Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 12

Պատմություն 12.05.2021   10:30   466

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով տեղի են ունենում ազերիների զանգվածային ցույցեր։
1975 - Էկրաններին է հայտնվում Սերգեյ Բոնդարչուկի «Նրանք կռվում էին հայրենիքի համար» ֆիլմը։

  • Նկարահանվել է Միխայիլ Շոլոխովի վեպի հիման վրա։

1971 - Սեն Տրոպեում Միք Ջագերն ամուսնանում է Բյանկա Պերես-Մորա Մասիյասի հետ։
1941 - Գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։
1926 - «Նոր­վե­գի­ա» դի­րի­ժաբ­լը թռիչք կա­տա­րեց Եր­կիր մո­լո­րա­կի Հյու­սի­սա­յին բև­ե­ռի վրա­յով:

  • Թռիչ­քի նա­խա­ձեռ­նու­թյու­նը Ամունդ­սե­նինն էր, իսկ առա­ջին օդա­չուն` Ում­բեր­տո Նո­բի­լը: Այս հս­կա­յա­կան դի­րի­ժաբ­լը կա­ռուց­վել էր 1923-1926թ.թ. Իտա­լի­ա­յում: Հյու­սի­սա­յին բև­եռ հաս­նե­լով ար­շա­վի մաս­նա­կից­ներն այն­տեղ են թո­ղել Իտա­լի­ա­յի և Ամե­րի­կա­յի դրոշ­նե­րը։

1876 - Թուրքական բանակը դաժանորեն ճնշում է բուլ­ղա­րա­ցի­ների ապստամբությունը։

  • Միայն Պլովդիվում  սպանվում է մոտ 15.000 խաղաղ բնակիչ։

1871 - Օ. Բիս­մար­կը ընտր­վում է Գեր­մա­նա­կան կայս­րու­թյան ռեյխս­կանց­լե­րի պաշ­տո­նում:
1847 - Բե­դեր-­խան բե­յի պաշ­ա­րու­մը Օրագ բեր­դում:
1664 - Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգության պրեմիերան Վերսալում։
1551 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1994 - Ռու­սաստա­նի Դաշ­նու­թյան և ԵԱՀԽ­-ի Մինս­կի խմ­բի միջ­նոր­դու­թյամբ ՀՀ­-ի, Ադր­բե­ջա­նի և ԼՂՀ­-ի պաշտ­պա­նու­թյան նախարարնե­րի կող­մից ստո­րագր­վեց ար­ցախ­յան ռազ­­մաճակա­տում զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գիր:
1963 - Մե­ծի Տանն Կի­լի­կի­ո Կա­թո­ղի­կոս օծ­վեց Խո­րեն Ա-ն:
1956
 - Հրազ­դա­նի մեծ կա­մր­ջի հան­դի­սա­վոր բա­ցու­մը (Երև­ան)։
1851 - Զեյ­թու­նի իշ­խան­նե­րը Էջ­մի­ած­նի Կա­թո­ղի­կո­սին գրում են, որ Ա­բ­դուլ Մե­ջիդն իրենց կան­չել է Կ. Պո­լիս և պայ­մա­նա­գիր ստո­­րագ­րել՝ հար­կը կա­նո­նա­վոր վճա­րե­լու մա­սին:

  • Փաս­տո­րեն չեղ­յալ էր հայ­տա­րար­վել Մու­րադ 4-ր­դի հրո­վար­տա­կը:

1815 - Մոսկ­վա­յում սկ­սում է գոր­ծել Լա­զար­յան ճե­մա­րա­նը:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 12, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon