Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 15

Պատմություն 15.05.2021   10:30   480

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Նիկտան։
1973
 - Ամե­րի­կա­ցի կա­նայք որոշ­ե­ցին հետ չմ­նալ տղա­մարդ­կան­ցից և հենց այդ օրը լույս տե­սավ ամե­րիկ­յան Playboy ամ­սագ­րի կանանց տար­բե­րա­կը` Playgirl-ը:

  • Այս ամ­սա­գիրն ու­նի 600 հա­զար տպա­քա­նակ և հիմ­նա­կան բո­վան­դա­կու­թյու­նը կի­սա­մերկ կամ ամ­բող­ջո­վին մերկ տղամարդկանց նկար­ներն են: Ամ­սա­գիրն ան­գամ 45 հա­զար դո­լար է առա­ջար­կել Ու­ել­սի ար­քա­յազն Չարլ­զին, որ­պես­զի նա ամ­սագ­րի հա­մար մերկ լու­սան­կար­վի: Այս առա­ջարկն ավարտ­վեց չա­փա­զանց մեծ սկան­դա­լով:

1940 - Ստեղծվեց ՄաքԴոնալդս ընկերությունը։
1935 - Շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։
1930 - Ամերիկուհի Էլեն Չերչը դարձավ օդանավում առաջին ուղեկցորդուհին:
1928
 - «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։
1910 - Առաջին խաղն անցկացրեց Իտալիայի ֆուտբոլի հա­վա­քականը։
1905 - ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվեց Լաս Վեգաս քա­ղա­քը։
1811 - Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
1637 - Հոլանդիայում նշեցին սև կակաչի ծնունդը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1992 - Այս օրը համարվում է ՀԱՊԿ-ի ստեղծման օրը, երբ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները ստորագրեցին հավաքական անվտանգության պայմանագիր։

  • 1993 թվականին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը։ Հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը լքեցին կազմակերպությունը։
  • 1994 թվականին պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ՀԱՊԿ-ի անդամ էր 9 պետություն, այս պահին՝ 6։
  • Կազմակերպության բարձրագույն մարմինը հավաքական անվտանգության խորհուրդն է, որը նշանակում է կազմակերպության գլխավոր քարտուղար։

1919 - Հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերը ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։
1918 - Թուր­քա­կան բա­նա­կը գրա­վում է Ալեք­սանդ­րա­պո­լը:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 15

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon