Պատմության այս օրը. մարտի 4


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ ընտրվում է Ռուսաստանի նախագահ։
2004 - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։
1980 - Ազգայնական առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն հաղթում է Զիմբաբվեի ընտրություններում, դառնալով այդ երկրի առաջին սևամորթ վարչապետը։
1975 - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։
1966 - Ջոն Լենոնը հայտարարեց, որ «Բիթլզը» դարձել է ավելի հանրահայտ, քան Հիսուս Քրիստոսը։

  • Դրան ի պատասխան հավատացյալներն սկսեցին վառել խմբի ձայնասկավառակները։

955 - «Sony» ընկերությունը սկսեց գրպանի ռադիո ընդունիչների արտադրությունը:
1877 - Ամերիկացի գյուտարար Էմիլ Բեռլիները ստեղծեց է միկրոֆոնը:

  • Մինչ Բեռլինեռի գյուտը հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը ստեղծել էր միկրոֆոնի նմանությամբ մի սարք, որն էլ  ներկայացրել էր Ֆիլադելֆիայի ցուցահանդեսին: Բեռլինեռը սարքը տեսնում է այդ ցուցահանդեսին և որոշում կատարելագործել այն: Նրա ստեղծած միկրոֆոնն ավելի հզոր էր և ձայնը փոխանցում էր ավելի մեծ տարածություններ: Բեռլինեռի գյուտը օգտագործվեց նաև հեռախոսի կատարելագործման մեջ:

1791 - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։
1790 - Ֆրանսիան բաժանվեց 83 դեպարտամենտների՝ պատմական մարզերը մասերի բաժանելով։
1152 - Ֆրիդրիխ I Շիկամորուսը դառնում է Գերմանիայի թագավոր


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar