Պատմության այս օրը. մարտի 6


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1994 - Ուկրաինայից սկսեց դուրս բերվել միջուկային զենքը։
1992 -
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած պրովակացիաներին, հրաժարական տվեց:
1967 - Կասիուս Քլեյը ընդունեց իսլամ և վերցրեց Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։
1967 - Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելիում քաղաքական ապաստան է խնդրում Միացյալ Նահանգներից։
1957 - Գանան դառնում է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։
1938 - Լոնդոնում տրոլեյբուսը եկավ փոխարինելու տրամվային։
1913 - Սան-Ֆրանցիսկոյի թերթերում առաջին անգամ հիշատակվեց «ջազ» բառը։
1902 - Հիմնադրվեց Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը։
1899 - Ֆելիքս Հոֆմանը արտոնագրեց ասպիրինը։
1896 - Դեյտրոթում
հայտնվեց առաջին ավտոմոբիլը։
1853 - Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի առաջնախաղը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar