Պատմության այս օրը. մարտի 9

Պատմություն 09.03.2020   09:30   206

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Դիջեյի համաշխարհային օրն է

Դիջեյի համաշխարհային օրը ավելի շուտ ոչ թե պաշտոնական տոն է, այլ կարևոր բարեգործական ակցիա, որը Միջազգային ակումբային ինդուստրիայի կողմից անցկացվում է 2002 թվականից սկսած: Ամեն տարի ամբողջ աշխարհում անցկացվում է բարեգործական ակցիաների շաբաթ՝ մանկական կազմակերպություններին օգնելու համար, իսկ բարեգործական ակցիաների բարձրակետը մարտի 9-ն է՝ Դիջեյի համաշխարհային օրը: Նախապես միջոցառման նախաձեռնողներն էին World DJ Fund հիմնադրամը և Nordoff Robbins Music Therapy կազմակերպությունը, որը երաժշտությունն օգտագործում է երեխաների և մեծահասակների բուժման համար: Ավանդաբար այդ օրը դիջեյների, ակումբների, ռադիոկայանների ստացած ամբողջ շահույթն ուղարկվում է տարբեր միջազգային մանկական հիմնադրամներ ու հաստատություններ:

  • Համագործակցության օրը (Ազգերի Համագործակցության երկրներ (54 երկիր))

Ազգերի համագործակցությունը, 54 անդամ պետություն ունեցող միջկառավարական կազմակերպություն է․ այդ անդամները հիմնականում Բրիտանական կայսրության նախկին տարածքներում ձևավորված պետություններն են։ Ազգերի բրիտանական համագործակցության անդամ են՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունը, Կանադան, Ավստրալական Միությունը, Նոր Զելանդիան, Հնդկաստանը, Պակիստանը, Մալայզիայի Ֆեդերացիան, Ցեյլոնը, Գանան, Նիգերիան, Կիպրոսը, Սիերա Լեոնեն, Տանզանիան, Ճամայկան, Տրինիդադ և Տոբագոն, Ուգանդան, Քենիան, Զամբիան, Մալավին, Մալթան, Գայանան, Գամբիան, Բոտսվանան, Բարբադոսը, Լեսոթոն, Սինգապուրը, որոնք անկախ պետություններ են և Մեծ Բրիտանիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի գաղութներն ու խնամակալական տերիտորիաները։ Կազմակերպության հիմնական ինստիտուտներն են Համագործակցության քարտուղարությունը, որի գործունեությունը կենտրոնացած է միջկառավարական ոլորտների վրա, և Համագործակցության հիմնադրամը, որի գործունեությունը կենտրոնացած է անդամ երկրների միջև ոչ կառավարական կապերի ամրապնդման վրա։

Ազգային

  • Բարոն Բլիսի օրը (Բելիզ)
  • Ամերիգո Վեսպուչիի օրը (ԱՄՆ)
  • Ուսուցչի օրը (Լիբանան)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը:
1983
 - Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը:

Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը (այլ անունով՝ Անդրանիկ Պողոսյան), երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ»ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից: Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի:

1966 - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիս-ատլանտյան դաշինքից դուրս գալու մասին:
1961 - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով:
1959 - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց «Բարբի» հանրահայտ տիկնիկը:
1953 - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում:
1921 - Կնքվեց ֆրանս-թուրքական քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ):
1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին:
1908 - Հիմնադրվեց «Ինտեր Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը։
1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:
1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Արազ Օզբիլիս, ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ 
1968 - Յուրի Ջորկայեֆ, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն 
1964 - Լևոն Զուրաբյան, քաղաքական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ֆիզիկոս
1964 - Ժուլիետ Բինոշ, ֆրանսիացի դերասանուհի 
1957 - Արամ Մանուկյան, քաղաքական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ
1956 - Ալեքսանդր Օգանով, լեռնային ինժեներ
1955 - Օռնելա Մուտի, իտալացի դերասանուհի 

Առավել հայտնի է «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմից, որտեղ խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ։

1950 - Սաշիկ Բակինսկի (Ալեքսանդր Օգանով), քրեական հեղինակություն, օրենքով գող
1943 - Ռոբերտ Ֆիշեր, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն 
1934 - Յուրի Գագարին, առաջին տիեզերագնացը
1922 - Ռաֆայել Իշխանյան, լեզվաբան, հրապարակախոս, հայոց լեզվի մեծ պաշտպան
1920 - Ժանսեմ (Հովհաննես Սեմերճյան), նկարիչ
1915 - Ջեյմս Ջոնսոն, 2-րդ համաշխարհային պատերազմի ամենաարդյունավետ աս օդաչուն
1911 - Էդմոն Տիգրանյան, վաստակավոր շինարար, ճարտարապետ
1814 - Տարաս Շևչենկո, ուկրաինացի բանաստեղծ, ժողովրդագետ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 9


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon