Պատմության այս օրը. մայիսի 14


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Ուղեծիր դուրս բերվեց «Հերշել» աստղադիտակը՝ իպատիվ բրիտանացի աստղագեց Ուիլյամ Հերշելի։
2007 - Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ «Շրեկ 3» անիմացիոն կինոնկարի պրեմիերան։
1998 - Associated Press գործակալությունը նշեց իր 150-ամյակը։
1972 - Նաուչնիում Տամարա Սմիռնովան աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերեց աստերոիդ, որը կոչվեց Համբարձումյան (Ambartsumian):

1972 - Կաունասում տասնինը տարեկան Ռոմաս Կալանտան կատարեց ինքնահրկիզում՝ որպես իր երկրի օկուպացման դեմ բողոք:
1971 - Pink Floyd-ը թողարկեց «Relics» հավաքածուն։
1962 - Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը։
1948 - Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։
1939 - Հնգամյա պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ՝ դառնալով ամենաերիատասարդ մայրը բժշկության պատմության մեջ։
1924 - Անգլիայի Լորդերի պալատը սկսեց քննարկել վարորդական իրավունքի համար երկրում քննություններ մտցնելու մասին առաջարկը։
1900 - Փարիզում կայացած երկրորդ Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին նաև կանայք:

  • Օլիմպիական խաղերի առաջին կին չեմպիոնը դարձավ անգլիացի թենիսիս- տուհի Շարլոտա Կուպերը, որը նաև Ուիմբլդոնի հնգակի չեմպիոն է: Շարլոտա Կուպերն Օլիմպիական խաղերում մրցում էր և միայնակ, և զույգերով մրցաշարում: Երկու մրցաշարում էլ նա արժանացավ ոսկե մեդալի` դառնալով Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն:

1853 - ԱՄՆ-ում արտոնագրվեց խտացրած կաթը։
1643 - Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։
1509 - Անյադելոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը հաղթում են վենետիկցիներին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ