Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 10

Պատմություն 10.05.2021   10:30   485

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Նյու Յորքում կառուցված 541 մետր բարձրության «Ազատության աշտարակը» դառնում է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը:
2008 - Ակտիվացավ Եվրոպայի խոշորագույն հրաբուխը՝ Էթ­նան։
1981 - Ֆրանսուա Միտերանն ընտրություններում հաղթելով՝ դառնում է հինգերորդ հանրապետության առաջին սոցիալիստ նախագահը։
1979 - Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի պրեմիերան:
1956 - ԽՍՀՄ-ում հանվեց ավագ դասարանցիների ուսման վար­ձը։ 
1940 - Ու­ինս­թոն Չեր­չի­լը
ընտր­վում է Մեծ Բրի­տա­նի­ա­յի վար­չա­պետ:
1933 - Ֆաշիստական Գերմանիաի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ:
1932 - Լենինգրադի «Կոմինտերն» գործարանը թողարկեց սո­վե­տական առաջին 20 հեռուստացույցները։
1923 -
Ստեղծվեց Անդրկովկասի առաջին ավիաընկերությունը։
1913 - Փորձարկվեց աշխարհում առաջին չորս շարժիչ ունեցող ինքնաթիռը` «Ռուսական վիտյազ»:
1877 - Ռումինիան հայտարարեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:
1866 - Ավարտվեց Առաջին Խաղաղօվկիանոսյան պատերազմը:
1844 - Կանադայի մայրաքաղաքը Քինգստոն քաղաքից տեղափոխվեց Մոնրեալ:
1811 -
Անգլիայում թղթադրամներ ներդրվեցին։
1503 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Կայմանյան կղզիները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2011 - Էմմին ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2011-ում, չանցավ եզրափակիչ:
2007 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Գիշերը՝ ժամը 3:00-ին «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր Լևոն Գուլյանը բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև` Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված:

  • Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ և մահացավ:
  • Պաշտոնական վարկածի համաձայն իբր նա ցանկացել է փախուստի դիմել և 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:

2005 - Թբիլիսիի Ազատության հրապարակում Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը նռնակ նետեց դեպի ամբիոն, որտեղ գտնվում էին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը և Վրաստանի նախագահ Միխաել Սահակաշվիլին։

  • Նռնակը չպայթեց։

1992 - Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ կապի առաջին զորամասը:
1982 - Երկու պայթյուններ Ժնևի բանկերում՝ պատճառելով նյութական վնաս։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Աշխարհի Պատժիչ Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

​​​​1612 - Ծագումով հայ հնդկուհի Մումթազ Մահալը ամուսնացավ Հնդկաստանի կայսր Շահ Ջահանի հետ:

  • Նրա հիշատակին շահը կառուցել է Թաջ Մահալ հայտնի դամբարանը:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 10, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon