Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 19

Պատմություն 19.05.2021   10:30   615

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Եվրահանձնաժողովը թույլ տվեց ներկրել գենափոխված մթերք՝ «Վեքսել 11»-ը։
1991 - Քուվեյթում ցմահ բանտարկության են դատա­պարտում մար­դու, որը Սադամ Հուսեյնի նկարով մայկա էր հագել։
1979 - Կայացավ էրիկ Կլեպտոնի և Փեթի Բոյդի հարսանիքը։

  • Բոյդին են նվիրված Էրիկ Կլեպտոնի ամենահայտնի երգերը՝ «Layla», «Wonderful Tonight», «Bell Bottom Blues», «Old Love», «Golden ring» և ուրիշներ։

1960 - Ճանաչված դիջեյ Ալան Ֆրիդին, որը շրջանառության մեջ էր մտց­րել ռոքնռոլ եզրույթը, մեղադրեցին կաշառակերության մեջ, և նա հեռա­ցավ բնագավառից։
1951 - Փարիզում բացվեց հռչակա­վոր «Crazy Horse» կաբարեն։
1930 - ԱՍՆ-ի ֆինանսների նախա­րարն արգելեց խորհրդային լուցկինե­րի ներմուծումը։
1911 - Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
1910
 - Հալլեյի գիսաստղը կրկին ան­ցավ Երկրի մոտով։
1906 - Բացվեց Իտալիան և Շվեյցարիան Ալպերի տակով կապող Սիմփլոնի 19,7 կմ երկարությամբ երկաթու­ղային թունելը։
1875 - Փարիզում ստեղծվեց կշռաչա­փերի միջազգային բյուրոն։
1842 - Տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի առաջնախաղը։
1802 - Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
1780 - Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
1728
 - Մոսկվան կրկին Ռուսաստա­նի մայրաքաղաք դարձավ, և Պետրոս 2-ը թագադրվեց այստեղ։

  • Նրա մահից հետո մայրաքաղաքը կր­կին Պետերբուրգ տեղափոխվեց, բայց Մոսկվան մնաց ռուսական կայսրերի թագադրման վայրը։

1712 - Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
1649 - Ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
1571 - Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպես Լեգասպին հիմնեց Մանիլա քա­ղաքը։
1568 - Մարիա 1-ին Թյուդոր թագու­հու հրամանով Շոտլանդիայի թագու­հի Մարիա Սթյուարտին փակեցին Ֆոտերինգի ամրոցում։
325 - Նի­կի­ա քա­ղա­քում հրա­վիր­վեց առա­ջին տի­ե­զե­րա­կան ժո­ղո­վը, որ­տեղ ըն­դուն­վեց «Նի­կի­ա­կան հան­գա­նա­կը»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2008 - Սերժ Սարգսյանը հանդիպեց «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերի հետ, որի ընթացքում քննարկվեց գազի սակագնի և գնագոյացման հարցը։

  • Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև 2011թ. գազի սակագնի փոփոխությունը համաձայնեցնել քայլ առ քայլ` հաշվի առնելով «Հայռուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության 72 տոկոս բաժնեմասը։

1997 - ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվում Հենրիկ Խաչա­տր­յանը, ով Ռ.Քոչարյանի իշխանավարության հենց առաջին օրերին մահացավ՝ կասկածելի ինքնասպանության հանգամանքներով։
1971
 - Բացվեց Երևանի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
1915 - Վա­նի մե­կամս­յա ինք­նա­պաշտ­պա­նու­թյան հաղ­թա­կան ավար­տը:
1817 - Պե­տա­կան գոր­ծիչ Կռ­ճիկ­յա­նի ջան­քե­րի շնոր­հիվ Ռաշ­իդ և Ալի փաշ­ա­նե­րը ստա­ցան կայ­սե­րա­կան հրո­վար­տակ, որով հաստատվեց եր­կու պատ­րի­ար­քա­րա­նի ժո­ղով­նե­րը՝ Հո­գևոր ժո­ղո­վը 14 ան­դա­մով և Գե­րա­գույն ժո­ղո­վը 20 ան­դա­մով:

  • Սա Ազ­գա­յին Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­քայլն էր:

Կարդացեք նաև մայիսի 19-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 19, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon