Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 14

Պատմություն 14.05.2021   10:30   445

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Ուղեծիր դուրս բերվեց «Հերշել» աստղադիտակը՝ իպատիվ բրիտանացի աստղագեց Ուիլյամ Հերշելի։
2007 - Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ «Շրեկ 3» անի­մա­ցիոն կինոնկարի պրեմիերան։
1998 - Associated Press գործակալությունը նշեց իր 150-ամյակը։
1972 - Նաուչնիում Տամարա Սմիռնովան աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերեց աստերոիդ, որը կոչվեց Համբարձումյան (Ambartsumian):

1972 - Կաունասում տասնինը տարեկան Ռոմաս Կալանտան կատարեց ինքնահրկիզում՝ որպես իր երկրի օկուպացման դեմ բողոք:
1971 - Pink Floyd-ը թողարկեց «Relics» հավաքածուն։
1962 - Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը։
1948 - Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։
1939 - Հնգամյա պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ՝ դառնալով ամենաերիատասարդ մայրը բժշկության պատմության մեջ։
1924 - Անգլիայի Լորդերի պալատը սկսեց քննարկել վա­րոր­դա­կան իրավունքի համար երկրում քննություններ մտցնելու մասին առաջարկը։
1900 - Փա­րի­զում կա­յա­ցած երկ­րորդ Օլիմ­պի­ա­կան խա­ղե­րին առա­ջին ան­գամ մաս­նակ­ցե­ցին նա­և կա­նայք:

  • Օլիմ­պի­ա­կան խա­ղե­րի առա­ջին կին չեմ­պի­ո­նը դար­ձավ անգ­լի­ա­ցի թե­նի­սիս-­ տու­հի Շար­լո­տա Կու­պե­րը, որը նա­և Ու­իմբլ­դո­նի հն­գա­կի չեմ­պի­ոն է: Շար­լո­տա Կու­պերն Օլիմ­պի­ա­կան խա­ղե­րում մր­ցում էր և մի­այ­նակ, և զույ­գե­րով մր­ցաշ­ա­րում: Եր­կու մր­ցաշ­ա­րում էլ նա ար­ժա­նա­ցավ ոս­կե մե­դա­լի` դառ­նա­լով Օլիմ­պի­ա­կան խա­ղե­րի եր­կա­կի չեմ­պի­ոն:

1853 - ԱՄՆ-ում արտոնագրվեց խտացրած կաթը։
1643 - Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։
1509 - Անյադելոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը հաղթում են վենետիկցիներին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2013 - «Հայռուսգազարդը» դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում գազամատակարարման սակագների վերանայման հայտերով։

  • Ընկերությունը առաջարկեց սպառողներին վաճառվող 1000 խմ. բնական գազի դիմաց գործող 132 000 դրամ սակագինը դարձնել 221 հազ. դրամ։

2009 - Բրիտանական հայտնի Ջեթրո Թալ ռոք խումբը համերգ տվեց Երևանում։
1977 - Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Վիրավորվում է պահակը։
  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ (Հ.Ա.Հ.Գ.Բ.)-ին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրություն» կազմակերպությունը։

1870 - Ալեք­սանդր 2-ր­դի մա­նի­ֆես­տը Հա­յաս­տա­նում և Ադր­բե­ջա­նում գյու­ղա­ցի­ա­կան ռե­ֆորմ անց­կաց­նե­լու մա­սին:
1805 - Քյու­րակ-­չայ գե­տի ափին կնք­վում է պայ­մա­նա­գիր, որի հա­մա­ձայն Ղա­րա­բա­ղը մի­աց­վում է Ռու­սաս­տա­նին:

Կարդացեք նաև մայիսի 14-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 14

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon