Հետաքրքրաշարժ օրացույց. մարտի 20

Պատմություն 20.03.2021   10:00   599

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական

Ազգային

  • ԱՄՆ - Փեսային համբուրելու օրը (Kiss Your Fiance Day) *
  • ԱՄՆ - «Բոկ» գարեջրի ազգային օրը (National Bock Beer Day)
  • ԱՄՆ - Ռավիոլիի ազգային օրը (National Ravioli Day) *
  • ԱՄՆ - Առաջարկության ազգային օրը (National Proposal Day) *
  • ԱՄՆ - ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին բնիկներին իրազեկման ազգային օրը (National Native HIV / AIDS Awareness Day) *
  • ԱՄՆ - Հարևանություն անելու օրը  (Won’t you Be My Neighbor Day) *
  • ԱՄՆ - Հաֆլպաֆի հպարտության օրը (Hufflepuff Pride Day) *
  • ԱՄՆ - Դպրոցական էներգախնայողության օրը Օհայո նահանգում (School energy conservation day in Ohio) *
  • ԱՄՆ - Kick Butts-ի ազգային օրը (National Kick Butts Day) *
  • Բուլղարիա - Տուդորիցա (Тодоровден) *
  • Թունիս - Անկախության օրը (Independence Day) *
  • Իրաք - Քիրքուքի ազատագրման օրը (Kirkuk Liberation Day) *
  • Իրան - Նավթային արդյունաբերության ազգայնացման օրը (Oil Nationalization Day) *
  • Ճապոնիա - Գարնանային գիշերահավասարի օրը (Vernal Equinox Day) *
  • Ճապոնիա - Օ-Հանամի (Սակուրայի ծաղկման և Սակուրայով հիանալու փառատոն) *
  • Ռուսաստան - Պավել Կապելնիկ *
  • Ռուսաստան - Մարտյան նապաստակների օրը *
  • Տաջիկստան - Ստեղծագործական մտավորականության օրը (Рӯзи интеллигенция эҷодӣ) 

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Երևանում դադարեց գործել արտակարգ դրությունը, որը Մարտի 1-ի սպանություններից հետո հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

  • Արտակարգ դրության օրերին գրաքննության պատճառով թերթերի մի մասը հրաժարվեց տպագրվել։

2003 - Վաղ առավոտյան Միացյալ Նահանգները և երեք այլ երկիր (Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Լեհաստան) համատեղ ներխուժում են Իրաք՝ սկսելով ռազմական գործողություններն այդ երկրի դեմ:
2002 - Հոկտեմբերի 27-ի գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակով դիմում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ «Մի խանգարեք արդարադատության իրականացմանը»։

  • Հունանյանը հայտարարում է, որ եթե իրեն որևէ բան պատահի, դա պատահականություն չի լինի։

2001 - Հայաստանի արտգործնախարարությունը և Ռուսաստանի դեսպանատունը համաձայնագիր ստորագրեցին , որով Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվորներին թույլատրվում է զենք կիրառել ռազմաբազայի տարածքից դուրս։

  • Դեսպան Անատոլի Բիրյուկովն ասում է, որ անթույլատրելի է զենքի կիրառումը, բայց «եթե անհրաժեշտ է, ուրիշ տարբերակ չկա»։

1999 - ՀՀՇ-ն քննարկում է՝ պե՞տք է կուսակցությունը հեռվից ղեկավարի Հայաստանից հարկադրաբար հեռացած Վանո Սիրադեղյանը։

  • Վարչության 14 անդամներ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը վարչության կազմում։

1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1992 - Մարտի 20-ից 21-ը Կիևում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը:
1991 - Երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, մահանում է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից)։

  • Որդու հիշատակին Կլեպտոնը գրում է «Tears in Heaven» հայտնի երգը:

1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայում գտնվող «Փուան Շօ» մարդաշատ ծածկած շուկայում։ Երկու սպանված, 30 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1972 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
1969 -
Ջիբրալթարի անգլիական հյուպատոսությունում գրանցվեց Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի ամուսնությունը։
1956 - Թունիսը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից
1921 - Կանզաս Սիթիում վաճառքի հանվեց Ուոլթ Դիսնեյի մասնակցությամբ ստեղծված առաջին մուլտֆիլմը։
1920 - Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
1854 - Հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը, որի երկրորդ անվանումն է Grand Old Parti (Մեծագույն Հին կուսակցություն):
1816 - Ալբերտ Էյնշտեյնը հրապարակում է «Հարաբերականության ընդհանուր տեսությունը»:
1815 - Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստով վերադարձավ Փարիզ և սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»:
1792 - Ֆրանիայի Ազգային Ասամբլեան հավանություն տվել մահապատիժների ժամանակ կիրառել գիլյոտինը։
1750
 - Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս արքեպիսկոպոսի կողմից իրականացվեց «Նարեկի» ամբողջական առաջին տպագրությունը:
1600 - «Արյան բաղնիքը» Շվեդիայում:
321 - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը:
235 - Մաքսիմինոս Թրակիացին դառնում է Հռոմի առաջին օտարերկրացի կայսրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Սլուոն Սթիվենս, ամերիկյան թենիսիստուհի
1984 - Ֆերնանդո Տորես, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող, ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի և 2010 թ. Աշխարհի առաջնության չեմպիոն 
1962 - Կարինե Աշուղյան, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս (մ. 2019)
1962 - Սթիվեն Սոմերս, ամերիկացի ռեժիսոր, դրամատուրգ
1959 - Սթինգ, ամերիկյան ըմբշամարտիկ
1948 - Նիկոս Փափազոգլու, հույն երգիչ, երգահան, երաժիշտ (մ. 2011)
1918 - Հրանտ Ստեփանյան, խորհրդային վաստակավոր նկարիչ (մ. 1980)
1915 - Սվյատոսլավ Ռիխտեր, վիրտուոզ դաշնակահար 
1887 - Հովսեփ Օրբելի, խորհրդային ականավոր գիտնական (մ. 1961)
1882 - Ռենե Կոտի, Ֆրանսիայի 17-րդ նախագահը (մ. 1962)
1857 - Գուսան Շերամ (Գրիգոր Տալյան), երգահան, գուսան 
1878 - Արազի (Մովսես Հարությունյան), գրող

1828 - Հենրիկ Իբսեն, նորվեգացի դրամատուրգ 

  • Հայտնի պիեսներից են՝ «Բրանդ», «Պեր Գյունտ», «Կեսարը և Գալիլեացին», «Տիկնիկների Տուն» ( բեմադրվել է նաև «Նորա» անունով), «Ժողովրդի Թշնամին», «Վայրի Բադը», «Կինը ծովից», «Հեդդա Գաբլեր», «Սոլնես Շինարարը» և այլն։ Իբսենը համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգը՝ Ուիլյամ Շեքսպիրից հետո, իսկ «Տիկնիկների Տուն» դրաման արդեն 20-րդ դարի դարասկզբին դարձել է ամենաշատ բեմադրված թատերգությունը:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 20, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon