Պատմության այս օրը. մարտի 7

Պատմություն 07.03.2020   09:30   219

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Հայաստան

  • Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը:

Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի  հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:


Ազգային

  • Ուսուցչի օրը (Ալբանիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1997 - Ծնվեց առաջին կլոնավորված գառնուկ Դոլլին։
1982 - Անդրեյ Տարկովսկին հեռացավ ԽՍՀՄ-ից։
1981 - Բացվեց Երևանի մետրոպոլիտենը։
1967 - ԽՍՀՄ-ը անցավ հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի, երկու հանգստյան օրով։
1966 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը հայտարարեց Ֆրանսիան ՆԱՏՕ-ից կազմից դուրս բերելու մտադրության մասին։
1960 - ԽՍՀՄ-ում 20 ռազմական օդաչուներից կազմավորվեց տիեզերագնացների առաջին խումբը։
1933 - Ատլանտիկ Սիթիում Չարլզ Դարոուն հորինեց «Մոնոպոլիա» խաղը։

1934 թվականին՝ Մեծ դեպրեսիայի թեժ ժամանակներում, Փենսիլվանիա նահանգից Չարլզ Դերոուն Parker Brothers ընկերությանն է ներկայացնում իր հորինած խաղը՝ «Մոնոպոլիայի» նախագիծը։ Նախագիծը մերժվում է «դիզայնի 52 սխալների» պատճառով, բայց դա Չարլզին գործազուրկ չի թողնում։ Նա որոշում է խաղն իր ուժերով թողարկել։ 1935 թվականին Դերոուն իր ընկերոջ աջակցությամբ «Մոնոպոլիայի» 5000 ինքնագործ օրինակ է պատրաստում ու վաճառում Ֆիլադելֆիայի հանրախանութում։ Որոշ ժամանակ անց նա արդեն չի կարողանում գլուխ հանել մեծ աճ արձանագրած պահանջարկից ու կրկին դիմում է Parker Brothers ընկերությանը։ Մոնոպոլիան մտնում է պատմության մեջ։ Արդեն 1936 թվականին այն ԱՄՆ-ում ամենավաճառվող խաղն է դառնում։ «Մոնոպոլիա» խաղի նպատակը նախնական կապիտալը ռացիոնալ օգտագործելու միջոցով մյուս խաղացողներին սնանկացնելն է։

1824 - 12-ամյա Ֆրենց Լիստն առաջին անգամ համերգով ելույթ է ունենում Փարիզում ու փայլուն հաջողություն ունենում։
1923 - Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան` հեղինակի ղեկավարությամբ:
1912 - Ամունդսմենը աշխարհին տեղեկացրեց Հարավային բևեռի բացահայտման մասին: 
1876 - Ալեքսանդր Բելլը արտոնագրեց հեռախոսի գյուտը։
1799 - Նապոլեոն Բոնապարտը գրավում է Պաղեստինի Ջաֆան։
1657 - Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը արգելեց ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։
1530 - Հռոմի պապը հրաժարվում է Հենրիխ 2-րդին ամուսնալուծվելու իրավունք տրամադրել, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ արքան անգլիական եկեղեցին ստեղծի։
321 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարում է հանգստյան օր:


ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Ռեյչել Ուայզ (Rachel Weisz), անգլիացի դերասանուհի
1960 - Իվան Լենդլ, չեխ թենիսիստ
1944 - Ջո Լյուիս, ֆուլ-կոնտակտ կարատեի հիմնադիր
1941 - Անդրեյ Միրոնով, ռուս դերասան

Նկարահանվել է հայտնի խորհրդային ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Ծեր ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Երեք գումարած երկուս»։

1959 - Լուչանո Սպալետտի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1932 - Կարապետ Եղիազարյան, հայ նկարիչ, գոբելենագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (1983)
1927 - Էդգար Էլբակյան, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ
1925 - Յուրի Բարսեղով, միջազգայնագետ-իրավաբան
1924 - Կոբո Աբե, ճապոնացի ականավոր արձակագիր և դրամատուրգ 

Կոբո Աբեի ստեղծագործության հիմնական թեման ժամանակակից աշխարհում մարդու նույնականության փնտրտուքներն են։ Հայտնի վեպերն են «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը»։ Դրանց հիման վրա 60-ականներին ֆիլմեր են նկարահանվել։

  • Կոբո Աբեն առաջին ճապոնացի գրողն է, ով իր ստեղծագործությունները գրամեքենայով է հավաքել՝ սկսած 1984 թվականից։
  • Կոբո Աբեն «Pink Floyd»-ի մեծ երկրպագու է եղել։
  • Ճապոնացի գրողը նաև լուսանկարչության մեծ սիրահար է եղել։

1908 - Աննա Մանիանի, իտալացի աշխարհահռչակ դերաանուհի
1888 - Ստեփան Բաղդասարյան, հայ դրամատուրգ, բժիշկ
1875 - Մորիս Ռավել, ֆրանս. երգահան
1872 -Փիթ Մոնդրիան (մ. 1944), նիդերլանդցի գեղանկարիչ, աբստրակտ գեղանկարչության հիմնադիրներից
1871 - Օլգա Մայսուրյան, հայ բեմի վարպետ

1837 - Գևորգ Չմշկյան, դերասան, ռեժիսոր, դրամատուրգ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 7, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon