Պատմության այս օրը. մարտի 30


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1998 - Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915թ. հայերի ցեղասպանության մասին` արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի պայքարին հանուն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:
1989 - Տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։
1987 - Լոնդոնյան աճուրդում 50 միլիոն դոլլարով վաճառվում է Վան Գոգի «Արևածաղիկները»:
1987 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը:

  • Մեկ տարի անց լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը:

1981 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մտցվում է «ամառային ժամանակը»:
1981 - Մահափորձ ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի դեմ։
1970 - Էկրան բարձրացավ Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձավ կուլտային:
1954 - Տորոնտոյում բացվեց Կանադայի առաջին մետրոպոլիտենը։
1909 - Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
1896 - Աշխարհն առաջին անգամ լսեց հոգեվերլուծության մասին:
1867 - ԱՄՆ-ն $7,2 միլիոն դոլլարով գնեց Ռուսական կայսրությունից Ալյասկան և Ալեուտյան կղզիները:
1858 - Հայմե Լիմպենը Ֆիլադելֆիայից արտոնագրեց ռետինով մատիտը։
1842
- Ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառեց անեսթեզիան։
1805 - Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar