Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 17

Պատմություն 17.05.2021   10:30   517

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Մասաչուսեթս նահանգում թույլատրվում են միա­սե­ռա­կան ամուսնությունները։
1990 - Ստերլիտամակ քաղաքից 20 կմ հեռավորության վրա ասուպ էր ընկել։
1978 - Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։
1916 - Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։
1890 - Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի առաջնախաղը։
1861 - Առաջին անգամ ցուցադրվեց գունավոր լուսանկարը, որը պատրաստվել էր ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելի մեթոդով:
1846 - Բելգիացի Ադոլֆ Սաքսը ստեղծում է սաքսա­ֆոնը։
1814 - Կարճ ժամանակով անկախացած Նորվեգիայում ընդունվում է ներկայումս գործող սահմանադրությունը:
1718 - Անգլիացի իրավաբան Ջեյմս Փաքլը արտոնագրում է աշխարհի առաջին գնդացիրը։
1642 - Հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։
1639 - Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները։

  • Դրանք նորից բռնկվեցին 1639-ի հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1877 - Ռուսական զորքերը Տեր-Ղուկասովի հրամանատարու­թյամբ գրավեցին Արդահանը։
1858 - Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։
1851 - Գրի­գոր Օտ­յա­նը Սկ­յու­թա­րում հիմ­նեց «Բա­ժա­նոր­դա­կան ըն­կե­րու­թյուն»:

  • «Ար­շա­լույս Արա­րատ­յան» ամ­սա­թեր­թի հա­վել­վա­ծում նա ժո­ղովր­դին կոչ էր անում հիմ­նել գիշ­ե­րօ­թիկ վար­ժա­րան, որ­տեղ աղ­քատ մա­նուկ­նե­րն անվճար կդաս­տի­արակ­վեն:

1827 - Հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան առա­ջին գու­մար­տա­կը Թիֆ­լի­սից մեկ­նում է մար­տա­դաշտ:

Կարդացեք նաև մայիսի 17-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 10, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon