Պատմության այս օրը. մայիսի 26

Պատմություն 26.05.2020   10:00   236

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Դրակուլայի համաշխարհային օրը (World Dracula Day) *
  • Լինդի-հոփ պարի համաշխարհային օրը (World Lindy Hop Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Թղթե օդանավերի ազգային օրը (National Paper Airplane Day) *
  • ԱՄՆ - Հապալասով պանրաբլիթի ազգային օրը (National Blueberry Cheesecake Day) *
  • ԱՄՆ - Բալով աղանդերի ազգային օրը (National Cherry Dessert Day) *
  • Ավստրալիա - Զղջման ազգային օրը (National Sorry Day) *
  • Հայաստան - Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օրը

Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց 50-65 կմ, վերացվեց Երևանին սպառնացող անմիջական վտանգը։ Հաղթանակը վճռական դեր խաղաց Արևելյան Հայաստանի դեմ թուրքական զորքերի արշավանքի մասնակի ձախողման և, մասնավորապես մյուս ճակատներում՝ Բաշ-Ապարանում հաղթական հակահարվածի և Ղարաքիլիսայում հերոսական պաշտպանության ապահովման գործում։ Սարդարապատի հերոսամարտը տեղի բնակչությանն ու արևմտահայ գաղթականներին փրկեց անխուսափելի ջարդերից։ Կազմակերպչական մեծ ջանքերի գնով տարած հաղթանակը նպաստեց նաև Երևանում գործող քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տեղի ղեկավար մարմինների ու առաջատար գործիչների դերի ամրապնդմանը[43]․ փաստացի հիմք դրվեց նորահռչակ Հայաստանի Հանրապետության կայացմանը։

  • Գայանա - Անկախության օրը 
  • Վրաստան - Անկախության օրը 
  • Դանիա - Ֆրեդերիկի ծննդյան օրը *
  • Լեհաստան - Մայրերի օրը 
  • Ռուսաստան - Ռուսական ձեռնարկատիրության օրը
  • Ռուսաստան - Հեծյալի օրը *
  • Ռուսաստան - Ալթայյան ձնեհովազի օրը *
  • Ռուսաստան - Ոտաբոբիկ քայլելու օրը
  • Տաջիկստան - Փաստաբանի օրը

* Մայիսի 26-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Երևանում բացվեց ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը:
2011 - Ձերբակալվեց Ռատկո Մլադիչը՝ 1992-95 թթ. Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Բոսնիական պատերազմի ժամանակ։
1986 - Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը:
1982 - Պայթյուն Լոս-Անջելեսում շվեյցարական «Սուիս Բենքինգ Քորփորեյշն» կազմակերպության դեմ։

  • Արարքի պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին։

1981 - Իտալիայի կառավարությունը հրաժարական տվեց, երբ մամուլը հայտնեց, որ հարյուրավոր պաշտոնյա­ներ մասոնական «Պի-2» օթյակի հետ գաղտնի կապ ունեն։
1972 - Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին։
1970 - Խորհրդային «Տու-144» գեր­ձայնային ինքնաթիռն սկսեց կանոնա­վոր չվերթներ կատարել։
1966 - Գայանան անկախացավ Մեծ Բրիտանիայից։
1946 - Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին, ջրի ծախսը մեծացել էր մոտ 100 անգամ:
1938 - Հիտլերը Վոլֆսբուրգում «Ֆոլքսվագեն» ավտոգործարանի հիմ­նաքարը դրեց։
1928 - ՖԻՖԱ-ն որոշում է ընդունում չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին:
1918 - Սարդարապատի ճակատամարտը:
1918 - Ցր­վում է Անդր­կով­կաս­յան սեյ­մը:

  • Վրաս­տա­նը, Ադր­բե­ջա­նը և Հա­յաս­տա­նը հայ­տա­րար­վում են ան­կախ հան­րա­պե­տու­թյուն­ներ (մին­չև մա­յի­սի 28-ը):

1907 - Սո­լու­խի կռ­վում զոհ­վեց հայ ազա­տագ­րա­կան շարժ­ման գոր­ծիչ Գևորգ Չաուշ­ը:
1897
 - Լույս է տեսնում իրլանդացի գրող Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը:
1896 - Տե­ղի ու­նեցավ Ռու­սաս­տա­նի վեր­ջին թա­գա­վո­րի՝ Նի­կո­լայ II-ի թա­գադ­րու­թյու­նը:
1896 - Չարլզ Դոուն առաջին անգամ հրապարակում է ԱՄՆ-ում գործարարության մակարդակն արտահայտող Դոու-Ջոնսի գործակիցը:
1805 - Ղարաբաղի տիրակալ Իբրահիմ խանը հանդիսա­վո­րու­թյամբ հավատարմության երդում տվեց Ռուսաս­տա­նին:
1805 - Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվում է Միլանի տաճարում:
1762 - Ռուս գիտնական Մ. Լոմոնոսովը Վեներայի վրա մթնոլորտ հայտնա­բերեց։
1521 - Սկս­վեց Մար­թին Լյու­թեր Քին­գի և նրա ուս­մուն­քի պաշ­տո­նա­կան հե­տապնդու­մը:
451 - Ավա­րայ­րի ճա­կա­տա­մար­տը՝ Վար­դա­նանց հե­րո­սա­մար­տը:

  • Քիս­տո­նե­ա­կան հա­վատ­քի հա­մար պար­սիկ­նե­րի դեմ մղ­վող պայ­քա­րում վախ­ճան­վեց Վար­դան Մա­մի­կոն­յա­նը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Լուկա Տոնի, իտալացի ֆուտբոլիստ
1969 - Անժելիկա Վարում, ռուս և խորհրդային էստրադային երգչուհի
1966 - Հելենա Բոնեմ Քարթեր, բրիտանացի դերասանուհի
1957 - Ալաա ալ-Ասուանի, եգիպտացի գրող, «Քիֆայա» քաղաքական շարժման հիմնադիրներից
1951 - Սալի Ռայդ, ԱՄՆ առաջին կին աստղագնացը
1929 - Ռուբեն Վարդանյան, ըմբիշ, անվանի մարզական գործիչ
1928 - Ջեք Գևորգյան՝ Դոկտոր Մահ, ամերիկահայ բժիշկ
1927 - Ֆրունզե Դովլաթյան, դերասան և ռեժիսոր 
1926 - Վահագն Տատրյան, ամերիկահայ պատմաբան
1926 - Մայլս Դեյվիս, ամերիկացի ջազ երաժիշտ 
1923 - Սերգեյ Դավիդյան, երգիչ
1907 - Ջոն Ուեյն, ամերիկացի դերասան և ռեժիսոր, վեսթեռնի արքա 
1874 - Անրի Ֆարման, ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող
1842 - Գեորգի Ծերեթելի, վրացի գրող և բանաստեղծ
1265 - Դանթե Ալիգերի, իտալացի պոետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, «Աստվածային կատակերգության» հեղինակ 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 26


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon