեց էլաստիկ բինտը։
1816 - «Էլիզա» շոգենավը դարձավ առաջինը, որ հատեց Լա Մանշը:
1581 - Ֆերնանդ Մագելանը հայտնաբերեց Ֆիլիպինները։


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Շինջի Կագավա, ճապոնացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1964 - Ռոբերտ Հակոբյան, հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2007)
1950 - Ալլա Թումանյան, կինոյի և թատրոնի դերասանուհի 

Նկարահանվել է «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկան», «Խնձորի այգին» և մի շարք այլ ֆիլմերում։

1948 - Ուիլյամ Գիբսըն, ամերիկացի ֆանտաստ գրող
1938 - Ռոբերտ Նուրիև, բալետի համաշխարհային աստղ
1936 - Կարեն Ա. Սիմոնյան, հայ ֆանտաստ գրող
1930 - Ջեյմս Իրվին, ամերիկացի աստղագնաց
1926 - Գեորգի Մովսիսյան, հայ ժող. դերասան
1922 - Սերգեյ Համբարձումյան, գիտնական-մեխանիկ
1919 - Նաթ «Քինգ» Քոուլ, ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար 
1872 - Նաթան Ամիրխանյան, խմբավար, երգեհոնահար
1865 - Մանուկ Աբեղյան, լեզվաբան, գրականագետ 
1834 - Գոտլիբ Դայմլեր, գերմանացի ինժեներ, առաջին մոտոցիկլի ստեղծող 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 17, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon