Պատմության այս օրը. մայիսի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով տեղի են ունենում ազերիների զանգվածային ցույցեր։
1975 - Էկրաններին է հայտնվում Սերգեյ Բոնդարչուկի «Նրանք կռվում էին հայրենիքի համար» ֆիլմը։

  • Նկարահանվել է Միխայիլ Շոլոխովի վեպի հիման վրա։

1971 - Սեն Տրոպեում Միք Ջագերն ամուսնանում է Բյանկա Պերես-Մորա Մասիյասի հետ։
1941 - Գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։
1926 - «Նորվեգիա» դիրիժաբլը թռիչք կատարեց Երկիր մոլորակի Հյուսիսային բևեռի վրայով:

  • Թռիչքի նախաձեռնությունը Ամունդսենինն էր, իսկ առաջին օդաչուն` Ումբերտո Նոբիլը: Այս հսկայական դիրիժաբլը կառուցվել էր 1923-1926թ.թ. Իտալիայում: Հյուսիսային բևեռ հասնելով արշավի մասնակիցներն այնտեղ են թողել Իտալիայի և Ամերիկայի դրոշները։

1876 - Թուրքական բանակը դաժանորեն ճնշում է բուլղարացիների ապստամբությունը։

  • Միայն Պլովդիվում  սպանվում է մոտ 15.000 խաղաղ բնակիչ։

1871 - Օ. Բիսմարկը ընտրվում է Գերմանական կայսրության ռեյխսկանցլերի պաշտոնում:
1847 - Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագ բերդում:
1664 - Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգության պրեմիերան Վերսալում։
1551 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։
1815 - Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ