Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 13

Պատմություն 13.05.2021   10:30   397

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Ավարտվեց Բուլղարիան և Ռումինիան կապող Վիդին Կալաֆատ կամրջի կառուցումը։
2003 - Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ 20 դո­լա­րա­նոց նոր թղթադրամի շնորհանդեսը։
1992 - Ամերիկացի 3 աստղագնաց բաց տիեզերքում միաժամանակ մնա­ցին 8 Ժամ 29 րոպե։
1991 - Եթեր է հեռարձակվում «Ռոսիա 1» (Россия 1) Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքը՝ երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը։

  • Համարվում է «Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքը»:

1981 - Թուրք ահաբեկիչ Մահմեդ Ալի Աղջան Հռո­մի Ս. Պո­ղոս հրա­պա­րա­կում մա­հա­փորձ է կա­տար­ում Հով­հան­նես Պո­ղոս II Պա­պի վրա:
1950 - Անգլիական Սիլվերսթոունում մեկնարկեց առաջին ավ­տո­արշավի առաջին «Ֆորմուլա 1» մրցաշարը։
1930 - Սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թ. Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։
1913 - Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։
1888 - Բրա­զի­լի­ա­յում ըն­դուն­վեց օրենք, որով դա­դա­րեց­վում էր ստր­կա­տի­րու­թյունը երկ­րում:

  • Հոր բա­ցա­կա­յու­թյու­նից օգտ­վե­լով՝ թա­գա­վո­րի դուստ­րը ստո­րագ­րել է ստր­կա­տի­րու­թյան վե­րաց­ման մա­սին օրեն­քը: Երկու օր անց ըն­դուն­վեց դեկ­րետ բո­լոր ստ­րուկ­նե­րի ազատ­ման վե­րա­բեր­յալ: Ար­քա­յա­դուստր Իզա­բել­լա­յի այս մարդասիրա­կան որոշ­մամբ 1888թ. Բրա­զի­լի­ան դար­ձավ վեր­ջին եր­կի­րը, որը պաշ­տո­նա­պես ար­գե­լեց ստր­կու­թյու­նը:

1836 - Սկսվեցին Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։
1830 - Էկվադորը դուրս եկավ Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակվեց հանրապետություն։
1637 - Մահափորձերից խուսափելու համար, կարդինալ Ռիշելիեն հրամա­յեց սնվելիս օգտագործվող բոլոր դաշ­ույնների ծայրերը կլորացնել։

  • Այդպես առաջացան խոհանոցային դանակները:

1501 - Ամերիգո Վեսպուչին Նոր աշխարհ գնալիս հասկացավ, որ Կոլումբոսը մայրցամաք է հայտնաբե­րել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1920 - ԱՄՆ-ի Կոնգրեսը թիվ 359 փաստաթղթով արձանագրեց, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղաս­պանություն է կատարել՝ ոչնչացնելով 1,5 մլն հայ։
1916 - Կով­կա­սի փո­խար­քան հրա­ման տվեց կազ­մա­լու­ծել հայ կա­մա­վո­րա­կան խմբե­րը:
1913 - Կ. Պոլ­սի Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­տուկ հանձ­նա­ժո­ղո­վը հուշ­ա­գիր ներ­կա­յաց­րեց թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը հայ­կա­կան նահանգնե­րում տի­րող դրու­թյան վե­րա­բեր­յալ:
1907 - Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը։

Կարդացեք նաև մայիսի 13-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 13, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon