Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 11

Պատմություն 11.05.2021   10:30   487

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Ծնվեց Հնդկաստանի միլիարդերորդ բնակիչը։
1996 - Էվերեստ բարձրանալիս զոհվում են ութ լեռնագնացներ։
1991 - Շվեդական Roxette դուետի Joyride երգն ամերիկյան հիթ-շքերթում գրավում է առաջին տեղը։
1960 - Իսրայելի հատուկ ծառայությունները Բուենոս Այրեսում բռնեցին նացիստական հանցագործ Ադոլֆ Էյխմանին։
1949
 - Ստեղծվում է առաջին Polaroid լուսանկարչական սարքը:
1949 - Սիամի թագավորությունը անվանափոխվում և դառնում է Թայլանդ։
1941
 - Գերմանացիների ռմբակոծումից ամբողջովին ավերվում է Լոնդոնի Քուինսհոլ համերգասրահը:
1928 - Նյու Յորքում սկսվեց աշխարհում առաջին կանոնավոր հե­ռուստահաղորդումների հեռարձակումը։
1927 - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հիմնադրվեց Կինոարվեստի և գիտության ակադեմիան՝ որպես հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է կինոարվեստի զարգացմամբ և տարածմամբ:
1895 - Աբ­դուլ Հա­միդ Երկ­րոր­դը հայ­տա­րա­րեց բա­րե­նո­րո­գում­նե­րի ծրա­գիր, որը ստո­րագ­րել էր հոկ­տեմ­բե­րի 18-ին երկ­րում ծա­վալ­վող ընդ­հա­նուր զայ­րույ­թը կա­սեց­նե­լու հա­­մար:

  • Բայց այդ ծրա­գի­րը եր­բեք չի­րա­գործ­վեց:

1895 - Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպան­ները սուլթանին են ներկայացնում հա­յե­րի վիճակը Օս­ման­յան կայսրությունում բարելավելու ծրագիր։
1893 - Ֆրան­սիա­ցի հե­ծան­վորդ Ան­րի Դեգ­րան­ժը սահ­մա­նել է առա­ջին հա­մաշ­խար­հա­յին ռեկոր­դը ժա­մա­յին մր­ցաշ­ա­րում:

  • Նա 60 րո­պե­ում հաղ­թա­հա­րել է 35325 կմ: Հե­տա­գա­յում Դեգ­րան­ժը հիմ­նադ­րեց Tour de Fran­ce հե­ծան­վա­վազ­քի մր­ցույ­թը, որն ի սկզ­բա­նե գո­վազ­դա­յին նպա­տակ ու­ներ: Այդ մր­ցաշ­ա­րի ըն­թաց­քում գո­վազդ­վում էր L՛Auto թեր­թը, որի խմ­բա­գիրն էր հենց Դեգ­րան­ժը: Tour de France-ի շնոր­հիվ L՛Auto թեր­թի ըն­թեր­ցող­նե­րի թի­վը 25 հա­զա­րից հա­սավ 65 հա­զա­րի:

868 - Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը:
330
 - Կոս­տան­դի­ա­նոս Ա Մեծ կայսրն իր մայ­րա­քա­ղա­քը Հռո­մից տե­ղա­փո­խեց Բյու­զան­դի­ոն, որը նրա պատ­վին վե­րան­վան­վեց Կոս­տանդ­նու­պո­լիս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2002 - Սկսեց ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակումը։
1991 - ՀՀ ԳԽ և նախարարների խորհրդի ընդունած համատեղ հայ­տարարությունում արձանագրվում էր, որ Հայաստանի տարածքում իրականացված ագրեսիայի զոհ է դարձել հանրապետության 24 քա­ղաքացի, 104 հոգի առևանգվել է խորհրդային զորքերի կողմից և տարվել տարբեր ուղղություններով:
1918 - Սկս­վեց Բա­թու­մի խորհր­դա­ժո­ղո­վը Թուր­քի­ա­յի և Անդր­կով­կա­սի ան­կախ դաշ­նակ­ցա­յին կա­ռա­վա­րու­թյան մի­ջև:

  • Հա­յե­րից մաս­նակ­ցե­ցին Ալ.Խա­տիս­յա­նը, Հ.Քա­ջազ­նու­նին և Ս.Վրաց­յա­նը:

1917 - Թիֆ­լի­սում բաց­վեց հայ ու­սու­ցիչ­նե­րի կով­կաս­յան հա­մա­գու­մա­րը:
1905- Բաքվում օրը ցե­րե­կով ռում­բի պայթյունից սպանվեց նա­հան­գա­պետ իշ­խան Նա­կաշ­ի­ձեն՝ Բա­քվ­ի հա­յոց ջար­դե­րի գլ­խա­վոր պատաս­խա­նա­տուն։ 

  • Կատարողը երիտասարդ հեղափոխական Դրոն էր։ 

Կարդացեք նաև մայիսի 10-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 11, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon