Պատմության այս օրը. մայիսի 25


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Օփրա Ուինֆրին հեռարձակում է քսանհինգ տարվա «The Oprah Winfrey Show» շոուի վերջին հաղորդումը:
2010 - Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը համերգ տվեց Երևանում:
2003 - Հոլիվուդում բացվեց «Շրեքը 4 հարթությունում» զվարճանքի զբոսայգին՝ նվիրված հայտնի «Շրեք» մուլտֆիլմին։
2001 - 32 տարեկան Էրիկ Ուայհենմեյերը դառնում է Էվերեստի գագաթ բարձրացած առաջին կույր մարդը:
1968 - Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի բացումը:
1963 - Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն:

  • ՄԱԿ-ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր:

1961 - ԱՄՆ-ի նախագահ Ջ. Քենեդին Կոնգրեսում ներկայացրեց Լուսին մարդ ուղարկելու «Ապոլոն» ծրագիրը։
1954 - Վիետնամում զոհվեց ամերիկացի ռազմական լուսանկարիչ և թղթակից Ռոբերտ Կապան, որը հայտնի էր Երկրորդ աշխարհամարտում դաշնակիցների զորքին ափ հանելու ժամանակ կատարած լուսանկարներով։
1953 - ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում:
1936 - ԽՍՀՄ-ում էկրան բարձրացավ «Կրկես» շարժանկարը։
1935 - Ջեսսի Օուենսը սահմանում է թեթև աթլետիկայի չորս համաշխարհային ռեկորդ։
1926 - Հրեա ահաբեկիչ Շալոմ Շվարցբարդը Փարիզում սպանում է Ուկրաինայում հրեաների ջարդեր կազմակերպած քաղաքական և ռազմական գործիչ Սիմոն Պետլյուրային:
1907 - Առաջին անգամ կանայք մասնակցեցին Ֆինլանդիայի խորհրդարանի նիստին։
1901 - Ստեղծվեց Արգենտինայի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը՝ «Ռիվեր Փլեյթը»։
1895
 - Օսկար Ուայլդը դատապարտվեց 2 տարվա ուղղիչ աշխատանքների:
1869 - Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը:
1810 - Արգենտինան անկախացավ Իսպանիայից:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ