Հետաքրքրաշարժ օրացույց. մարտի 7

Պատմություն 07.03.2021   09:30   672

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մանկական հեռուստատեսության և ռադիոյի միջազգային օրը (International Children's Day of Broadcasting) *
  • Հեռախոսաի ծննդյան օրը*
  • Ալեքսանդր Գրեմ Բելլի օրը (Alexander Graham Bell Day) *

Կրոնական

  • Առաքելական (Հայաստան) - Տնտեսի կիրակի*
  • Լյութերականություն - Սուրբ Պերպետուայի և Ֆելիցիտայի տոնը (Feast day of Perpetua and Felicitas) *
  • Կաթոլիկություն - Սուրբ Պերպետուայի և Ֆելիցիտայի տոնը (Feast day of Perpetua and Felicitas) *
  • Ուղղափառություն - Սուրբ Պերպետուայի և Ֆելիցիտայի տոնը (Feast day of Perpetua and Felicitas) *
  • Ուղղափառություն - Ավետարանում հիշատակված  սրբերի, նահատակների և այլոց մասունքների ձեռքբերումը *

Ազգային

  • Ալբանիա - Ուսուցչի օրը (Teacher’s Day) *
  • ԱՄՆ - Լյութեր Բարբանքի տարեդարձը (Birthday of Luther Burbank in California (Arbor Day) *
  • ԱՄՆ - Հացահատիկային ազգային օրը (National Cereal Day) *
  • ԱՄՆ - Այդիթարոդ Թրեյլ շների լծասահքի մրցավազք (Iditarod Trail Sled Dog Race) *
  • ԱՄՆ - Խոզի տապակայի ազգային օրը (National Crown Roast of Pork Day) *
  • ԱՄՆ - Լսելի լինելու ազգային օրը (National Be Heard Day) *
  • Թուրքմենստան - Տրանսպորտի և հեռահաղորդակցության աշխատողների օրը (Transport and Telecommunication Workers Day) *
  • Հին Հռոմ - Վեդիոսի տոնը
  • Ռուսաստան - Ջրային փրկարարության ընկերության հիմնադրման օրը *
  • Ռուսաստան - Մավրիկիևյան օր *
  • Ռուսաստան - Դասերից փախչելու օրը *
  • Ռուսաստան - Տաք ծածկոցի օրը *
  • Ֆրանսիա - Տատիկների ազգային օրը (Fête des grands-mères) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1997 - Ծնվեց առաջին կլոնավորված գառնուկ Դոլլին։
1982 - Անդրեյ Տարկովսկին հեռացավ ԽՍՀՄ-ից։
1967 - ԽՍՀՄ-ը անցավ հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի, երկու հանգստյան օրով։
1966 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը հայտարարեց Ֆրանսիան ՆԱՏՕ-ից կազմից դուրս բերելու մտադրության մասին։
1960 - ԽՍՀՄ-ում 20 ռազմական օդաչուներից կազմավորվեց տիեզերագնացների առաջին խումբը։
1933 - Ատլանտիկ Սիթիում Չարլզ Դարոուն հորինեց «Մոնոպոլիա» խաղը։

  • 1934 թվականին՝ Մեծ դեպրեսիայի թեժ ժամանակներում, Փենսիլվանիա նահանգից Չարլզ Դերոուն Parker Brothers ընկերությանն է ներկայացնում իր հորինած խաղը՝ «Մոնոպոլիայի» նախագիծը։ Նախագիծը մերժվում է «դիզայնի 52 սխալների» պատճառով, բայց դա Չարլզին գործազուրկ չի թողնում։ Նա որոշում է խաղն իր ուժերով թողարկել։ 1935 թվականին Դերոուն իր ընկերոջ աջակցությամբ «Մոնոպոլիայի» 5000 ինքնագործ օրինակ է պատրաստում ու վաճառում Ֆիլադելֆիայի հանրախանութում։ Որոշ ժամանակ անց նա արդեն չի կարողանում գլուխ հանել մեծ աճ արձանագրած պահանջարկից ու կրկին դիմում է Parker Brothers ընկերությանը։ Մոնոպոլիան մտնում է պատմության մեջ։ Արդեն 1936 թվականին այն ԱՄՆ-ում ամենավաճառվող խաղն է դառնում։ «Մոնոպոլիա» խաղի նպատակը նախնական կապիտալը ռացիոնալ օգտագործելու միջոցով մյուս խաղացողներին սնանկացնելն է։

1824 - 12-ամյա Ֆրենց Լիստն առաջին անգամ համերգով ելույթ է ունենում Փարիզում ու փայլուն հաջողություն ունենում։
1912 - Ամունդսմենը աշխարհին տեղեկացրեց Հարավային բևեռի բացահայտման մասին: 
1876 - Ալեքսանդր Բելլը արտոնագրեց հեռախոսի գյուտը։
1799 - Նապոլեոն Բոնապարտը գրավում է Պաղեստինի Ջաֆան։
1657 - Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը արգելեց ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։
1530 - Հռոմի պապը հրաժարվում է Հենրիխ 2-րդին ամուսնալուծվելու իրավունք տրամադրել, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ արքան անգլիական եկեղեցին ստեղծի։
321 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարում է հանգստյան օր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2002 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, ինչպես իրենք են ասում` կարգավորման նոր գաղափարներով:

  • Ավելի ուշ պարզ է դառնում, որ միջնորդերը կողմերին առաջարկել էին լրացնել բանակցային ձևաչափն ու հանդիպումներ անցկացնել նաև նախագահների հատուկ ներկայացուցիչների միջև: Վերջին տարիներին Ալիևն ու Քոչարյանը ավելի քան 15 հանդիպում էին ունեցել, սակայն, բանակցությունները ցանկալի արդյունքը չէին տվել: Գործընթացը աշխուժացնելու համար որոշվում է 2-3 ամիսը մեկ հանդիպումներ կազմակերպել նախագահների անձնական ներկայացուցիչի միջև: Հայաստանում այդ պաշտոնը ստանձնում է փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը, Սդրբեջանում` փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

1981 - Բացվեց Երևանի Մետրոպոլիտենը. առաջին գնացքները սկսում են երթևեկությունը։

  • Այդ օրը շահագործման է հանձնվում հինգ կայարան` «Բարեկամություն», «Սարալանջի» (1983 թվականին վերանվանվում է «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (1992 թվականին վերանվանվում է «Հանրապետության հրապարակ»), «Սասունցի Դավիթ»:

1923 - Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան` հեղինակի ղեկավարությամբ:


ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Ռեյչել Ուայզ (Rachel Weisz), անգլիացի դերասանուհի
1960 - Իվան Լենդլ, չեխ թենիսիստ
1944 - Ջո Լյուիս, ֆուլ-կոնտակտ կարատեի հիմնադիր
1941 - Անդրեյ Միրոնով, ռուս դերասան

  • Նկարահանվել է հայտնի խորհրդային ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Ծեր ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Երեք գումարած երկուս»։

1959 - Լուչանո Սպալետտի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1932 - Կարապետ Եղիազարյան, հայ նկարիչ, գոբելենագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (1983)
1927 - Էդգար Էլբակյան, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ

1925 - Յուրի Բարսեղով, միջազգայնագետ-իրավաբան
1924 - Կոբո Աբե, ճապոնացի ականավոր արձակագիր և դրամատուրգ 

Կոբո Աբեի ստեղծագործության հիմնական թեման ժամանակակից աշխարհում մարդու նույնականության փնտրտուքներն են։ Հայտնի վեպերն են «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը»։ Դրանց հիման վրա 60-ականներին ֆիլմեր են նկարահանվել։

  • Կոբո Աբեն առաջին ճապոնացի գրողն է, ով իր ստեղծագործությունները գրամեքենայով է հավաքել՝ սկսած 1984 թվականից։
  • Կոբո Աբեն «Pink Floyd»-ի մեծ երկրպագու է եղել։
  • Ճապոնացի գրողը նաև լուսանկարչության մեծ սիրահար է եղել։

1908 - Աննա Մանիանի, իտալացի աշխարհահռչակ դերաանուհի
1888 - Ստեփան Բաղդասարյան, հայ դրամատուրգ, բժիշկ

1875 - Մորիս Ռավել, ֆրանս. երգահան
1872 - Փիթ Մոնդրիան (մ. 1944), նիդերլանդցի գեղանկարիչ, աբստրակտ գեղանկարչության հիմնադիրներից

1871 - Օլգա Մայսուրյան, հայ բեմի վարպետ
1837 - Գևորգ Չմշկյան, դերասան, ռեժիսոր, դրամատուրգ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 7, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon