Պատմության այս օրը. մայիսի 13


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Ավարտվեց Բուլղարիան և Ռումինիան կապող Վիդին Կալաֆատ կամրջի կառուցումը։
2003 - Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ 20 դոլարանոց նոր թղթադրամի շնորհանդեսը։
1992 - Ամերիկացի 3 աստղագնաց բաց տիեզերքում միաժամանակ մնացին 8 Ժամ 29 րոպե։
1991 - Եթեր է հեռարձակվում «Ռոսիա 1» (Россия 1) Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքը՝ երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը։

  • Համարվում է «Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքը»:

1981 - Թուրք ահաբեկիչ Մահմեդ Ալի Աղջան Հռոմի Ս. Պողոս հրապարակում մահափորձ է կատարում Հովհաննես Պողոս II Պապի վրա:
1950 - Անգլիական Սիլվերսթոունում մեկնարկեց առաջին ավտոարշավի առաջին «Ֆորմուլա 1» մրցաշարը։
1930 - Սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թ. Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։
1913 - Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։
1888 - Բրազիլիայում ընդունվեց օրենք, որով դադարեցվում էր ստրկատիրությունը երկրում:

  • Հոր բացակայությունից օգտվելով՝ թագավորի դուստրը ստորագրել է ստրկատիրության վերացման մասին օրենքը: Երկու օր անց ընդունվեց դեկրետ բոլոր ստրուկների ազատման վերաբերյալ: Արքայադուստր Իզաբելլայի այս մարդասիրական որոշմամբ 1888թ. Բրազիլիան դարձավ վերջին երկիրը, որը պաշտոնապես արգելեց ստրկությունը:

1836 - Սկսվեցին Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։
1830 - Էկվադորը դուրս եկավ Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակվեց հանրապետություն։
1637 - Մահափորձերից խուսափելու համար, կարդինալ Ռիշելիեն հրամայեց սնվելիս օգտագործվող բոլոր դաշույնների ծայրերը կլորացնել։

  • Այդպես առաջացան խոհանոցային դանակները:

1501 - Ամերիգո Վեսպուչին Նոր աշխարհ գնալիս հասկացավ, որ Կոլումբոսը մայրցամաք է հայտնաբերել։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ