Հետաքրքրաշարժ օրացույց. մարտի 29

Պատմություն 29.03.2021   10:00   436

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Սուրբ Գվինլիայի հիշատակը
  • Հինդուիզմ - Հոլի՝ գարնան և վառ գույների տոն (Holi) *
  • Ուղղափառություն - Սուրբ Հովհաննես Լեսթվիչնիկի հիշատակը *
  • Ուղղափառություն - Սավին Երմոպոլսկու հիշատակը *
  • Սլավոնական - Սավինյան օր *

Ազգային

  • ԱՄՆ - Նիագարա ջրվեժի չորացման օրը (Niagara Falls Runs Dry Day) *
  • ԱՄՆ - Վիետնամական պատերազմի վետերանների ազգային օրը (National Vietnam War Veterans Day) *
  • ԱՄՆ - Նևադա նահանգի ազգային օրը (National Nevada Day) *
  • ԱՄՆ - Փոքր բիզնեսի սեփականատերերի ազգային օրը (National Mom and Pop business Owners Day) *
  • ԱՄՆ - Կոլումբոսի ասպետների հիմնադրի օրը (Columbus Founders Day) *
  • ԱՄՆ - «Տեխասը սիրում է երեխաներին» օրը (Texas Love the Children Day) *
  • ԱՄՆ - Հարևանի օրը (Neighbor Day) *
  • ԱՄՆ - Կանխավճարի օրը (PayDay It Forward) *
  • ԱՄՆ - Ծխի և հայելիների տոն (Festival of Smoke and Mirrors Day) *
  • ԱՄՆ - Կոտրոնով շիֆոնային տորթի ազգային օրը ( National Lemon Chiffon Cake Day) *
  • Թայվան - Երիտասարդության օրը (Youth Day) *
  • ԿԱՀ - Բոգանդայի նախագահի օրը (Boganda Day) *
  • Մադագասկար - Հերոսների հիշատակի օրը (Martyrs Day) *
  • Չիլի - Երիտասարդ մարտիկի օրը (Day of the Young Combatant) *
  • Չինաստան - Երիտասարդության օրը
  • Ռուսաստան - ԶՈՒ իրավաբանական ծառայության մասնագետի օրը *
  • Ռուսաստան - Ինքնաճանաչման օրը *
  • Ռուսաստան - Մեկ ոտքի վրա թռչկոտելու օրը *
  • Ռուսաստան - Անօթևանի օրը *
  • Ֆրանսիա - Պանրի ազգային օրը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Ահաբեկչական գործողություններ մոսկովյան մետրոյում, զոհվում է 40 մարդ
2008 - Մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:
2004 - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին,

  • Օրենքի համաձայն արգելվում էր ծխել աշխատատեղերում, սրճարաններում և ռեստորանները:

2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:
1998 - Լիսաբոնում բացվեց եվրոպական ամենաերկար կամուրջը:
1992 -
Շուշիից և Ղամբալու,  Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման կետերը:
1992 - Հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:
1974 - Ամերիկյան «Մարիներ-10» տիեզերանավը Մերկուրի մոլորակի լուսանկարներ կատարեց։
1973 - Ամերիկյան զորքերը վերջնականապես դուրս են բերվում Վիետնամից:
1967 - Ֆրանսիայում ջուրն է իջեցվում առաջին միջուկային սուզանավը:
1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբում են ֆրանսիական տիրապետության դեմ:
1936 - Գերմանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ. ձայների 99% տրվում է նացիստական կուսակցությանը:
1921 -
Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը:

  • Հայար տունը կրում էր  բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:

1914 - Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
1886
 - «Կոկա-կոլա»-ի ծննդյան օրը. ստեղծվեց ըմպելիքի բաղադրատոմսը:
1873 - Լև Տոլստոյը սկսեց աշխատել «Աննա Կարենինա» վեպի վրա:
1871 - Վիկտորիա թագուհին բացում է Ալբերտ թագավորական սրահը:
1864 - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները:
1851 - Ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»։
1849 -
Միացյալ Թագավորությունը գրավում է Փենջաբը։
1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:
1831 - Բոսնիացիներն ապստամբում են Օսմանյան Կայսրության դեմ։
1827 - Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
1798 - Ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան:
1795
 - Գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում:
1461 - Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ. Թաութոնի ճակատամարտում Էդվարդ Յորքցին հաղթում է Մարգրեթ Անժուեցուն:
1430
 - Օսմանյան Կայսրությունը գրավում է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:
1001 - Տրդատ
ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
554 - Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ֆաբիո Բորինի, իտալացի ֆուտբոլիստ
1985 - Ֆեռնանդո Ամորեբիետա, վենեսուելցի ֆուտբոլիստ
1967 - Միշել Խազանավիչուս, ֆրանսիացի ռեժիսոր, դրամատուրգ, 26 տարբեր կինոմրցանակների դափնեկիր 

  • 2011 թվականին նկարահանած «Արտիստը» ֆիլմի համար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է Օսկար, Գոյա, BAFTA և այլ մրցանակների։

1958 - Նուրիել Ռուբինի, ամերիկացի տնտեսագետ
1957 - Քրիստոֆեր Լամբերտ, ֆրանսիացի դերասան

  • Ավելի քան 35-ամյա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 80 ֆիլմերում։ Նկարահանվել է ինչպես կատակերգությունների, այնպես էլ ինտելեկտուալ ֆիլմերի մեջ։ Բայց առավել հայտնի է ֆանտաստիկ ու էքշն ժանրի ֆիլմերում միայնակ հերոսների դերերի շնորհիվ։ Ֆրանսիական «Սեզարի» մրցանակակիր է։ Ամենահայտնի ֆիլմը «Լեռնցին» է։ Ֆիլմի սաունդթրեքների (Who Wants To Live Forever, A kind of magic, One year of love, Princes of the universe) հեղինակը Queen ռոք խումբն է։ Ֆրեդի Մերկուրիի հեղինակած «Princes of the universe»-ի տեսահոլովակում նկարահանվել է նաև Լամբերը։

1943 - Ջոն Մեյջոր, անգլիացի ֆինանսիստ, Միացյալ Թագավորության վարչապետ
1918 - Չարլզ Հրաչ Փափազ, հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս 
1790 - Ջոն Թայլեր, ԱՄՆ 10-րդ նախագահը (1841-1845)
1592 - Նահապետ Քուչակ, աշուղ-երգիչ

Քնաի՜ ու քանի՜ ասեմ.
       «Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
       զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
       ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
       զիս ի ներս ողկիկ շարեցէք»:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 29

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon